Օղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը
ՍպորտՄարմնամարզիկ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԸ, փայլուն հաղթանակ տոնեց Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժության ժամանակ։ Այս հաղթանակի շնորհիվ Դավթյանը նաև Փարիզի այս տարվա Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց։ Օղակների վարժության եզրափակչում Դավթյանը հավաքեց 14,833 միավոր և գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը։
Մեր երկրի մյուս ներկայացուցիչ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆՆ էլ նժույգ-թափեր վարժության եզրափակչում հավաքելով 14,733 միավոր, գրավել է 6-րդ տեղը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ