Լոռիում ամուսինը ծեծել է կնոջը, աթոռով հարվածել և կծել մեջքը, սակայն դատարանում կինը հաշտվել է՝ ամսուսինների հաշտության հիմքով
Արխիվ 16-20Լոռու մարզում 48-ամյա տղամարդը ծեծել է իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը, սակայն կինը դատարանում ներել է նրան, գործն էլ կարճվել է:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 12-ին՝ իրենց տանը։
Վիճաբանության ընթացքում տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը, նախ փայտյա աթոռով, ապա նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին, սեղմել նրա պարանոցն ու կծել մեջքը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով։ Դատախազությունը հաստատել էր մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան, սակայն դատարանում գործի վարույթը կարճվել է և տղամարդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ կինը հայտարարել է, որ ներում է ամուսնուն, իսկ վերջինս էլ նշել է, թե ընդունում է առաջադրված մեղադրանքը և իրեն մեղավոր ճանաչում, զղջում արարքի համար։
Աղբյուր` Փաստինֆո