ՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեց Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ) Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի ՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել Էբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАСС Իրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Սարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը Ոստիկանական ուժերը Կիրանցում Ի լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ինչ է սպասվում 15 զինվորի հրդեհի գործով նիստերին. Աղմկահարույց գործերով մանրամասներ է ներկայացնում փաստաբան Գուրգեն Ներսիսյանը

Իրավական

Ազատի զինվորական կացարանում մի գիշերում մոխրացած 15 զինվորների գործը, թեեւ արդեն դատարանում է, այնուամենայինվ զինվորների ծնողները, պաշտպանական կողմը, մեղադրյալների փաստաբանները, շարունակում են թերահավատորեն մոտենալ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներին եւ քննության առանցքում դրված պաշտոնական վարկածին։ Ինչպե՞ս է գնահատում գործով ձեռք բերված ապացույցները, ի վերջո գործով կա՞ հիմնավոր ապացույց, որը փաստում է պաշտոնական վարկածի ճշմարտացիությունը գործով անցնող մեղադրյալ, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ գործով մեղադրյալ, թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Ներսիսյանից, ով նախ նկատեց.

-Ենթադրյալ հանցագործության դեպքի առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնվելուց հետո նախաքննական մարմինը պետք է առաջ քաշի բոլոր հնարավոր ողջամիտ վարկածները և քննության առնի դրանք: Ի վերջո բոլոր հնարավոր տարբերակները բացառելուց հետո վարույթն իրականացնող մարմինը կանգ է առնում այն վարկածի վրա, որը ճանաչվում է ապացուցված ու պաշտոնական: Այդ գործով դատավարությունն իրականացվում է հրապարակայնորեն և նույնիսկ ուղիղ հեռարձակվում է: Եթե հետևել եք, ապա երևի նկատել եք, որ թեև գտնվում ենք ապացույցների հետազոտման սկզբնական փուլում, բայց դատարանում  հարցաքննված անձինք այնպիսի հակասական, իրարամերժ, հաճախ խուսափողական ու անբովանդակ ցուցմունքներ են տվել, որ դրանց գնահատման ընթացքում անընդհատ սկսում են ծագել անպատասխան հարցեր: Բնականաբար այդպիսիք առաջանում են առաջնահերթ տուժող կողմի համար: Իհարկե կան դեպքի հանգամանքներին առնչվող որոշակի ապացույցներ, սակայն անընդհատ բացակայում են այն կարևորագույն դետալները, որոնք պետք է ամբողջացնեն պատկերը և վերականգնեն իրադարձությունների զարգացման հաջորդականությունը: Հաշվի առնելով այդ գործով զգացմունքայնության աստիճանը, զերծ կմնամ հավելյալ գնահատականներից, պետք է դատարանում համբերատար հետազոտվեն ապացույցները, որից հետո միայն հնարավոր կլինի վերջնական գնահատականներ տալ և եզրահանգումներ անել:

-Ձեր պաշտպանությանն է վստահված նաեւ Էկոնոմիկայի նախարարության վերջին աղմկոտ գործով անցնող՝ նախարարության գուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ Տարոն Մարտիրոսյանի պաշտպանությունը։ Ի վերջո, ինչն՞ է դրված վերը նշված քր․ գործի հիմքում։

– Այո, Տարոն Մարտիրոսյանի պաշտպանությունն իրականացնում է «LSA» փաստաբանական գրասենյակում, իմ և փաստաբան Արսեն Սարդարյանի կողմից: Նախաքննական գաղտնիք բացահայտելուց խուսափելու համար ընդամենը կասեմ, որ Տ.Մարտիրոսյանը չի կատարել այն արարքը, որը նրան մեղսագրվում է, նա որևէ իրավախախտում թույլ չի տվել, դրանում կարելի է համոզվել ընդամենը ՀՀ Կառավարության 2019թ. թիվ 361-Լ և 2022թ. թիվ 927-Լ որոշումների, ինչպես նաև գյուղատնտեսության աջակցության ծրագրով սահմանված մոնիթորինգն իրականացնելու կարգը սահմանող՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 2022թ. թիվ 176-Լ հրամանի պարզ ուսումնասիրության արդյունքում: Ավելին, նա հանդիսացել է Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներից այն առաջամարտիկը, որը անընդհատ բարձրաձայնել է գյուղատնտեսական ծրագրերի հետ կապված խնդիրները և պայքարել դրանք շտկելու ուղղությամբ: Այդ ամենը ոչ թե բանավոր, այլ գրավոր տեսքով էր արել: Հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ Տ.Մարտիրոսյանի այդ մտահոգությունները մշտապես ընդունվել էին Էկոնոմիկայի նախարարի կողմից և նույնիսկ վերջինիս կողմից կամ նրա հանձնարարությամբ մի քանի անգամ գրություններ են ուղարկվել իրավապահ մարմիններին: Այն խնդիրները, որոնք այսօր ողջամտորեն ներկայացվում են քննչական կոմիտեի կողմից, ամբողջությամբ բարձրաձայնվել էին Տ.Մարտիրոսյանի կողմից՝ դեռևս կառավարության որոշման նախագծման փուլում, գրավոր առաջարկությունների տեսքով:

Տ.Մարտիրոսյանի գործով մենք արդեն բողոքներ ենք ներկայացրել ինչպես Գլխավոր դատախազին, այնպես էլ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, բողոքարկվելու է նաև Տ.Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին հակակոռուպցիոն դատարանի որոշումը: Առայժմ եկեք սահմանափակվենք այսքանով:



ՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода