Ռուսական բանակն ամբողջությամբ գրավել է Օչերետինոն (Տեսանյութ, քարտեզ)
ՄիջազգայինՄինչ արեւմտյան աղբյուրները խոսում էին Օչերետինոյի ճակատում ուկրաինական պաշտպանության ճեղքման մասին, երեկ տարածվեց տեսանյութ, որ ռուսական դրոշն այդ բնակավայրի կենտրոնում է:
Եվ ահա, տեղի ռազմական աղբյուրները տարածեցին տեսանյութ, ըստ որի` Օչերետինոն ամբողջությամբ գրավված է:
Ուկրաինական հանրային էջերը եւս հաստատում են լուրը, որ Օչերետինոն իսկապես ամբողջովին լքված է ուկրաինական բանակի կողմից։ Դատելով տեղեկությունների բեկորներից՝ գյուղի կենտրոնում տանուլ տալով մարտ, ուկրաինական կողմը պարզապես խուճապահար լքել է ողջ բնակավայրը:
Կար նախնական տպատորություն, որ ուկրաինական կողմը բոլոր ջանքերը կգործադրեր ռազմավարական շատ մեծ նշանակություն ունեցող Օչերետինոն պաշտպանելու համար: Սակայն այն հանձնեցին բուն բնակավայրում ընդամենը երկօրյա մարտերից հետո: Իսկ դա, իհարկե, շատ բան է ակնարկում գոնե այս հատվածում, այն է` ճակատային հիմնական ուղղություններից մեկում ուկրաինական ուժերի բարոհայոգեբանական վիճակի մասին: