Կենսաթոշակառուներին չի պարտադրվի բանկ ներկայանալ
Արխիվ 16-20![Կենսաթոշակառուներին չի պարտադրվի բանկ ներկայանալ](/timthumb.php?src=disc/old16-20/106416.png&w=780)
Մարտի 4-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծը։ Ըստ գործող օրենքի՝ անկանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու համար կենսաթոշակառուն պետք է վերջին 12 ամսվա ընթացքում 1 անգամ պարտադիր ներկայանա բանկ։
Փոփոխությամբ այդ պարտադրանքը հանվեց. քաղաքացու՝ ՀՀ-ում լինելու փաստը կհաստատվի՝ առանց նրա կողմից բանկ այցելելու: