ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսի ռուսական կողմում կա կուտակված 240 բեռնատար
Արխիվ 16-20![ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսի ռուսական կողմում կա կուտակված 240 բեռնատար](/timthumb.php?src=disc/old16-20/104088.png&w=780)
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ փակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ դժվարանցանելի (առկա է մերկասառույց): Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ փակ:
ժամը 15:00-ի դրությամբ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 240 բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։