Անհրաժեշտ է վստահության նոր մթնոլորտ ձեւավորել. Ավետ Ադոնց
ՆերքաղաքականԱԳ նախկին փոխնախարար ԱՎԵՏ ԱԴՈՆՑԻ գնահատմամբ` նկատի ունենալով այսօր Հայաստանում ու դրա շուրջ ստեղծված բարդ իրավիճակը, անգամ թշնամուն չի ցանկանա լինել հաջորդ իշխանության կազմում կամ կառավարության ղեկավար: Դիվանագետի կարծիքով` անհրաժեշտ է լինելու գործընկերների հետ վստահության նոր մթնոլորտ ձեւավորել։
— Մեր արտաքին քաղաքականության մեջ այնպիսի բեւեռացում է գնացել, որ գործընկերներից մեկի հետ օրակարգի փոփոխությունը կարող է շատ բացասաբար ազդել մյուսի հետ հարաբերությունների վրա։