Հայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիային Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ Պապիկյան Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադան Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.am Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. Սրբազան Հայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան Լարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»

Մոսկվայի ամրապնդումը Հարավային Կոսկասում դառնում է անշրջելի

Վերլուծություն

Այն, որ այս պա­հին ՌԴ-ի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րը մաս­նա­վո­րա­պես Հա­րա­վա­յին Կով­կա­սում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=276237&l=am) մե­ծա­պես կախ­ված են Ուկ­րաի­նա­յում ծա­վալ­վող ռազ­մա­կան ի­րա­դար­ձութ­յու­ննե­րից, հաս­կա­նում են բո­լո­րը: Այլ գոր­ծոն­ներ էլ կան, բայց Ուկ­րաի­նան ե­ղել եւ մնում է ա­ռաջ­նա­յի­նը:

Իսկ ա­հա ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին ի­րա­դար­ձութ­յու­ննե­րը շա­րու­նա­կում են ծա­վալ­վել Մոսկ­վա­յի հա­մար միան­գա­մայն բա­րե­հա­ջող հու­նով: Թիվ 1 ռազ­մա­ճա­կա­տը՝ Ավ­դեեւ­կան, այս պա­հին դար­ձել է հա­մաշ­խար­հա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րի հիմ­նա­կան թե­մա­նե­րից մե­կը: Գործ­նա­կա­նում բո­լորն են փաս­տում, որ այս ա­ռանց­քա­յին կե­տը կորց­նե­լով, Ուկ­րաի­նա­յում կա­րող է սկսվել այն­պի­սի ներ­քին կազ­մա­քան­դում, որն այ­լեւս հնա­րա­վոր չի լի­նի կան­խել: Նաեւ այն հիմ­նա­կան կար­ծիքն է, որ Ավ­դեեւ­կան, ե­թե ոչ այ­սօր կամ վա­ղը, ա­պա մեկ-եր­կու շա­բա­թում հաս­տատ կընկ­նի:

­Բուն ռազ­մա­կան ի­րա­դար­ձութ­յու­ննե­րը եւս այդ մա­սին են վկա­յում: Ավ­դեեւ­կա­յի հիմ­նա­կան մաս՝ կենտ­րոն, հա­րավ եւ ա­րե­ւել­յան հատ­ված տա­նող «կյան­քի ճա­նա­պար­հը» գործ­նա­կա­նում նա­խօ­րեից փակ է: Ե­րեկ կե­սօ­րի դրութ­յամբ ռու­սա­կան ու­ժե­րը ճա­նա­պար­հից մոտ 100 մետ­րի վրա էին (ե­րեկ ուշ ժա­մի լուր տա­րած­վեց, որ ճանապարհը նաեւ ֆի­զի­կա­պես կտրված է), եւ դա էլ բա­վա­կան էր, որ մեկ մե­քե­նա ան­գամ, ան­գամ վի­րա­վոր­ներ տե­ղա­փո­խող­նե­րը չկա­րո­ղա­նան մտնել տվյալ հատ­ված եւ դուրս գալ: Այ­սինքն, ուկ­րաի­նա­կան հիմ­նա­կան ու­ժե­րը օ­պե­րա­տիվ շրջա­պատ­ման մեջ են, շա­տե­րը փոր­ձում են ա­ռան­ձին կամ փոքր խմբե­րով քա­ղա­քից փախ­չել, թեեւ դաշ­տա­միջ­յան ճա­նա­պարհ­նե­րը եւս հիմ­նա­կա­նում ա­նան­ցա­նե­լի են: Գու­մա­րած, թեեւ նոր գլխա­վոր հրա­մա­նա­տար Սիրս­կին, ով շտապ մեկ­նել է խու­ճա­պը կան­խե­լու, փոր­ձում է բո­լոր ե­ղած ու չե­ղած ռե­զերվ­նե­րը նե­տել Ավ­դեեւ­կա, սա­կայն ան­գամ ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­ներն են գնա­հա­տում, որ դա վատ­թա­րա­գույնն է: «Ա­մեն­վատն ան­գամ այն չէ, որ Ավ­դեեւ­կան շրջա­պատ­ման եւ կորս­տի ռեալ վտան­գի ա­ռաջ է: Վատ­թա­րա­գույնն այն է, որ այս­տեղ են նետ­վում բո­լոր մար­տու­նակ ռե­զերվ­նե­րը, ո­րոնք ոչն­չա­նում են ռուս­նե­րի ան­սահ­մա­նա­փակ հրե­տա­նա­յին կրա­կի տակ: Իսկ դա նշա­նա­կում է, որ Ավ­դեեւ­կան, միեւ­նույնն է, կհանձն­վի, եւ նաեւ եր­կի­րը կմնա լիո­վին ան­պաշտ­պան»,- գրում է ուկ­րաի­նա­կան դեռ խե­լա­միտ աղբ­յուր­նե­րից մե­կը: Ա­վե­լին, տե­ղե­կութ­յու­ններ կան, որ ուկ­րաի­նա­կան ռե­զերվ­նե­րը կրա­կի տակ են հայտն­վում ան­գամ տեղ չհաս­նե­լով: Վեր­ջին դեպ­քը. Ավ­դեեւ­կա­յից ա­րեւ­մուտք գտնվող Սե­լի­դո­վոյ բնա­կա­վայ­րում, որ­տեղ բեռ­նա­թափ­վել են այն ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, ո­րոնք պետք է կի­րառ­վեն հա­կա­հար­ձակ­ման հա­մար, հայտն­վե­ցին «Իս­կան­դեր­նե­րի» հար­վա­ծի տակ: Զո­հե­րի եւ վի­րա­վոր­նե­րի մա­սին այ­սօր էլ վերջ­նա­կան տվյալ­ներ չկան, սա­կայն խոս­քը հար­յուր­նե­րի մա­սին է: Ս­րան ե­թե ա­վե­լաց­նում ենք, որ ռուս­նե­րը հար­ձակ­վում են նաեւ մյուս բո­լոր ա­ռանց­քա­յին ուղ­ղութ­յուն­նե­րում, պատ­կե­րը դառ­նում է շատ ա­վե­լի հստակ:

Ու մյուս կող­մից, Հա­րա­վա­յին Կով­կա­սում Մոսկ­վա­յի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րի ամ­րապնդ­ման մեկ այլ կա­րե­ւոր գոր­ծոն է ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գաց­ման մի­տում­նե­րը: Օ­րերս նաեւ ՌԴ փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սանդր Նո­վա­կը հաս­տա­տեց, որ՝ «Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան եւ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յան միջև հա­մա­պար­փակ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին հա­մա­ձայ­նագ­րի կնքման գոր­ծըն­թա­ցը գտնվում է վերջ­նա­կան փու­լում: Այս փաս­տաթղ­թի ստո­րագր­մամբ Թեհ­րա­նի եւ Մոսկ­վա­յի մի­ջեւ պաշ­տո­նա­պես կհաս­տատ­վի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յուն»: Փաս­տաթղ­թի դե­տալ­նե­րի մա­սին դեռ քիչ բան է հայտ­նի, սա­կայն ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը ակ­նար­կում են, որ դա են­թադ­րում է դա­շին­քի կար­գի մի բան: Ընդ ո­րում, բո­լոր ո­լորտ­նե­րում՝ քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան, եւ որ ա­ռանց­քային է՝ ռազ­մա­կան ուղ­ղութ­յուն­նե­րով: Ընդ ո­րում, սրան պետք է գու­մա­րել նաեւ ա­զատ ա­ռեւտ­րի ռե­ժի­մը, ո­րը գոր­ծում է ԵԱՏՄ-ի եւ Ի­րա­նի մի­ջեւ:

ՌԴ-Ի­րան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի այս մա­կար­դակն այն չա­փա­զանց լուրջ գոր­ծոնն է, ո­րը չի կա­րող ան­տե­սել ո´չ Ա­լիե­ւը եւ ո´չ­ էլ՝ Էր­դո­ղա­նը: Ա­ռա­վել եւս, երբ ՌԴ-Ի­րան թե­ւի հետ մրցակ­ցե­լու ու­նակ միակ ու­ժը՝ ԱՄՆ-ն, նա­եւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում է չա­փա­զանց լուրջ խնդիր­նե­րի ա­ռաջ: Հու­սիթ­նե­րի հետ այդ­պես էլ ոչ մի բան ա­նել չի կա­րո­ղա­նում: Իս­րա­յե­լի հար­ցը մտել է այն­պի­սի փա­կու­ղի, որ Վա­շինգ­տոնն ար­դեն սկսել է ան­գամ սպառ­նալ սե­փա­կան դաշ­նակ­ցին: Վեր­ջին հար­վա­ծը. Ի­րաքն է չա­փա­զանց կոշտ դրել, այդ թվում՝ նոր օ­րենք ըն­դու­նե­լու մա­կար­դա­կով, իր երկ­րից ա­մե­րիկ­յան ու­ժե­րը հա­նե­լու հար­ցը: Բա­նը հա­սել է նրան, որ, ըստ ի­րա­նա­կան քա­ջա­տեղ­յակ աղբ­յուր­նե­րի գնա­հատ­ման, ԱՄՆ-ն 90 օր­վա ըն­թաց­քում կլքի Ի­րաքն ու Սի­րիան: «Միաց­յալ Նա­հանգ­նե­րը պատ­րաստ­վում է դուրս բե­րել իր բո­լոր ու­ժե­րը Ի­րա­քից եւ Սի­րիա­յից՝ ի պա­տաս­խան ի­րաք­յան դի­մադ­րութ­յան ու­ժե­րի հար­ձա­կում­նե­րի»,- աղբ­յու­րի պնդմամբ ա­սել են ԱՄՆ բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րը: Եվ ե­թե դա տե­ղի ու­նե­նա, ա­պա թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հա­մար այլ տար­բե­րակ, քան ռուս-ի­րա­նա­կան թի­մի հետ մաք­սի­մալ հաշտ հա­րա­բե­րութ­յու­նն­երի դաշտ անց­նելն է, չի մնում:

Այս­պի­սով, մի քա­նի ուղ­ղութ­յամբ ըն­թա­նում են չա­փա­զանց ա­րագ եւ դի­նա­միկ զար­գա­ցում­ներ, ո­րոնք ա­մե­նա­տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի ձե­ւով պնդում են մաս­նա­վո­րա­պես Հա­րա­վա­յին Կով­կա­սում ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րի էա­կան ամ­րապնդ­ման մա­սին: Ընդ ո­րում, ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս: Այն, որ Բա­քուն Բայ­րա­մո­վի մա­կար­դա­կով հայ­տա­րա­րում է, թե Ադր­բե­ջա­նի հա­մար պա­տե­րազմն այ­լեւս ա­վարտ­ված է, ի­հար­կե, հենց այն­պես՝ օ­դից չըն­կավ եւ պետք է կա­պել այս բո­լոր զար­գա­ցում­նե­րի հետ:

Իսկ ա­հա Նի­կո­լը, թե­րեւս, այդ­պես էլ դժվա­րա­նում է պատ­կե­րաց­նել, որ այս գլո­բալ ըն­թաց­քի մեջ Ֆ­րան­սիան այնպիսի չնչին դե­րա­կա­տար է, որ դեռ կա­րո­ղա­նա ինչ-որ մե­կի հա­մար անվ­տան­գա­յին տա­նիք դառ­նալ: Այն էլ՝ հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րե­րով հե­ռու գտնվող մե­կի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



Հայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода