Իտալիայից ժամանածները կարանտինը կանցկացնեն Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում․ «Հետք»
Արխիվ 16-20![Իտալիայից ժամանածները կարանտինը կանցկացնեն Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում․ «Հետք»](/timthumb.php?src=disc/old16-20/107321.png&w=780)
Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան ժամանած քաղաքացիներին «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես մեկուսացրել են: Նրանք կարանտինային շրջանը կանցկացնեն Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Այս մասին «Հետքին» հայտնել է մեկուսացված անձանցից մեկը: Նրանք կորոնավիրուսի թեստ դեռևս չեն հանձնել:
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ ժամեր առաջ Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան է ժամանել ՀՀ 67 քաղաքացի: Բոլոր ուղևորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր. նրանք գտնվելու են 14-օրյա կարանտինում։