Սփյուռքում դժգոհ են, որովհետև կորցրել ենք վերահսկողությունն Արցախի նկատմամբ, մեր հայրենակիցներն իրենց պատմական հայրենիքից զրկվել են. Սինանյան Ֆրանսիան կշարունակի իր ռազմական աջակցությունը Հայաստանին` անկախ Ադրբեջանի արձագանքից. Bloomberg Արմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է Լոնդոն Ռուսական բանակը գրոհել է ուկրաինական սահմանի նոր հատվածում՝ գրավելով Սոտնիցկի Կազաչոկը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Արաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել է Այսօր մի շարք փողոցներ փակ կլինեն ՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստը Երանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական Օրենք

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընտանիքը Չեխիայում նոր առանձնատուն է գնել. «Հետք»

Արխիվ 16-20

2018-ի հոկտեմբերից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում: Այս մասին գրում է «Հետք»-ը:

Սա Մարությանների առաջին անշարժ գույքը չէ Չեխիայում: Նկատենք, որ Իվա Վլաստիմիլի Մարությանն ազգությամբ չեխ է, Չեխիայի քաղաքացի, այդ երկրի քաղաքացիներ են նաև Երևանի քաղաքապետի 4 անչափահաս զավակները: Հայկ Մարությանն անցյալ տարի լրագրողներին ասել է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, Չեխիայի քաղաքացիություն չունի, սակայն այլ ինֆորմացիա չի բացահայտել. խոսքն այստեղ ԵՄ անդամ այդ երկրում կացության իրավունք ունենալու մասին է:

Ինչու են Մարությանի հայտարարագրերի տվյալները տարբեր

Երբ 2018-ի սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրություններից առաջ Հայկ Մարությանը ԿԸՀ-ին ներկայացրել էր գույքի և եկամուտների հայտարարագիր, նշել էր, որ միանձնյա սեփականության իրավունքով 2 միավոր անշարժ գույք ունի Երևանի Հյուսիսային պողոտայում (բնակարան և ավտոտնակ): Բացի դրանից՝ թեկնածուն հայտարարագրել էր 7 միավոր գույք Չեխիայի մայրաքաղաք Պրահայում (5 բնակարան, 2 հողամաս, 1 առանձնատուն):

Նկատենք, որ չեխական գույքի մի մասը Մարությանի միանձնյա, մյուս մասն էլ կնոջ հետ համատեղ սեփականություն է, ինչը մենք ճշտել էինք այդ երկրի կադաստրից:
Փաստորեն, ԿԸՀ-ին թեկնածու Հ. Մարությանը ներկայացրել էր 10 միավոր անշարժ գույք Երևանում ու Պրահայում:

Բայց քաղաքապետ ընտրվելուց հետո նա ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (նախկինում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով) ուղարկել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր, որտեղ անշարժ գույքի տվյալներն այլ են:
Այսպես՝ ի տարբերություն ԿԸՀ-ին ներկայացրած 10 միավոր անշարժ գույքի՝ քաղաքապետ դարձած Հ. Մարությանը հիշատակել է կրկնակի շատ՝ 21 միավոր գույք, որոնք բոլորն էլ նշված են իբրև համատեղ սեփականություն: Բայց փաստենք, որ այս շոշափելի տարբերությունը նոր գույքի ձեռքբերմամբ չի բացատրվում, քանի որ 2018-ին ԿԸՀ-ին և հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերի միջակայքում Մարությանը նոր գույք չի գնել: Ավելին՝ նա այդ գույքը ձեռք է բերել 2006-ի մարտից մինչև 2018-ի հունիս: Այս մասին տեղեկանում ենք 2019 թ. նրա տարեկան հայտարարագրից, որը լրացված է նոր ձևաչափով:

ԿԸՀ-ին և հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթերի միջև շոշափելի տարբերության պատճառը պարզելու համար դիմել ենք քաղաքապետին:

Մարությանը նշել է, որ 2018-ին ԿԸՀ-ին չի ներկայացրել երևանյան այն գույքը (4 հատից 2-ը՝ բնակարան և ավտոտնակ Կենտրոն վարչական շրջանում), որն իր կնոջ անունով է գրանցված: Բայց այս գույքը, ըստ պաշտոնյայի, ավելի ուշ ներկայացրել է հանձաժողովին իբրև համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող, քանի որ «հանձնաժողովի կողմից հայտարարագրերի էլեկտրոնային ռեեստրում տեղադրված ուղեցույցի համաձայն՝ հայտարարագրման ենթակա անշարժ գույքը, որը հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը, հայտարարագրվում է նրանցից միայն մեկի կողմից` որպես համատեղ սեփականություն»։

Այսինքն՝ Մարությանը հիմք է ընդունել հանձնաժողովի ուղեցույցը և կնոջ անունով գրանցված, սակայն ամուսնության ժամանակ ձեռք բերված և ՀՀ օրենսդրությամբ համատեղ սեփականություն համարվող գույքը ներկայացրել է հանձնաժողովին:

Թվում է, թե այս պարագայում Հ. Մարությանը կարող էր ԿԸՀ-ին ևս ներկայացնել կնոջ անունով գրանցված, բայց ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքը, որը ՀՀ օրենսդրությամբ համարվում է նրանց երկուսի համատեղ սեփականությունը: 

Իսկ թե ինչու է Հ. Մարությանը 2018-ին ԿԸՀ-ին ներկայացրել Պրահայում ունեցած 8 միավոր անշարժ գույք, որը հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում դարձել է 17, նա պարզաբանել է, որ դա տեղի է ունեցել հայտարարագրման տարբեր մեթոդաբանությունների արդյունքում: 

«2018 թ. պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Չեխիայում ինձ և կնոջս համատեղ սեփականության իրավունքով պատկանում է 5 բնակարան, 1 առանձնատուն և 2 հողամաս (2018-ին գրել էինք, որ սրանց մի մասը գրանցված է Հ. Մարությանի անունով, մյուսներն էլ զույգի անունով է: Բայց քաղաքապետը դրանք բոլորը համատեղ սեփականություն է համարում՝ հենվելով վերը նշված օրենսդրական նորմերի վրա- հեղ.): Սակայն տվյալ 5 բնակարանները ունեն փոքրիկ խորդանոց, իսկ 4-ը՝ նաև ավտոկայանատեղի: Տվյալ խորդանոցները և ավտոկայանատեղիները ձեռք են բերվել բնակարանների ձեռքբերման հետ միաժամանակ՝ մի պայմանագրով, և ունեն նույն կադաստրային հաշվառման համարը, և այդ տեսանկյունից ԿԸՀ ներկայացվող հայտարարագրում չեն դիտարկվել որպես առանձին գույքային միավորներ: Մինչդեռ հանձնաժողովի կողմից հաստատված հայտարարագրերի լրացման կարգի համաձայն՝ դրանք դիտարկվել են առանձին գույքային միավորներ, և դրանցից յուրանքանչուրի մասով հայտարարագրում կատարվել է առանձին գրառում»,- «Հետքին» փոխանցել է Հ. Մարությանը:

Տեխնիկական վրիպակ և չկայացած գործարք

Հետաքրքիր է, որ քաղաքապետը 2019 թ. տարեկան հայտարարագրում, որն, ինչպես ասվեց, լրացվել է նոր ձևաչափով, նշել է, որ 2018-ի հունիսին 1 բնակարան, 1 հողամաս և 1 միավոր ոչ բնակելի տարածք է ձեռք բերել Պրահայում, այնինչ մինչ այդ լրացրած 2018 թ. տարեկան հայտարարագրում նոր գույքի ձեռքբերման մասին չէր նշել: 
Պաշտոնյան հայտնել է, որ խոսքը Պրահայի Կրեյչիհո փողոցում գտնվող գույքի մասին է, որին, ի դեպ, մենք անդրադարձել էինք:

Իսկ 2018 թ. տարեկան հայտարարագրում գույքը չներկայացնելու պատճառը, ըստ Հայկ Մարությանի, տեխնիկական վրիպակն է: «Այդ բնակարանի և հողամասի առկայության վերաբերյալ նշել եմ ինչպես ԿԸՀ ներկայացված հայտարարագրում, այնպես էլ 2018 թ. պաշտոնի ստանձման հայտարարագրում: Սակայն, 2018 թ. տարեկան հայտարարագրում այս ձեռքբերումը տեխնիկական վրիպակի պատճառով նշված չի եղել, և ներկայումս վրիպակը ուղղման ընթացքում է, որի ավարտից հետո հայտարարագիրը կրկին կհրապարակվի հանձնաժողովի կայքում սահմանված կարգով»,- «Հետքին» տեղեկացրել է նա:

Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, Չեխիայում Մարությանի ունեցած անշարժ գույքի մի մասը կնոջ հետ համատեղ սեփականություն է (1 առանձնատուն, 1 հողամաս, 2 բնակարան), ինչը փաստում են այդ երկրի կադաստրի տվյալները, սակայն 2019 թ. տարեկան հայտարարագրում Իվա Մարությանը չի հիշատակել մինչև 2019 թ. ձեռք բերած իր այդ գույքի մասին: Սրա բացատրությունը վերևում հիշատակված հայտարարագիր լրացնելու ուղեցույցն է: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այս ուղեցույցով՝ ամուսինների համատեղ սեփականությունը հայտարարագրվում է նրանցից միայն մեկի կողմից` որպես համատեղ սեփականություն։ Տվյալ պարագայում չեխական գույքը (ինչպես և երևանյանը) հայտարարագրել է միայն Հայկ Մարությանը:  

Այդուհանդերձ, Իվա Մարությանը 2018-ի իր տարեկան հայտարարագրում նշել էր, որ այդ տարի 6,5 մլն չեխական կրոնով (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 275.000 դոլար) առանձնատուն է գնել, այսինքն՝ գույքի ձեռքբերումն այս դեպքում ոչ թե քաղաքապետը, այլ նրա կինն էր հայտարարագրել, սակայն վերջինիս 2019 թ. հայտարարագրում այդ գույքը չի երևում: Հ. Մարությանն այս առումով «Հետքին» հայտնել է. «Այդ գործարքը չի կայացել, և հայտարարագրում արդեն իսկ արվել է համապատասխան ուղղում, որը ևս կհրապարակվի հանձնաժողովի կայքում սահմանված կարգով»: 

Փոխարենը 2019 թ. հայտարարագրում տիկին Մարությանը նշել է, որ անցյալ տարի 3 միավոր նոր գույք է ձեռք բերել, բայց ոչ թե Պրահայում, այլ Կուտնա Հորա քաղաքում:

Նոր առանձնատունը

Ըստ Իվա Մարությանի հայտարարագրի՝ 2019-ի մարտին գնել է առանձնատուն (գինը՝ 3,76 մլն կրոն կամ 160.000 դոլար), ինչպես նաև 2 կտոր հողամաս (յուրաքանչյուրը՝ 100.000 կրոն): Ընդհանուր գույքն արժեցել է 3,96 մլն կրոն կամ 168.000 դոլար: Քաղաքապետի կինն այս գույքը նշել է որպես համատեղ սեփականություն, սակայն Հայկ Մարությանի հայտարարագրում այն չի երևում. պատճառը, ինչպես ասվեց, այն է, որ համատեղ գույքը պետք է հայտարարագրի ամուսիններից մեկը:

Չեխական կադաստրում մենք գտել ենք այս գույքը. Իվա Մարությանը միանձնյա սեփականատեր է, բայց նա դա ներկայացրել է որպես համատեղ սեփականություն՝ կրկին հիմք ընդունելով ՀՀ օրենսդրության սահմանումները:

Ըստ կադաստրի՝ առանձնատան մակերեսը 64 քմ է, ինչն, ըստ էության, միայն առաջին հարկի չափն է, տան ետնաբակը (հողամաս) 97 քմ է, իսկ մուտքի դիմացի հատվածը (հողամաս)՝ 49 քմ, ընդհանուր լոտի մակարեսը՝ 210 քմ:

Ի. Մարությանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ գույքը վաճառողը եղել է չեխական «U.T.C. Properties» ՍՊԸ-ն: Համացանցում կարելի է գտնել Կուտնա Հորայում այս ընկերության կողմից իրացվող տների մասին որոշ տվյալներ: Ընկերությունն առանձնատներ է վաճառում Հլոուշկա (Hlouška) թաղամասում, մասնավորապես՝ Յաբլոնյովա (Jabloňová) և Շվեստկովա (Švestková) փողոցներում: Մարությանների տունը գտնվում է Շվեստկովայի վրա: «Google Earth» համակարգը ցույց է տալիս, որ տունը դեռ կառուցված չէր 2019-ի մարտին, երբ Ի. Մարությանը, ըստ հայտարարագրի տվյալների, գնել է գույքը: Սակայն քաղաքապետը մեր հարցին ի պատասխան նշել է, որ առքուվաճառքի պայմանագրի ստորագրման պահին այն կառուցված է եղել: 

Սովորաբար, երբ գույքը ձեռք է բերվում կառուցապատման ընթացքում, այն ավելի էժան է լինում: Փաստն այն է, որ Մարությանների տունն արժեցել է 4 մլն կրոնից պակաս, իսկ այժմ նմանատիպ գույքն առաջարկվում է մի փոքր ավելի թանկ՝ 4,4 մլն կրոնով:







Սփյուռքում դժգոհ են, որովհետև կորցրել ենք վերահսկողությունն Արցախի նկատմամբ, մեր հայրենակիցներն իրենց պատմական հայրենիքից զրկվել են. ՍինանյանՖրանսիան կշարունակի իր ռազմական աջակցությունը Հայաստանին` անկախ Ադրբեջանի արձագանքից. BloombergԱրմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է ԼոնդոնՌուսական բանակը գրոհել է ուկրաինական սահմանի նոր հատվածում՝ գրավելով Սոտնիցկի ԿազաչոկըԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էՀուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կանԱրաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել էԱյսօր մի շարք փողոցներ փակ կլինենՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստըԷՐԻԿ ՏԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌոնալդուն Սլովենիայի հետ խաղից հետո հանդիպել է անբուժելի հիվանդ տղայի հետՄահացել է վրացի ըմբիշ Նուգզարի ՑուրցումիանԵրանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական ՕրենքԱյսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը«ՀԱՄԱՍ»-ը կոնկրետ պայմաններ ունի.Որ դեպքում «ՀԱՄԱՍԸ» կբանակցի Իսրայելի հետ. Իրանցի քաղաքագետը մանրամասնում է«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրՀուլիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակներըԱնհնար է պահպանել ԱՄՆ պետական ​​պարտքի ներկայիս մակարդակը. Ջերոմ Փաուել«Հրապարակ». Ո՞ր դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին«Փաստ». Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել«Ժողովուրդ». Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում․ ԱԺ-ում ընդդիմադիրները հանդես կգան նախաձեռնությամբ«Հրապարակ». Փաշինյանն Ավինյանի վախն է բռնում«Փաստ». Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում ռուսական «ծագման» բուհերի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճը«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի մատակարար «Վինո Վինո»-ի շահույթը կրկնակի նվազել է․ անկում, թե՞ արտոնյալ կարգավիճակՊուտինը մտադիր է հուսիթներին հականավային հրթիռներ մատակարարել. իրանական աղբյուր«Իսկանդերը» հարվածել է ուկրաինական հերթական ավիաբազային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը«Փաստ». Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում...Օգանովսկու որդուն Սարյան փողոցում ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերիցԿոնդը կհավասարեցվի հողին․ ինչ է կառուցվելու փոխարենը. ՏԵՍԱՆՅՈՒԹ.Factor.amԼիդիանի վիթխարի վնաս «նվերը» ՀՀ-ին․ «Ժողովուրդ»Կենդանակերպի ամենաազդեցիկ նշանները. ովքեր են ցուցակումՌուսական բանակը առաջ է շարժվում դեպի Նյու Յորքի կենտրոն և ներխուժել է Դրուժբա. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ (MAP)Տիեզերքը կօգնի միայն այս կենդանակերպի նշաններին. ո՞վ կսկսի ունենալ «սպիտակ շարան»ԱՄՆ-ում կարծում են, որ Ուկրաինայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցելՌուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ինԽտացրած կաթով փքաբլիթի պատրաստման յուրօրիակ ձևԻնչ տեղի ունեցավ քաղաքական ուժերի հանդիպմանը սրբազանի հետ, սպասելի էր. Պարույր ՀայրիկյանԵրևանցիների սիրելի «Ռոսիա» կինոթատրոնը, որը շատերի առաջին հանդիպման վայրն էր1979 թ․ 3-րդ մասի հրապարակը․ ժամանակներ, երբ Հին Երևանն այլ էր Ազգային արժեքների վրա թքած մարդն ի՞ նչ գործ ունի ԱԺ-ում. Գեւորգ ՊետրոսյանՄեկ ամսից գալու եմ Հայաստան. Արմուշը նորություն ունիԱխր, ո՞նց լուռ մնացիր, երբ 5000 լույս տղերքի դրեցին հողի տակ, երբ Արցախը հանձնեցին. Լեւս ԴավթյանԶելենսկին, կարծես թե, վերջնականապես է «դոզայի տակ» մնացել«Ժիրոնան», ի տարբերություն «Զենիթի» դեռ պաշտոնական առաջարկ չի արել Սպերցյանի համար.Գերման Տկաչենկո
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода