Այսօր ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պարուհի, պարուսույց, դերասանուհի Սոֆի Դևոյանի ծննդյան օրն է
Արխիվ 16-20Այսօր ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պարուհի, պարուսույց, դերասանուհի Սոֆի Դևոյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 71 տարեկան: «Իրավունք» թերթը շնորհավորում է նրան և մաղթում առողջություն, աշխատանքի մեջ հաջողություն, իսկ տանը ուրախություն, ծիծաղ ու հանգստություն:
Ծնվել է 1949թ. հուլիսի 8-ին Խորհրդային Հայաստանի Երևան քաղաքում:
Կրթություն
- 1961-1967թթ. սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժնում:
Աշխատանքային գործունեություն
- 1967-1990թթ.` Հայաստանի պարի պետական անսամբլի պարուհի, մենակատար:
- 1986թ.` Պարի պետական համույթ` որպես պարուսույց:
- 1999թ.` «Պարի և հոգու թատրոնի» հիմնադիր-ղեկավար:
Մենապարեր
- «Սուսերով պարը»:
- «Շալախո»:
- «Ուզունդարա»:
- «Ղարաբաղի եղնիկ»:
- «Սայաթ-Նովա»:
- «Ադրբեջանական»:
- «Խաղողի պար»:
- «Գնչուական»:
- «Սյուիտ»:
- «Չինարես»:
բեմադրություններ
- «Կոմիտասը մեր աչքերով»:
- «Ամարաս»:
- «Ազնվության ակնթարթներ»:
- «Ընդդիմություն»:
- «Ազնավուրյան ակնթարթներ»:
- «Ես հավատում եմ», սյուիտ նվիրված Փարաջանվին:
Ձեռքբերումներ
- 1984թ.՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ:
- 1972թ.՝ ՀՀ վաստակավոր արտիստ:
- 2009թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշան: