ԱՄՆ-ն մերժել է Իրանի ԱԳ նախարարին վիզա տրամադրել` ՄԱԿ-ի ԱԽ նիստին մասնակցելու համար
Արխիվ 16-20ԱՄՆ-ն մերժել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին վիզա տրամադրել, որը պատրաստվում էր մասնակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, հաղորդում Է «Reuters»-ը: Դա այն դեպքում, երբ ՄԱԿ-ը ԱՄՆ-ի տարածքում տեղակայման հիմնական նախապայմաններից մեկը եղել է այն, որ ամերիկացիները պարտավոր են վիզա տրամադրել այդ կազմակերպության անդամ երկրների բոլոր դիվանագետներին:
Պետդեպն այս տեղեկությունը չի մեկնաբանում։