Սա ոչ թե օգնություն է, այլ շան փայ. Արա Վարդանյան
Արխիվ 16-20![Սա ոչ թե օգնություն է, այլ շան փայ. Արա Վարդանյան](/timthumb.php?src=disc/old16-20/108917.png&w=780)
Համաշխարհային Բանկը տրամադրում է Հայաստանին 3 միլիոն դոլար, կորոնովիրուսի դեմ պայքարի համար։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ գրում է. «Այս տեղեկությունը առնվազն ծիծաղ է առաջացնում։ 3 միլիոն, լու՞րջ։ Այսինքն՝ ՀԲ-ի կողմից այս նպատակով հայտարարված 19 միլիարդ դոլարից մեզ տրամադրում են միմիայն 3 միլիոն։ Սա ոչ թե օգնություն է, այլ շան փայ։ Հրաժարվեք այդ օգնությունից։ Պահանջեք առնվազն 500 միլիոն դոլար։ Ժամանակն է ցույց տալ ձեր բանակցային հմտությունները»։