էլ ինչ լեզվով բացատրենք, որ ինչ արվում է, ժողովրդի համար չի արվում. Վահագն Մելիքյան
ՆերքաղաքականՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ կարծիքով` այն, ինչ արվում է այսօր երկրում` չտեսության ու քաղաքական տհասության արդյունք է: Նրա գնահատմամբ` Հայաստանին սպասվում են շատ ավելի աղետալի օրեր:
— էլ ինչ լեզվով բացատրենք, որ ինչ արվում է, ժողովրդի համար չի արվում: Ո՞վ է շահեկան դուրս գալիս ամեն ինչից։ Միայն ու միայն իշխանությունը, որովհետեւ ինքը պահպանելու է իշխանությունը, դրա դիմաց ստացել է իշխանությունը պահպանելու երաշխիքը կամ գոնե այդ փոքր խմբի անվտանգության երաշխիքը։ Թե վաղն ինչ է լինելու հայ ժողովրդի, Հայաստանի հետ, իրենց հետաքրքիր չէ: Երկիրը վերածվում է արդեն անհասկանալի, խուզած Հայաստանի: