Iravunk.com | Կոնսերվատորիան բուհ չէ, այլ երաժշտի տունն է, ի վերջո, Կոմիտասի տունն է. Վարդան Խաչատրյան
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. Պեսկով Այս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. Հյուսնունց Փաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ) Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Կոնսերվատորիան բուհ չէ, այլ երաժշտի տունն է, ի վերջո, Կոմիտասի տունն է. Վարդան Խաչատրյան

Մշակութային

«Իրավունք»-ը զրուցել է օպերային երգիչ-դերասան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ով նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանող է:

— Ե՞րբ եք սկսել զբաղվել երաժշտությամբ։

— Նշեմ,որ դեռ փոքր տարիքից երաժշտությունը եւ հատկապես թատրոնը մեծ տեղ են զբաղեցրել իմ կյանքում, սերս շատ մեծ է եղել։ Հիշում եմ՝ երբ շատ փոքր էի, 4-5 տարեկան հասակում պարբերաբար արտաբերում էի` «օպերա» բառը, թեեւ չիմանալով եւ երբեւիցե լսած չլինելով։ Շատ հետաքրքիր եւ առեղծվածային է չտեսած, չլսած այդ երեւույթի մասին խոսելն ու ցանկանալը, եւ այդպես ծնողներիս խնդրեցի ինձ Օպերային թատրոն տանեն: Բայց, ի վերջո, առաջին անգամ ես ինքս գնեցի տոմս եւ գնացի ներկայացման։ Թատրոնի եւ երաժշտության հանդեպ սերը շատ մեծ էր, տանը, ավտոտնակում, ամեն հնարավոր տեղում ստեղծում էի թատերական բեմ եւ որոշ բեմադրություններ անում։ Այդ ամենը տեսնելով՝ մայրս որոշեց ինձ ընդունել Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոց։ Երկու տարի անց՝ կրթությունս շարունակեցի Ձայնի պահպանման դպրոցում, այնուհետեւ Չայկովսկու անվան դպրոցում՝ ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգիչ, երջանկահիշատակ Միքայել Հովակիմյանի դասարանում: Ճանապարհը տարավ դեպի կոնսերվատորիա։ Այդ ճանապարհը ես տեսել էի դեռ երաժշտական դպրոցի 1-ին դասարանից։ Այժմ սովորում եմ կոնսերվատորիայում եւ վարպետության դասեր եմ վերցնում ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանից։

Ի՞նչ համերգներ, ներկայացումներ եք ունեցել, եւ առաջիկայում ի՞նչ է սպասվում։

— Համերգներով սկսել եմ հանդես գալ 2023 թվականից։ Առաջին համերգը  «Տաղարան» համույթի հետ էր, որին հաջորդեց ինձ համար շատ կարեւոր մի իրադարձություն, ստացա առաջարկ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանից՝ մարմնավորելու Օրփեոսի կերպարը «Գլյուկի Օրփեոս եւ Էվրիդիկե» օպերայում։ Դեբյուտը կայացավ իբրեւ օպերային երգիչ կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում, իսկ ներկայացման դիրիժորն էր ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը։ Ամիսների աշխատանքը տվեց իր պտուղները, շատ մեծ փորձառություն ձեռք բերեցի անվանի արտիստների հետ աշխատելով։ Այժմ սկսել եմ իմ ուժերով կազմակերպել համերգներ, որը հնարավորություն կտա ինձ եւ այլ սկսնակ երգիչների ներկայանալ, փորձ ձեռք բերել պրոֆեսիոնալ բեմում եւ, իհարկե, Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում ներկայացնել որակյալ երաժշտություն։ Առաջին համերգային ծրագիրը տեղի ունեցավ փետրվարի 27-ին Երեւանում, ծրագրում ներկայացվեցին հայ դասական երաժշտության գոհարները, համերգը ներկայացվեց նաեւ էջմիածնում: Դե իսկ մարտի 21-ին նաեւ Գյումրիում։ Առաջիկայում սպասվում են նոր համերգային ծրագրեր։

Որպես իր առաջին քայլերը սկսած արտիստ՝ ի՞նչ խնդիրների եք բախվում եւ դրանց լուծումը ինչպես ե՞ք պատկերացնում։

— Թերեւս մեծ խնդիրը, որին բախվում ենք, չունենալն է կազմակերպություն, որը կզբաղվի համերգների կազմակերպմամբ եւ հնարավորություն կտա երիտասարդ երգիչներին փորձ ձեռք բերել։ Կոնսերվատորիայի ուսանողների մեծ մասն ունի այդ խնդիրը: Եթե որոշ ուսանողների բախտը բերում է, տարին գոնե 1-2 անգամ դասարանական համերգով դուրս են գալիս բեմ: Սակայն միայն դասարանում երգելը քիչ է, երգիչը պիտի պրոցեսի մեջ լինի եւ բեմում թրծվի։ Քանի որ այսօր բացակայում է այդ կազմակերպությունը, թեպետ մեծ դժվարությամբ, որովհետեւ չունեմ ոչ մի ֆինանսավորում, ինքս փորձում եմ կազմակերպել պարբերաբար համերգներ եւ դուրս գալ բեմ։ Այսօր մեզ շատ անհրաժեշտ է այդ համերգային կազմակերպությունը։

— Որպես բուհի ուսանող` ի՞նչ կարծիք ունեք՝ կոնսերվատորիան ակադեմիական քաղաք տեղափոխելու վերաբերյալ:

— Կարծիքս կիսում եմ բուհի մյուս ուսանողների հետ։ Իհարկե, ողջունելի է, որ կառավարությունը մտածում է կրթության մասին, նոր ակադեմիական քաղաք է ստեղծում։ Բայց այդ ամենն ընդունելի կլիներ միայն այն դեպքում, երբ պահպանվեր հիմքը եւ առանց ոչնչացնելու արդեն 102 տարի ստեղծվածը, կառուցել նորը։ Կոնսերվատորիան բուհ չէ, այլ երաժշտի տունն է, ի վերջո, Կոմիտասի տունն է, եւ ես, որպես կոնսերվատորիայի ուսանող, դեմ եմ կոնսերվատորիայի տեղափոխմանը, թե ինչու եմ դեմ, արդեն մանրակրկիտ ներկայացվել են պատճառները։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ



Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է ԱրտաշատումԿրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիսՄոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ է և երկու կողմերի համար սպասված. ՊեսկովԱյս շարժումը մեր վերջին հնարավորությունն է՝ ազատվել ազգադավ իշխանությունից. ՀյուսնունցՓաշինյանը ժամանեց Մոսկվա. սպասվում է հանդիպում Պուտինի հետ (տեսանյութ)Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չի՞. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՓաշինյանինՄայիսի 8-ի առավոտն ինձ համար լրիվ ուրիշ էր. Արմեն ՀովասափյանՄոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. ԶախարովաՇների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ)Չի բացառվում հասարակական մեծ լարումներ եւ նույնիսկ քաղաքացիական պատերազմ. Մհեր Հակոբյան79 տարի առաջ հայ ժողովրդի լավագույն զավակներն արձանագրեցին զարմանալի հերոսություններ. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻնչ արել ենք, արել ենք` բացառապես ելնելով մեր խղճից. Անի ՍամսոնյանՄայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաքԻնչ է սպասվում Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի իշխանավորներին հաջորդ ամիս. Բացառիկ մանրամասներԱպրիլին Հայաստան է այցելել 163 հազար 970 զբոսաշրջիկՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբԽաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են. Գյումրիից քայլերթը շարունակվում է (լուսանկարներ)Մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչել են ԱԱԾ. 168.amՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՇուրջ մեկ ամիս է աշխատանքից ցանկանում է ազատվել Փաշինյանի մամլո խոսնակըԴեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շտապ հայտարարությամբ է եկելԼոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է Lamborghini-ի` մահացու ելքով գողության տեսանյութՕրվա խորհուրդ. Մայիսի 8Նիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տաՍտեղծվում են նախադրյալներ ավելի խորը, ավելի սարսափելի մի հակամարտության համար, որի հետեւանքները քաղելու են սերունդներըԳաբրիելյանով. Ողջ աշխարհում սկսվում են Փաշինյանի դեմ հայերի հանրահավաքները«Բագրատ Սրբազանի երթը կասեցնելու հանելու համար ազգադավը փորձում է պառակտում առաջացնել Էջմիածնում»Ստիպված էի պատմել իմ պատմությունը՝ թույլ տալով հանդիսատեսին կարեկցել իմ պայքարին. Իբրահիմ Միարի«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվիՌուսները շարունակում են հարձակումը Օչերետինոյի ճակատում«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղելԾանր հարված է հասցվել ուկրաինական էներգետիկ համակարգինՆիկոլյան իշխանությունների հանցավոր գործունեության եւս մեկ դրվագՄարդը պետք է կարողանա չափավոր ապրել. 100-ամյա Ներսես պապի բացառիկ հարցազրույցըԲոլորը  գոռում են` երգիչներ, դերասաններ ո՞ւր եք… նախ դուք ինքներդ կողմնորոշվեք, նոր մեզ կանչեք. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՀայրենական մեծ պատերազմում զոհված հորեղբորս նամակներն ու սեւ թուղթը պահում ենք որպես սրբազան մասունք. ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆՀերթական զանգվածային հարվածն ՈւկրաինայինՀՀ ՊՆ-ն հայտնում է պայմանագրային զինծառայողի մահվան մասինՎեց տարի է սուտն օրենքով գործում է մեր երկրում. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՅուրաքանչյուրն այսօր պարտավոր է կանգնել Բագրատ Սրբազանի կողքին.Արմինե Գրիգորյան (հատված հաղորդումից)ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода