Վտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակ
ՀասարակությունՀինգշաբթի և ուրբաթ օրը վտանգավոր կլինեն եղանակից կախված մարդկանց համար:
Հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակ տեղի է ունեցել այս գիշեր։ Աստղադիտարանները դիտարկել են այս շղթայական ռեակցիան հարյուր հազարավոր կիլոմետրերով բաժանված չորս հատվածներում: Արեգակի այնքան մեծ մասն է ներգրավված այդ գործընթացում, որ հավանական է, որ արտանետումների գոնե մի մասը կհասնի մեր մոլորակ: Եթե դրանցից թեկուզ մեկը դիպչի Երկրի մագնիսական դաշտին, ինչը շատ հավանական է, կարող է առաջացնել G1 դասի հզոր գեոմագնիսական փոթորիկ։ Ազդեցության կանխատեսվող ժամկետներն են ապրիլի 25-ը և 26-ը: