Iravunk.com | Հայկական ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումը մեր օրերում
Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով Գյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոն Նախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետ Տեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում  «Սապլյակի տղա» ա նա, ով ասում է, թե այդ ակցիայի համար փող ենք ստացել. Հարությունյանը՝ հումորիստին Տարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին Հայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունը Մեր ողբերգությունն այն է, որ տեսախցիկի առաջ ջրով խաղացող սույն անձնավորությունը նստած է վարչապետի աթոռին Ձեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես Դավթյանին Եթե տավուշյան պայքարը չտեղափոխվի Հանրապետության հրապարակ, մարելու է. Դավիթ Գալստյան

Հայկական ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումը մեր օրերում

Մշակութային

1923 թվականի ապրիլի 16-ին Հայաստանի ժողկոմխորհրդի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Պետական կինոն։ 1924-ից այն գործել է որպես կինոլաբորատորիա, ապա վերանվանվել «Հայկինո»։ Առաջին վավերագրական ֆիլմը նկարահանվեց 1924թ.-ին` «Սովետական Հայաստան» վերնագրով, որտեղ ներկայացվում էր Հայաստանի մշակույթն ու տնտեսության բուռն զարգացումը։ 1925 թվականին կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը ստեղծում է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»-ը: Իսկ թե ինչպես են այսօր թվայնացվում եւ արխիվում պահպանվում հայկական կինոները, փորձեցինք պարզել Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ ունեցած զրույցից:

- Պարոն Ավագյան, ե՞րբ է ստեղծվել Կինոֆոտոֆոնո արխիվը:

- Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի մասնաճյուղի արխիվը ստեղծվել է դեռեւս 1943 թվականին` Հայրենական մեծ պատերազմի դժվարին տարիներին: Իսկ արդեն հետխորհրդային շրջանում միացվել եւ դարձել է Հայաստանի ազգային արխիվի առանձին` կինո ֆոտո ֆոնո փաստաթղթերի մասնաճյուղ:

- Ձեր արխիվում ներկա պահին պահպանվող ֆիլմերի մասին կմանրամասնե՞ք:

- Մեր մասնաճյուղում պահպանվում է ավելի քան ընդհանուր առմամբ երեք հարյուր հիսուն հազար պահպանման միավոր` կինո, ֆոտո եւ ֆոնո, այսինքն` աուդիո փաստաթղթեր: Ինչ վերաբերում է բուն կինոփաստաթղթերին, մեզ մոտ պահպանվում են Խորհրդային Հայաստանում գործած «Հայֆիլմ» եւ »Երեւանֆիլմ» կինոստուդիաների թողարկած, նկարահանած կինոնկարների գերակշիռ մասը, որոնց մեջ մտնում են խաղարկային, այսինքն` գեղարվեստական ֆիլմերը, վավերագրական ֆիլմերը, կինոհանդեսները: Մասնավորապես` «Սովետական Հայաստան», «Հայաստանն այսօր», «Պիոներ», «Բումերանգ» հեռուստահաղորդումները եւ անիմացիոն ֆիլմերը, այսինքն` մուլտֆիլմերը: Պահպանվում են նաեւ մեր գրեթե բոլոր անվանի կինոռեժիսորների նկարահանած ֆիլմերը: Մասնավորապես` Բեկնազարյանի, Մալյանի, Դովլաթյանի, Հովհաննիսյանի ինպես նաեւ վավերագրողներ Բալասանյանի, Առաքելյանի, Փելեշյանի ֆիլմերը: Չափազանցված չեմ լինի, եթե ասեմ, որ մասնավորապես կինո ֆոտո ֆոնո փաստաթղթերը եւ հատկապես կինոփաստաթղթերը, կինոնկարները մեր ժողովրդի պատմության ուսումնասիրության առումով ունեն կարեւորագույն պատմամշակութային եւ ինչու չէ նաեւ ազգային, հասարակական նշանակություն:

-Թվայնացման գործընթացը ո՞ր թվականից է սկսվել:

 - 2010 թվականից պահպանվող կինոփաստաթղթերը սկսել են մեզ մոտ թվայնացվել: Այս պահի դրությամբ` մինչեւ 1970 թվականը ներառյալ, թվայնացվել են բոլոր գեղարվեստական, վավերագրական կինոնկարները եւ բոլոր տեսակի կինոհանդեսները: Եվ հատկանշական է, որ մեզ մոտ թվայնացումը զուտ թվայնացման նպատակ չի հետապնդում, որ թվայնացնենք եւ այդպես միայն պահպանենք: Ինչպես մեր մասնաճյուղի, այնպես էլ Հայաստանի ազգային արխիվի կարեւորագույն գործառույթներից է հիմա հանրահռչակումը, հանրայնացումը: Եվ այդ տեսանկյունից արդեն Հայաստանի ազգային արխիվը եւ մեր մասնաճյուղը եզակիներից է, որ Յութուբում ունի սեփական յութուբյան ալիք. որը մոտ երկու տարի է, որ գործում է: Եվ այդ յութուբյան ալիքում տեղադրված են եւ տեղադրվում են հայկական կինոարտադրանքը: Մասնավորապես, արդեն ազատ դիտման համար տեղադրված են բոլոր համր կինոները` սկսած «Նամուսից»: Եվ այդ հանգամանքը վերաբերում է նաեւ վավերագրական ֆիլմերին եւ կինոխրոնիկային: Եվ այդ պրոցեսը շարունակելի է: Այսինքն` մեր նպատակն է, որ ժամանակի ընթացքում մեր հասարակության, մեր հայրենակիցների, ինչու չէ նաեւ օտարների համար տեղադրվի Յութուբում, եւ անվճար հասանելի լինեն հայկական կինեմատոգրաֆիայի թողարկած անխտիր բոլոր ֆիլմերը: Առանց նույնիսկ գեղարվեստական ճաշակի կամ քաղաքական նպատակների, որ ժամանակին, հասկանալի է, հետապնդել են անխտիր բոլոր ֆիլմերը: Արդեն դրանց դիտել-չդիտելը, հավանել-չհավանելը հեռուստադիտողի իրավունքն է:

-Այսօրվա պայմաններում թվայնացված աշխատանքները դժվար չէ՞ իրականացնելը:

- Ֆիլմերի թվայնացման աշխատանքները միշտ էլ դժվար են: Եվ դժվարության հետ նաեւ շատ բարդ եւ պատասխանատու են, որովհետեւ թվայնացումն իրենից միայն չի նախատեսում տվյալ ֆիլմի կինոժապավենը վերցնել եւ թվայնացնել: Որպեսզի կինոժապավենը թվայնացվի, հետագա սերունդների համար պահպանվի եւ, մասնավորապես, ինչպես ասացի, հանրայնացման նպատակով ազատ դիտման համար Յութուբում տեղադրվի, նախ հարկավոր է այդ կինոժապավենները պահպանել: Պահպանելուց հետո թվայնացման համար համապատասխան տեխնիկական մշակում է կատարվում: Այսինքն` տվյալ ժապավենը նախապատրաստվում է թվայնացվելուն: Այնպես չէ, որ զուտ մեխանիկորեն, տեխնիկապես ժապավենը վերցնում ենք եւ թվայնացնում: Պետք է այդ ամենը պատրաստվի: Այսինքն` թվայնացումն ինքնին իրենից ներկայացնում է բավականին բարդ պրոցես:

– «Նամուսը» թվայնացնելու համար որքա՞ն ժամանակ պահանջվեց:

-«Նամուսի» բուն թվայնացումը մոտ երկու ժամ է տեւել: Սակայն, որպեսզի այդ նույն «Նամուսը» կարողանանք թվայնացնենք, պետք է մոտ երկու օր դրա մաքրման, պատրաստման զուտ արխիվային գործառույթներն իրականացնենք: Եվ արդեն վերջում արվի: Հիմա մեր յութուբյան ալիքում ինչպես «Նամուս»-ն է տեղադրված, այնպես նաեւ բոլոր մեր համր կինոներն տեղադրված են: Այսօր մեր հայրենակիցները կարող են այդ ֆիլմերն ազատ նայել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների օգտին․ ԲայրամովԳյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոնՆախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետՏեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում «Սապլյակի տղա» ա նա, ով ասում է, թե այդ ակցիայի համար փող ենք ստացել. Հարությունյանը՝ հումորիստինԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ինՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՄեր ողբերգությունն այն է, որ տեսախցիկի առաջ ջրով խաղացող սույն անձնավորությունը նստած է վարչապետի աթոռինՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԵթե տավուշյան պայքարը չտեղափոխվի Հանրապետության հրապարակ, մարելու է. Դավիթ ԳալստյանՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտՄայիսի 1-ը նշելու փոխարեն` Կոմկուսը երթ կանի16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևՉքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց, ի վերջո, էժան կերպարի մասին. ԴանիելյանԽիստ քաղաքականացված «դեռասանից» ի՞նչ եք ուզում. Միքայել ԳրիգորյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին«Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթինՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը Գլյոյին«Դուխով» Հովհաննեսը, ում երկիրը վաճառում են թուրքին. Աշոտ ԱնդրեասյանԱդրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանԿրակոցներ Բարդիներ ռեստորանում, տղամարդը գիտակցության չգալով զրկվել է կյանքիցԴու շnւն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդինՔՊ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվելՆրա առաքելությունն է ուրախացնել ադրբեջանա-թուրքական իշխաններին. Էդգար ՂազարյանԱստղագուշակ` ապրիլի 30-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստՕրվա խորհուրդ. Ապրիլի 30«Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ«Ժողովուրդ». Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել Օչերետինոյից` արեւմտյան ուղղությամբ ռուսները ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը (Քարտեզ)«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել «Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ«Ժողովուրդ». Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննությանԹակեր Կարլսոնը հրապարակել է հարցազրույց փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի հետ (Տեսանյութ)Հուսիթիները ոչնչացրել են Բիրտինայային պատկանող հերթական նավը (Տեսանյութ)Ռուսաստանը խոշոր հարձակման է նախապատրաստում մայիսի վերջին կամ հունիսին. Financial TimesՄեր հերոսական ժողովրդին անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին Հրայր Կամենդատյանն առաջարկում է գնալ տեղական հանրաքվեի Անելու եմ ամեն ինչ` Հայաստանի հավաքական վերադառնալու համար. Բայրամյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.amԱյսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարՀանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода