Համահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա Հակոբյան
Ներքաղաքական«Երեկ՝ ԱՊՐԻԼԻ 24-ին՝ համահայկական ՍԳՈ ՕՐԸ, ՀՀ մայրաքաղաք Երեւանում տեղի ունեցան ԵՐԿՈՒ «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ՝ ողջ պատմության ընթացքում՝ կառուցման օրից մինչ 2024 թ. ապրիլի 24, Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ, ուր մարդիկ տասնամյակներ շարունակ միայն ծաղիկներ են խոնարհել ու աղոթել, ԱՌԱՋԻՆ անգամ ՍԳՈ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՌԵՑ գոռգոռոցն ու կանչվռտոցը: Զարմանալիորեն նույն պահին եւ նույն վայրում հայտնվեցին բեւեռականներն ու Նիկոլի կինը դստեր հետ: Կարծում եմ՝ հմուտ технолог-ների հանձնարարականով ընտրված էր ե՛ւ տեղը, ե՛ւ պահը՝ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ աչքի առաջ՝ ԱՆՄԱՐ ԿՐԱԿԻ մոտ, տեղի ունեցավ մի անվայել տեսարան՝ հայը՝ համենայնդեպս այն խումբը, որ կատարեց այդ արարքը, ցուցադրեց ողջ աշխարհին իր ներքնաշխարհը... Եվ ոչ միայն սփյուռքահայությունը, այլեւ մեր թշնամիները տեսան, թե ինչպես են հայերը իրենց պահում ԱՆՄԱՐ ԿՐԱԿԻ մոտ:
Սակայն, 2024 թ. ԱՊՐԻԼԻ 24-ը դրանով չավարտվեց՝ մայրաքաղաքի ՀԵՆՑ ՍՐՏՈՒՄ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակի հարեւանությամբ՝ Սուրբ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ անունը կրող պողոտայի եւ Մեծն ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ անունը կրող փողոցի հատման խաչմերուկում, ԱՊՐԻԼԻ 24-ին ՀԱՅԻ ՋԱՐԴ տեղի ունեցավ... Քաղաքը եւս մեկ անգամ ականատեսը դարձավ «աննախադեպ» ու «հոգեցնցող» երեւույթի... Մի պահ թվում էր, թե գտնվում ես Ստամբուլի փողոցներում, այն էլ սուլթան Համիդի օրոք, երբ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ ուղղված հայտագրով՝ արագացնել հայկական բարենորոգումների ծրագիրը, ԶԻՆՎԱԾ հայեր գրավեցին Կոստանդնուպոլսի օսմանյան բանկը:
Երեկ Երեւանի փողոցներում ԶԻՆՎԱԾ հայեր չկային... Հավանաբար ԴԱՐՁՅԱԼ ակնկալելով ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ուշադրությունը, մի խումբ հայեր ակցիա էին անցկացնում... Սակայն, ինչպես ԱՊՐԻԼԻ 24-ից առաջ Երեւանի կենտրոնում՝ ի ցույց բոլորի եւ ի ուրախություն մեր թշնամիների, ՀԱՏՎԵՑԻՆ մեր ծնողների կողմից ՏՆԿՎԱԾ առողջ ԾԱՌԵՐԸ, այնպես էլ երեկ՝ ԱՊՐԻԼԻ 24-ին, գազանաբար ՋԱՐԴՎԵՑ հայը: Թե ակցիայի ԲՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐՆ իրականում ի՞նչ նպատակներ են հետապնդել, հետո հայտնի կդառնա... Բայց որ ԱՊՐԻԼԻ 24-ին պղծվեց ե՛ւ Ծիծռնակաբերդի ԱՆՄԱՐ ԿՐԱԿԻ ՏԱՐԱԾՔԸ, ե՛ւ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ կենտրոնը, դա փաստ է...
Արձանագրենք, որ թշնամին շատ հմուտ է գործում... Նրա ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ ականազերծման աշխատանքներ իրականացվեցին Ոսկեպարի ԵԿԵՂԵՑՈՒ հարեւանությամբ: Նրա ԵՐԿԱՐ ձեռքը հասավ նաեւ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ Երեւանի ՍԻՐՏԸ, ուր ապրիլի 24-ին ՀԱՅԻ ՋԱՐԴ տեղի ունեցավ: Այսինքն, տեղի ունեցավ ե՛ւ ՌԱԶՄԱԿԱՆ, ե՛ւ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ գրոհ... Մեր օրերում դա կոչվում է ՀԻԲՐԻԴԱՅԻՆ պատերազմ...», - շեշտել է գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ: