26 տարի առաջ այս օրը զոհվեց Արցախյան պատերազմի հերոս Վալերի Վարդանյանը
Արխիվ 16-20![26 տարի առաջ այս օրը զոհվեց Արցախյան պատերազմի հերոս Վալերի Վարդանյանը](/timthumb.php?src=disc/old16-20/109694.png&w=780)
26 տարի առաջ այս օրը՝ ապրիլի 14-ին, զոհվել է Արցախյան պատերազմի հերոս, հետախույզ ՎԱԼԵՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ծածկանունը՝ Շռամ: Նա ծնվել է 1958 թ.-ի մարտի 22-ին Սպիտակի շրջանի Ծաղկաբեր գյուղում։ Վալերիկ Վարդանյանը կամավոր մեկնել է արցախյան ռազմաճակատ, «Սպիտակ» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արծվաշենի, Մարտակերտ քաղաքի ու Մարտակերտի շրջանի այլ բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Ընդգրկվելով Ստեփանակերտի հետախուզական առաջին վաշտի կազմում՝ Վալերը գերազանց կատարել է հրամանատարության կողմից տրված բոլոր առաջադրանքները։ Նա 22 անգամ անցել է թշնամու թիկունք եւ վերադարձել՝ կատարելով հրամանը:
Զոհվել է 1994 թվականի ապրիլի 14-ին Արցախի Գյուլաջա գյուղում։ Հյուղարկավորվել է Երեւանի Եռաբլուր զինվորական պանթեոնում: Հետմահու պարգեւատրվել է ՀՀ Արիության մեդալով եւ Արցախի Հանրապետության Մայրության կոմիտեի «Երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով: