ԼԱՐՍԸ ԲԱՑ Է ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 16-20![ԼԱՐՍԸ ԲԱՑ Է ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ](/timthumb.php?src=disc/old16-20/113715.png&w=780)
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին՝ ժամը 08:00-ից, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։