Իշխանության պետք է գան իսկական հայ տղամարդիկ.Լիա Ավետիսյան
Արխիվ 16-20![Իշխանության պետք է գան իսկական հայ տղամարդիկ.Լիա Ավետիսյան](/timthumb.php?src=disc/old16-20/114481.png&w=780)
Երկրում ստեղծված քաղաքական գործընթացների մասին զրուցեցինք գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:
– Տիկին Ավետիսյան, ակնառու է, որ իշխանությունների հերթական «զոհը» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Օրեր առաջ բավականին մեծ բողոքի ակցիա տեղի ունեցավ, որին հաջորդեց կարմիր բերետավորների ոչ այնքան բարեխիղճ մոտեցումը: Ոստիկանները ասֆալտին փռեցին որոշ ԲՀԿ-ական պատգամավոր կանանց: Որպես մտավորական ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:
– Ես զարմանում եմ զարմացողների վրա: Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականության անունը դրեց թավիշ, սակայն բռնի ուժով եկավ իշխանության` կոտրելով Ռադիոտան դուռը, ահաբեկելով բուհերի ռեկտորներին: Մենք ի՞նչ էինք սպասում այդքանից հետո: Սրանք անազգ, անհայրենիք մարդիկ են, եւ իրենցից ամեն բան կարելի է սպասել: Ներկայիս իշխանություններին սատարում է այն ուժը, որին պետք են արցախյան հողեր, այքան մի բան: Ինչ վերաբերում է կին քաղաքական գործիչների նկատմամբ բռնություն գործադրելուն, ապա ասեմ, որ ես շատ կարեկցում եմ Նաիրա Զոհրաբյանին, սակայն նա էլ մի օր մի բան է ասել, մեկ այլ օր` մեկ այլ բան, եւ չուներ կայուն քաղաքական դիրք` ի տարբերություն պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի:
– Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ Գագիկ Ծառուկյանին չեք տեսնում որպես երկրի առաջնորդ, քանի որ նրա թիմը եւս չունի հստակ գաղափարախոսություն: Կասե՞ք ով է ձեր նախընտրելի նոր թեկնածուն:
– Հայատանը երբեք չպետք է նոր լինի: Հայաստանը շատ հին է` ջահել աղջիկ ձեւանալու համար: Հայաստանը շատ հին եւ իմաստուն պետություն է եւ ունի հսկայական փորձ: Հայաստանը երբ նեղն է ընկել, երկրի գլխին կանգնել է հայ զինվորը: Պատմությունը հիշելով` մենք կտեսնենք, թե ինչպես պաշտպանեցինք Սյունիքը` շնորհիվ Նժդեհի: Սա հողի պաշտպանության հարց է:
– Տիկին Ավետիսյան, տեսանելի է, որ հիասթափության մեծ ալիք է բարձրանում: Ի՞նչ եք կարծում` գործող ուժը ե՞րբ հրաժեշտ կտա իշխանությանը:
– Իսկ ո՞վ էր ասում, որ գործող ուժին հավատան մարդիկ, որ հիմա էլ հիասթափվեն: Ինչի՞ վրա էին հիացել: Մի հատկանիշ ասեք, որով կարելի էր հիանալ: Չկա նման հատկանիշ:
Հայկ Գևորգյան