Ուկրաինական ռազմական վերլուծաբանները ճանաչում են ռուսական բանակի նոր հաջողությունները Օչերետինոյի ուղղությամբ (Քարտեզ)
ՄիջազգայինՌԴ «Կենտրոն» խմբի ուժերը 1-ին բանակային կորպուսի կից ստորաբաժանումներով շարունակում են առաջխաղացումը Ավդեևկայից արեւմուտք` Օչերետինոյի ուղղությամբ։
Ուկրաինական ռազմական վերլուծաբանները ճանաչում են ռուսական բանակի նոր հաջողությունները և հրապարակում քարտեզներ՝ ավանդաբար թերագնահատելով ռուսական զորքերի առաջընթացը:
«Պոկրովսկի (նախկին Ավդեևսկի) ուղղությամբ ռուսները շարունակում են գրոհները Օչերետինո գյուղի ծայրամասում, որը գտնվում է 241 մ գերիշխող բարձրության վրա»։
«Ռուսական զորքերը երկաթուղու երկայնքով առաջ են շարժվել դեպի Օչերետինո գյուղի արևելյան ծայրամասերը և գրավել Օչերետինո-Տյագովայա ենթակայանի տարածքը մինչև 320 մ լայնությամբ մինչև 1,27 կմ խորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Մարտեր կան նաև Նովոկալինովոյի հարավային ծայրամասերի մոտ, որտեղ ռուսական հետևակը գրոհում է երկու կողմից»։
Կենտրոնական ռազմական օկրուգի գրոհային խմբերը շարունակում են ճնշումը Բերդիչիի շրջանում՝ փորձելով շրջանցել գյուղը հյուսիսից և Սեմյոնովկայի կենտրոնական հատվածում։
Իրականում Սեմյոնովկան դեռ նախօրեին է անցել ռուսական ամբողջական վերահսկողության տակ: Բերդիչիում, որի համար ուկրաինական բանակը դեռ փորձում է ռեզերվներ նետել` Օչերետինոյի վրա ռուսական հարվածը թուլացնելու համար, ծայրամասային մի փոքր հատվածն է վերահսկվում ուկրաինական ուժերի կողմից: Ռուսական ուժերն էլ, ճեղքել-դուրս գալով Օչերետինո, երեկվանից հարձակումը շարունակում են Օչերետինո-Սեմյոնովկա լայն ճակատով, իսկ ավելի հյուսիս` նաեւ Օչերետինո-Նովոկալինովո գծով` թեւերն ապահովելու համար (Քարտեզում):
Թորձագետների գնահատմամբ, Օչերետինոն այս ուղղությամբ ուկրաինական քիչ թե շատ ամրացված վերջին պաշտպանական բնագծի առանցքային կետն է, որից այն կողմը ռուսական ուժերի համար օպերատիվ ազատ տարածք է բացվում: