Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.am Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. Սրբազան Հայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան Լարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք» «Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներին Ադբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններին Հայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրը Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնում

Եթե Ազնավուրը ողջ լիներ, Արցախի հարցը հաստատ մի քիչ ուրիշ ձեւ կլուծվեր. Սամվել Գասպարյան

Մշակութային

«Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր` պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ», - այս խոսքերով 2018 թվականի հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին հրաժեշտը տվեց ՀՀ ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Եվ, իսկապես, այդպիսին էր Շառլ Ազնավուրը, որի հռչակը սահմաններ չէր ճանաչում, բայց նրա ազգային պատկանելիության մասին գիտեին բոլորը, հաշվի էին նստում եւ ճանաչում հայությանն Ազնավուրով: Այս տարի լեգենդար շանսոնյեն կդառնար ուղիղ 100 տարեկան: Նրա մասին խոսում են ամենուր եւ ամեն ոք, ու դեռ կխոսեն տարին բոլոր, բայց համեստորեն լռում է իր վաղեմի ընկերը՝ Ազնավուրի գրքերի ու մոտ 500 երգերի թարգմանիչ ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Կոտրելով այդ լռությունը՝ Շառլ Ազնավուրի անվան քոլեջում ուսանողները նրանից «կորզեցին» հիշողության պատառիկներ՝ լեգենդար շանսոնյեի մասին։

«ԳՆԱՑԵԼ ԷԻ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԵՌՎԻՑ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՎ ՀԻԱՆԱԼՈՒ, ԲԱՅՑ ՄՏԵՐՄԱՑԱՆՔ»

Սամվել Գասպարյանը, վերհիշելով իր եւ Շառլ Ազնավուրի առաջին հանդիպումը, նշեց, որ շանսոնյեն առաջին անգամ Հայաստանում եղել է 60-ականներին, իսկ երկրորդ այցն արդեն 88-ի երկրաշարժից հետո էր:

«1989 թվականի փետրվարի սկիզբն էր, այսինքն՝ երկրաշարժից երկու ամիս հետո, երբ նա այցելեց աղետի գոտի: Արդեն գրել էր հայտնի «Քեզ համար, Հայաստան» երգը, որը ֆանտաստիկ արագությամբ 80-ից ավել երգիչ-երգչուհիներ միասին երգեցին: Այդ ժամանակ ես ուսանող էի, եւ ընկերներով միայն Ազնավուր էինք լսում եւ երբ իմացանք, որ մեր սիրելի երգիչն է գալու Հայաստան, որոշեցինք գնալ եւ գոնե հեռվից տեսնել նրան: Հիշում եմ, նրա ինքնաթռիը 10-12 ժամ ուշացավ: Դե պարզ է, այդքան ժամ թռիչքից հետո՝ նրան տարան Հրազդանի ձորի հյուրանոց, որ այնտեղ նաեւ ճաշեր: Եվ այնպես ստացվեց, որ այդ սեղանին հայտնվեցի ես եւս: Իրականում իսկապես գնացել էի ընդամենը հեռվից տեսնելու եւ հիանալու նրանով, բայց թե ինչ եղավ հետո՝ հաստատ Աստծո նախախնամությամբ էր: Այնտեղ էլ տեղեկացանք, որ հաջորդ օրն առավոտ շուտ պետք է գնա աղետի գոտի, ընկերոջս հետ ամբողջ օրը հետեւից գնում էինք, բայց մի բառ չէինք կարողանում իր հետ խոսել: Իսկ ես հետս մի գիրք էի վերցրել, որպեսզի նա մակագրեր: Վերջապես Գյումրիում, երբ պետք է գնայինք հաց ուտելու, հաջողացրի եւ ասացի՝ մի հատ այստեղ կմակագրե՞ք: Հարցրեց անունս, արդեն գիտեր, որ իրեն հետեւող խմբի մեջ եմ, բայց շփում դեռ չկար: Դրանից հետո, երբ գալիս էր հյուրանոց, քնելուց առաջ միշտ խոսում էինք իրար հետ, եւ գիշերը տեղեկանում էի, թե հաջորդ օրն արդեն ուր է գնալու: Այդպես 8 օր շարունակ, վերջում մտերմացանք, եւ նրա յուրաքանչյուր այցի ժամանակ մեր հանդիպումները դարձան պարբերաբար: Նա ինձ շատ էր տեղ տալիս, «դու»-ով էի խոսում իր հետ, հումորներ անում», - պատմեց Սամվել Գասպարյանը:

«ԱԶՆԱՎՈՒՐԸ ԲԱՐԿԱՑԵԼ Է՝ ՏԵՍՆԵԼՈՎ ԳՐՔՈՒՄ ԻՐ ԵՐԿՐՈՐԴ ԿՆՈՋ ՆԿԱՐԸ»

Իսկ թե ինչպես հանձն առավ առաջին անգամ թարգմանել Շառլ Ազնավուրի գիրքը, Սամվել Գասպարյանն առանձնակի ջերմությամբ է հիշում:

«1991 թվականին լույս տեսավ «Ծանոթ եւ անծանոթ Ազնավուրը» գիրքը: Նախկին «Արմենիա» հյուրանոցում էր, իրեն ասացի, որ գիրք եմ ուզում հրատարակել, տվեցի, որ նայի գրածս եւ եթե հավանում է, շարունակեմ: Նա ինձ ասաց, որ համաձայն է, բայց հոնորար չի ուզում: Ես էլ կատակեցի, թե՝ բայց քեզ ո՞վ է հոնորար տալիս, որ դու էլ ուզես: Այդ ժամանակ, նա, երեւի, առաջին անգամ ծիծաղեց՝ 88-ի երկրաշարժից հետո: Ասում էի՝ նայի մեր վիճակը՝ հրապարակում կանգնած տանկերը, երկրաշարժը, սոված մարդկանց, իսկ դու ասում ես՝ հոնորար, ես որտեղի՞ց տամ: Գիտեք, բոլոր հանճարներն են այդպես, նրանք երեխայի պես մաքուր են: Օրինակ, երբ արդեն գիրքը հրատարակվել էր, եւ նա էլ եկել էր Հայաստան, տարա, որ նվիրեմ: Հյուրանոցում ասացին, որ արդեն քնած է, ես էլ թողեցի գիրքը՝ ասելով, որ առավոտյան փոխանցեն: Հաջորդ օրը գնում եմ հյուրանոց, ասում են՝ Ազնավուրը բարկացել է՝ տեսնելով գրքում իր երկրորդ կնոջ նկարը: Նա երեք կին է ունեցել, ես էլ գրքում տեղադրել էի իր եւ երկրորդ կնոջ նկարը՝ Էվելին Պլեսիսի ու մակագրությունում գրել նրան նվիրված Ազնավուրի խոսքը, որտեղ ասում է. «Էվելին Պլեսիսի հետ ապրեցի 7-8 երջանիկ տարի»: Հարցնում էին՝ որտեղի՞ց եմ գտել այդ նկարը, ինչո՞ւ իր հետ չեմ համաձայնեցրել, ես էլ ասացի, որ ամսագրերից եմ գտել, իսկ իր հետ չէի կարող համաձայնեցնել, որովհետեւ միայն հիմա է նա Հայաստանում: Գնացի նույնիսկ բերեցի այդ ամսագիրը, ինքս էլ արդեն պատրաստ կռվի, որ ասեի՝ քո կենսագրությունը քոնը չէ՞, քո կինն է, քո խոսքերն են, ես էլ գրել եմ գրքում: Այդպես ինքս իմ մեջ մտմտալով` գնում եմ հյուրանոց, ու վերելակի դռները բացվեցին, և Ազնավուրը դուրս եկավ։ Բարեւում ենք միմյանց, իրար որպիսություն հարցնում, եւ նա ոչինչ չի ասում գրքի մասին: Ասացի՝ դուրդ եկա՞վ գիրքը, ինքն էլ, թե՝ այո, շատ լավ գիրք էր… Ես ապշեցի, նա արդեն մոռացել էր, որ բարկացել է: Այդպիսի մանր կռիվները մեզ է հատուկ, իսկ նա մոռացել էր միանգամից: Նա, իսկապես մեծություն էր, եւ կարծում եմ, որ Արցախի հարցը հաստատ մի քիչ ուրիշ ձեւ կլիներ, եթե նա ողջ լիներ: Իր խոսքը լուրջ կշիռ ուներ, եւ նա աշխարհում մեր այցեքարտն էր», - նշեց Սամվել Գասպարյանը:

Ի դեպ, բավական ուշագրավ է, թե ինչպես է Շառլ Ազնավուրը հանդիպել իր երրորդ կնոջ հետ: Սամվել Գասպարյանը պատմում է, որ Շառլ Ազնավուրը կինոթատրոնում երգել է ընդմիջումների ժամանակ: Եվ մի անգամ, տեսնում է, որ մի սիրունիկ կին է նստած լսում: Գնում է եւ սկսում խոսեցնել նրան, այդ կինը բավականին տարիքով է լինում եւ Շառլին ասում է, որ հեռու մնա իրենից, ուղղակի վռնդում է նրան: Իսկ հաջորդ օրն այդ կինը գալիս է իր գեղեցկուհի աղջկա հետ: Այդ աղջկա հետ էլ ամուսնանում է Շառլը:

«ԻՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՆՈՒՆՈՎ ԱԶՆԱՎՈՒՐԸ ՇԱՏ ՀԱՐՑԵՐ ԷՐ ԼՈՒԾՈՒՄ»

Սամվել Գասպարյանը մի պատմություն էլ հիշեց՝ կապված Շառլ Ազնավուրի հետ, որպես Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

«Նա ասում էր՝ ես ի՞նչ դեսպան, իմ անունն է օգտագործում իմ Հայրենիքը, եւ ճիշտ էր ասում: Իր հետ դեսպանությունում աշխատող դիվանագետներից մեկը պատմում է, որ ՄԱԿ-ում ինչ-որ հարց պետք է քննարկվեր Հայաստանի վերաբերյալ, եւ բոլոր դեսպանություններին հանձնարարվում է, որպեսզի եթե կարող են, այնպես անեն, որ տվյալ երկրի ներկայացուցիչները ՄԱԿ-ում մեր օգտին քվեարկեն: Սա սովորական պրակտիկա է, որը կիրառվում է դիվանագիության մեջ: Զանգում են աֆրիկական ինչ-որ երկրի ներկայացուցիչների եւ ասում են, որ Ազնավուրը ճաշի է հրավիրում ձեզ՝ հետեւյալ հարցով: Նրանք այնքան են ուրախանում, որ միանգամից ասում են՝ ինչ պետք է կանենք: Ընդ որում՝ խոսքն այնպիսի երկրի մասին էր, որը միշտ Ադրբեջանի օգտին է քվեարկել: Իհարկե, հետո նրանք մեր օգտին չեն քվեարկել, բայց ձեռնպահ են մնացել: Այսինքն՝ միայն իր հեղինակությամբ եւ անունով Ազնավուրը Հայաստանի համար շատ հարցեր էր լուծում: Չեք պատկերացնի, թե Ֆրանսիայում ինչքան են նրան սիրել, երեւի, մի քանի անգամ ավելի շատ, քան, կներեք, մենք: Նրա գերեզմանատան պահակն ասել է, որ հենց Շառլ Ազնավուրին հուղարկավորեցին, գործերը լավացել է, որովհետեւ անընդհատ ծաղիկներ են բերում, նրա շիրիմին մշտապես այցելուներ կան», - անկեղծացավ Ազնավուրի ընկերը:

ԻՆՉՊԵՍ ԸՆԿԵՐԱՑԱՆ ԷԴԻՏ ՊԻԱՖՆ ՈՒ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ

Իսկ թե ինչպես է սկիզբ առել ֆրանսիացի հանրահայտ երգչուհի, դերասանուհի Էդիտ Պիաֆի եւ Շառլ Ազնավուրի ընկերությունը, այս մասին եւս փակագծեր բացեց Սամվել Գասպարյանը:

«Շառլ Ազնավուրը շատ մոտ է եղել Էդիտ Պիաֆի հետ, նա հենց իրենով սկսեց իր հաղթարշավը: Երբ Էդիտ Պիաֆն առաջին անգամ հանդիպում է Շառլ Ազնավուրին, հարցնում է՝ դու ի՞նչ ազգի ես, Ազնավուրն էլ պատասխանում է, որ հայ է: «Հայն ի՞նչ է», - հնչում է Պիաֆի հաջորդ հարցը: Շառլն ասում է, որ դա երկար պատմություն է, իսկ Պիաֆն այլեւս հարցեր չի տալիս՝ ասելով. «Դե որ երկար պատմություն է, մի պատմիր»: Բայց ես ենթադրում եմ, որ Էդիտ Պիաֆն այդքան շատ էր սիրում Շառլ Ազնավուրին հենց նրա համար, որ նա իր ապրելաձեւով հայ էր: Համարեք, որ շարունակությունը հորինում եմ, բայց պատկերացրեք՝ Էդիտը շատ էր սիրում խմել, մի օր էլ խմել ու փողոցում աթոռին քնել էր, առավոտյան արթնանում է, տեսնում է միայն Շառլ Ազնավուրն է կողքին, մյուս ընկերները չկան: Հարցնում է՝ բա ո՞ւր են մյուսները, Ազնավուրն ասում է՝ հյուրանոց գնացին: Էդիտը զարմանում է՝ դո՞ւ ինչու ես այստեղ: Շառլն էլ պատասխանում է՝ հո քեզ մենակ չէի թողնելու: Ֆրանսիացին այդպես չէր վարվի, կասեր՝ հարբել է, ես ի՞նչ անեմ, կգնար իր համար կքներ հյուրանոցում: Հայկական համուհոտ կար Ազնավուրի մեջ, որ սիրվում էր, շա՜տ սիրվում», - շեշտեց Սամվել Գասպարյանը:

Շառլ Ազնավուրի թողած գլխավոր պատգամը, ըստ Սամվել Գասպարյանի, այն է, որ երբեք չպետք է հիասթափվել, որովհետեւ անհնարին ոչինչ չկա: Ազնավուրը սա ապացուցեց իր օրինակով. «Նա, երեւի, այն միջազգային մասշտաբի եզակի մարդկանցից է, որ նպատակ դրեց եւ հասավ դրա գագաթնակետին: Պետք է համառորեն գնալ նպատակիդ հետեւից եւ անպայմանորեն կհասնես»:

Ներկայացրեց՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ



Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ Մոդի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода