Ուկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է Օչերետինոն
ՄիջազգայինԱկնհայտորեն, այս օրերին ուկրաինական ռազմաճակատներում ամենաթեժ ուղղությունը մնում է Ավդեեւկայի արեւմտյան գոտին` Օչերետինոն:
Միանշանակ գիտակցելով այս բնակավայրի կորստի դեպքում սպասվող ծանրագույն հեռանկարները, ուկրաինական հրամանատարությունը ստիպված էր բավականին համեստ ռեզերվներից եւս երկու բրիգադ նետել Օչերետինո-Բերդիչի հատված (քարտեզում)` ռուսական ուժերի ճեղքումը վերացնելու հույսով: Ռուսները եւս սկսել են այս ուղղությամբ մեծացնել իրենց ուժերը, եւ ուկրաինական հակահարձակումը արդյունք չտվեց: Ընդհամառակը, մի քանի հատվածներում ռուսները երեկվա ընթացքում որոշակի առաջխաղացում ունեցան:
Փորձագետների գնահատմամբ, այս մեկ-երկու օրերին ուկրաինական համալրումները չեզոքացնելով, ռուսները կվերսկսեն ակտիվ առաջխաղացումը բուն Օչերետինոյում, որի գրավումը սպառնում է այս ուղղությամբ ուկրաինական ողջ պաշտպանական համակարգի փլուզմամբ: