«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներին Հայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրը Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնում Հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբ Ո՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմում Իսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. Reuters Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Մեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ են Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին

ԱՄՆ դեսպանին հաջողվե՞լ է նորից Նիկոլի «վախը բռնել»

Վերլուծություն

­­Թեեւ կաս­կած չէր հա­րու­ցում, բայց այս պա­հին ու­նենք փաստ: Այն է, Ա­լիե­ւը հեր­թա­կան ան­գամ ընտր­վեց Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ: ­­Թե ինչ ներ­քին կամ ար­տա­քին խնդիր­նե­րով էր պայ­մա­նա­վոր­ված ­Հեյ­դա­րո­վի­չի ար­տա­հերթ վե­րընտր­վե­լը, ժա­մա­նա­կին անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթներ ու­նե­ցել ենք, չկրկնենք: Այս պա­հին ու­նենք ի­րո­ղութ­յուն՝ նա վե­րընտր­վել է, եւ հաս­կա­նալ է պետք՝ դա ինչ է նշա­նա­կում ­Հա­յաս­տա­նի հա­մար:

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՎԵՐԸՆՏՐՎԵԼԸ

Ինչ խոսք, Ա­լիե­ւի ար­տա­հերթ վե­րընտ­րութ­յան հիմ­նա­կան նպա­տակ­նե­րից մե­կը հեր­թա­կան ընտ­րութ­յուն­նե­րին ընդ­դի­մութ­յա­նը պատ­րաստ­վե­լու հնա­րա­վո­րութ­յուն չտալն էր: Ադր­բե­ջա­նում, ի­հար­կե, ընդ­դի­մութ­յուն, որ­պես այդ­պի­սին, չկա: ­Բայց Ա­լիե­ւին մտա­հո­գողն ա­մե­նե­ւին էլ ռե­սուրս­նե­րից եւ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րից զրկ­ված նե­ր­քին ու­ժե­րը չեն: Այլ, որ ե­թե հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք կա­տար­վի այդ ներ­քին ու­ժե­րին ու­ժե­ղաց­նե­լու, հան­րութ­յան մեջ Ա­լիե­ւին փո­խե­լու գա­ղա­փա­րը մին­չեւ վերջ սրե­լու ուղ­ղութ­յամբ, այդ ա­մե­նի վրա մեծ փո­ղեր դրվեն, ա­պա դա կա­րող է լուրջ գլխա­ցա­վանք դառ­նալ: «­Գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն». ա­հա սա է, որ Ա­լիե­ւի հա­մար կա­րող էր վտան­գա­վոր լի­նել, եւ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րը ոչ թե ներ­քին ընդ­դի­մութ­յա­նը, այլ նման «հե­ղա­փո­խութ­յուն» կազ­մա­կեր­պե­լու ու­նակ ար­տա­քին ու­ժե­րին ժա­մա­նակ չտա­լու ի­մաստ ու­ներ: ­Հա­կա­ռակ դեպ­քում ո­չինչ չէր խան­գա­րում ­Հեյ­դա­րո­վի­չին, որ մեկ տա­րուց հեր­թա­կան ընտ­րութ­յուն­նե­րի մի­ջո­ցով իր ան­վան դի­մաց 92-92 տկոս քվե գրեր:

­­Հա­ջոր­դը. «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յու­ննե­րի» մաս­նա­գե­տը, ի­հար­կե, Ա­րեւ­մուտքն է, եւ միայն փաս­տը, որ Ա­լիե­ւը գնաց ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի, էն գլխից էր հու­շում, որ նա Ա­րեւ­մուտ­քի հետ կապ­ված խնդիր­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, տես­նում է: Այ­սինքն, վե­րընտր­վե­լով, դրա­նով պաշ­տո­նա­վար­ման եր­կար ժամ­կետ վերց­նե­լով, նա էա­պես թու­լաց­րեց «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յան» վտան­գը, դրա­նով էլ ա­վե­լի ա­զա­տե­լով ձեռ­քերն ա­րեւմտ­յան ճնշում­նե­րից:

Այս­պի­սով, Ա­լիե­ւի վե­րընտր­վե­լու բուն փաս­տը եր­կու հիմ­նա­կան ազ­դակ է հղում: ­Նախ, ե­թե Ա­լիեւն Ա­րեւ­մուտ­քից զգու­շա­նա­լու խնդիր ու­ներ, ա­պա դա հու­շում է, որ նա ա­րեւմտ­յան դաշտ տե­ղա­փոխ­վե­լու ծրագ­րեր գո­նե այս պա­հին չու­նի: Եվ դրա­նից բխող երկ­րորդ են­թադ­րութ­յու­նը՝ վե­րընտր­վե­լով, Ա­լիե­ւը շա­րու­նա­կե­լու է Ա­րեւ­մուտ­քին չեն­թարկ­վե­լու կուր­սը:

ԱԶԴԱԿ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ

Այս ի­րա­վի­ճա­կը պետք է որ շատ հստակ ազ­դակ լի­նի նաեւ ­Նի­կո­լի հա­մար: Այն է՝ ե­թե ան­գամ դեռ ու­ներ սպա­սե­լիք­ներ, որ Ա­լիեւն ինչ-որ պա­հի կամ ինչ-որ նոր զի­ջում­նե­րից հե­տո կհա­մա­ձայն­վի վե­րա­դառ­նալ «Բր­յու­սե­լի ձե­ւա­չափ»՝ Պ­րա­հա­յի տխրահռ­չակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հի­ման վրա «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու, ա­պա վե­րընտր­վե­լուց հե­տո դրա հա­վա­նա­կա­նութ­յու­նը շա­րու­նա­կում է ակ­տի­վո­րեն էլ ա­վե­լի նվա­զել: Այ­սինքն` փա­կու­ղին, ո­րի մեջ ­Նի­կոլն ինքն ի­րեն մտցրել է, էլ ա­վե­լի է խո­րա­նում: Այն է՝ կա´մ գ­նալ ռու­սա­կան բա­նակ­ցա­յին հար­թակ (ո­րից Ա­լիե­ւը չի հրա­ժար­վել), կա´մ հ­րա­ժեշտ տալ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ծրագ­րե­րին (քա­նի դեռ ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խութ­յուն տե­ղի չի ու­նե­ցել, ո­րը տե­սա­նե­լի չէ): Ընդ ո­րում, այդ եր­կու տար­բե­րակ­նե­րի մեջ, ­Նի­կո­լի կողմ­նո­րոշ­վե­լու հետ կապ­ված, ու­նենք նման պատ­կեր: Ան­ցած տա­րե­վեր­ջին ­Փա­շին­յա­նի ­Սանկտ ­Պե­տեր­բուրգ այցն ու դրան հա­ջոր­դած ո­րոշ ա­վե­լի քիչ տե­սա­նե­լի դե­տալ­ներ ինչ-որ տեղ ակ­նարկ­ներ պա­րու­նա­կում են, որ ­Նի­կո­լը փոր­ձում է ռու­սա­կան հար­թա­կի ուղ­ղութ­յամբ ինչ-որ չա­փով հող նա­խա­պատ­րաս­տել: Ընդ ո­րում, ­Մոսկ­վա­յից եւս ակ­նար­կում են, որ ի­րենք եւս նման նյո­ւանս­ներ տես­նում են: Օ­րի­նակ, նա­խօ­րեին պա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե հ­նա­րա­վոր հա­մա­րո՞ւմ են, որ ­Հա­յաս­տա­նը դուրս գա ՀԱՊԿ-ից եւ ռու­սա­կան այլ ին­տեգ­րա­ցիոն մե­խա­նիզմ­նե­րից, ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րար Ա­լեք­սանդր ­Պան­կինն ա­սաց. «Ո­րո­շա­կի փու­լում ԱՊՀ հար­թա­կում Ե­րե­ւա­նի ակ­տի­վութ­յան նվա­զում իս­կա­պես նկատ­վել է, սա­կայն, ընդ­հա­նուր առ­մամբ, տար­վա արդ­յունք­նե­րը կա­րե­լի է դրա­կան հա­մա­րել՝ հայ­կա­կան կող­մը միա­ցել է հոկ­տեմ­բե­րին ­Բիշ­քե­կում կազ­մա­կեր­պութ­յան գա­գաթ­ա­ժո­ղո­վի ո­րո­շում­նե­րի մեծ մա­սին: 2023 թվա­կա­նի 13-ին ա­ջակ­ցել է ­Հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կա­նո­նադ­րա­կան մար­մին­նե­րի նա­խորդ տա­րի ըն­դուն­ված գրե­թե բո­լոր հա­մա­տեղ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը… ­Մենք կազ­մա­կեր­պութ­յու­նում ո­րե­ւէ «պա­ռակտ­մա­ն» նշան­ներ չենք տես­նում, ընդ­հա­կա­ռա­կը»: Ինչ վե­րա­բե­րում է ԵՏՄ-ին, ա­պա, ըստ ­Պան­կի­նի. «Տն­տե­սա­կան տե­սանկ­յու­նից ­Միութ­յանն ան­դա­մակ­ցութ­յու­նը, ան­շուշտ, ձեռն­տու է Երեւա­նին, եւ դրա­նից հրա­ժար­վե­լը, մեր կար­ծի­քով, կհա­կա­սի երկ­րի շա­հե­րին…»:

­­Բայց, չնա­յած նման շեշ­տադ­րում­նե­րին, այն, որ ­Նի­կո­լի ուղ­ղութ­յամբ ա­մե­րիկ­յան ճնշում­նե­րը պահ­պան­վում են, դա եւս չի կա­րե­լի չնկա­տել: ­Թե­կու­զեւ կա­րե­լի է հի­շեց­նել ­Հա­յաս­տա­նում ԱՄՆ դես­պա­նա­տան վեր­ջին սկան­դա­լա­յին հայ­տա­րա­րութ­յու­նը՝  իր աշ­խա­տա­կից­նե­րին սահ­մա­ններ մեկ­նե­լու հետ կապ­ված: Եվ, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր, որ դրան հա­ջոր­դեց ­Փա­շին­յա­նի հետ մեր երկ­րում ԱՄՆ ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան Ք­րիս­տի­նա Ք­վի­նի հան­դի­պու­մը, ո­րի հետ կապ­ված, հե­տաքր­քիր խո­սակ­ցութ­յու­ններ են պտտվում: ­Պա­շտո­նա­կան լրատ­վութ­յու­նը, հաս­կա­նա­լի է, ինչ­պես միշտ, այս դեպ­քում եւս գրե­թե բան չի ա­սում: Ըն­դա­մե­նը, թե. «Զ­րու­ցա­կից­նե­րը քննար­կել են տար­բեր ուղ­ղութ­յուն­նե­րով երկ­կողմ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան խո­րաց­մա­նը, ­Հա­յաս­տան-ԱՄՆ ռազ­մա­վա­րա­կան երկ­խո­սութ­յա­նը վե­րա­բե­րող հար­ցեր: Մտ­քեր են փո­խա­նակ­վել ­Հա­րա­վա­յին Կով­կա­սում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րի, տա­րա­ծաշր­ջա­նա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի, ՀՀ կա­ռա­վա­րութ­յան «­Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» նա­խագ­ծի շուրջ»:

­­Բայց ան­գամ նման կցկտուր հա­ղոր­դագ­րութ­յու­նը մտա­ծե­լու տե­ղիք տա­լիս է: ­Մաս­նա­վո­րա­պես, այդ ի՞նչ «են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման» եւ «­Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» մա­սին է խոս­քը, ե­թե դրա հա­մար անհ­րա­ժեշտ պայ­ման հան­դի­սա­ցող «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ա­մե­րիկ­յան մո­դե­լը տե­ղից մա­զա­չափ ան­գամ չի շարժ­վել: Այ­սինքն, ­Նի­կոլն ու դես­պան Ք­րիս­տի­նան քննար­կել են «տա­րա­ծաշր­ջա­նա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման» ռու­սա­կան սցե­նա՞­րը, ո­րին ա­մե­րի­կա­ցի­նե­րը դեմ են 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ից սկսած: Եվ ա­հա, պտտվում են ստուգ­վող լու­րեր այն մա­սին, որ այդ­պես էլ կա, հենց այդ մա­սին է խոս­քը ե­ղել: Այ­սինքն, որ ա­մե­րիկ­յան դես­պա­նը հեր­թա­կան ան­գամ ­Նի­կո­լից պա­հան­ջել, սպառ­նա­ցել, թե՝ հոր­դո­րել է՝ ոչ մի ռու­սա­կան սցե­նար: ­Վեր­ջինս էլ տրտնջա­ցել է՝ բայց  չէ՞ որ դուք չեք կա­րո­ղա­նում Ա­լիե­ւին բե­րել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու, հի­մա ես ի՞նչ ա­նեմ:­­ Բայց մեկ է, աղբ­յուր­նե­րը պնդում են, թե դես­պանն ի­րենն է պնդել՝ մեկ է, ոչ մի ռու­սա­կան սցե­նար, ժա­մա­նակ շա­հի, մի­չեւ տես­նենք, թե ինչ է լի­նե­լու:

Դ­րա­նից հե­տո ­Նի­կո­լը սկսեց խո­սել`«­Հի­մա ԵՄ-ն , ըստ էութ­յան, մեր տա­րա­ծաշր­ջանն է» տրա­մա­բա­նութ­յամբ, բայց ե­րե­ւի ինքն էլ է հաս­կա­նում, որ դրա­նից ի­րո­ղութ­յուն­նե­րը չեն փոխ­վում: Այն պարզ պատ­ճա­ռով, որ այ­սօր աշ­խար­հում գե­րա­կա է դար­ձել ու­ժա­յին բա­ղադ­րի­չը, ո­րը նույն ԵՄ-ն չու­նի, եւ դեռ մեծ հարց է, թե ինչ վի­ճա­կում կհայտն­վի, ե­թե հան­կարծ մի քա­նի ամ­սից իշ­խա­նութ­յան գա Թ­րամփն ու խոս­տա­ցա­ծի հա­մա­ձայն՝ հրա­ժար­վի ՆԱՏՕ-ից: Ու դրա­նից հե­տո ի՞նչ կմնա նաեւ տասն­յակ տրի­լիոն­նե­րի պարտք կու­տա­կած ԵՄ-ի տնտե­սա­կան, վեր­ջա­պես՝ քա­ղա­քա­կան բա­ղադ­րի­չից: Ա­մեն դեպ­քում, այս պա­հին հա­կա­սութ­յու­նը Ադր­բե­ջա­նի հետ է, իսկ Ա­լիեւն ար­դեն բա­ցա­հայտ է հայ­տա­րա­րում, որ թքած ու­նի ա­մեն մի ԵՄ-ի վրա: Իսկ այդ դեպ­քում քա­նի եվ­րա­դի­տորդ կոչ­վող «շպիոն» էլ որ լցնեն ­Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին, անվ­տան­գութ­յան ա­ռու­մով «քոռ կո­պե­կի» օ­գուտ ան­գամ չեն տա:

Չ­նա­յած, այս ի­րո­ղութ­յու­նները ­Նի­կո­լը վա­ղուց է սե­փա­կան կաշ­վի վրա զգում. ե­թե ­Հա­րա­վա­յին ­Կով­կաս «հա­սած» ԵՄ-ն­ ի­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա ազ­դե­լու կա­րո­ղութ­յուն ու­նե­նար, ա­պա ­Նի­կո­լը դեռ ան­ցած տար­վա հոկ­տեմ­բե­րին՝ Ար­ցա­խը ա­զե­րի­նե­րին նվի­րե­լուց ան­մի­ջա­պես հե­տո կու­նե­նար ստո­րագր­ված ­Մակ­րո­նի եւ ­Շոլ­ցի քա­վո­րութ­յամբ կնքված «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր»: Ու երբ Ա­լիե­ւը ծի­ծա­ղե­լի վի­ճա­կի մեջ դրեց եվ­րո­պա­կան այդ եր­կու լի­դեր­նե­րին՝ հրա­ժար­վե­լով ան­գամ նրանց հետ հան­դի­պու­մից, պատ­րաս­տա­կա­մո­րեն այդ հան­դիպ­մա­նը մեկ­նած ­Նի­կո­լի հա­մար դա պետք է որ ար­դեն բա­վա­րար դաս լի­ներ: ­Բայց երբ դրա­նից հե­տո ա­միս­նե­րով Ա­լիեւն ա­րեւ­մտյան հար­թա­կի հետ կոն­տակտ­նե­րի չի գնում, իսկ ­Նի­կո­լը դեռ շա­րու­նա­կում է խո­սել ­Հա­րա­վա­յին ­Կով­կաս «հա­սած» ԵՄ-ի մա­սին, նաեւ հենց դա է ակ­նար­կում, որ ա­մե­րիկ­յան դես­պանն էլ նրան մի լավ վա­խեց­րել է:

ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԷՖԵԿՏԻՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

­­Բայց կրկնենք, դրա­նով ­Նի­կոլն իր ներ­կա­յիս փա­կու­ղուց դուրս չի գա­լիս: Այ­սինքն, պետք է շատ հստակ քայլ կա­տա­րի՝ գնա ռու­սա­կան հար­թակ կամ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րի, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» կնքում տե­սա­նե­լի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում չի լի­նե­լու:

­­Բայց ա­հա այս ա­մե­նի հետ մեկ­տեղ հե­տաքր­քիր հայ­տա­րա­րութ­յուն ա­րեց նաեւ փոխ­վար­չա­պետ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նը՝ վեր­ջերս Ի­ջե­ւան-­­Ղա­զախ սահ­մա­նին Ադր­բե­ջա­նի փո­խվար­չա­պետ ­Շա­հին ­Մուս­տա­ֆաե­ւի հետ ու­նե­ցած հան­դիպ­ման մա­սին: Գ­րի­գոր­յա­նը հաս­տա­տեց ա­վե­լի վաղ մեր հայտ­նած տե­ղե­կութ­յու­նը, որ հան­դի­պու­մը տե­ւել է բա­վա­կան եր­կար, որ ա­մե­նաէա­կանն է, քննար­կել են բազ­մա­թիվ հար­ցեր, սա­կայն դրանց վե­րա­բեր­յալ ման­րա­մաս­ներ կող­մե­րը, ըստ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան, չեն հրա­պա­րա­կում: ­Սա­կայն չմո­ռա­նանք, որ այս ձե­ւա­չա­փը պաշ­տո­նա­պես կոչ­վում է «­Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի սահ­մա­նա­զատ­ման պե­տա­կան հանձ­նա­ժո­ղով»: Այ­սինքն, պետք է քննար­կեն մեկ՝ սահ­մա­նա­զատ­ման թե­ման, այլ ոչ թե «բազ­մա­թիվ հար­ցեր»: ­ Բայց երբ փաս­տա­ցի, ի­րենց հիմ­նա­կան գոր­ծա­ռույ­թից դուրս գա­լով, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, քննար­կում են «բազ­մա­թիվ հար­ցեր», ընդ ո­րում՝ հրա­ժար­վե­լով հստա­կեց­նել, թե կոնկ­րետ ին­չի մա­սին է խոս­քը, ա­պա պարզ հարց է ա­ռա­ջա­նում՝ այդ ի՞նչ հա­վել­յալ հար­ցե­րի մա­սին է խոս­քը:

Չ­նա­յած, ինչ­պես ժա­մա­նա­կին կար­ծիք հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, ի­րա­կա­նում նոր չէ, որ Գ­րի­գոր­յանն ու ­Մուս­տա­ֆաե­ւը, բա­ցի սահ­մա­նա­զա­տու­մից, զբաղ­վում են նաեւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ կապ­ված քննար­կում­նե­րով, ո­րի մա­սին, ի դեպ, իր ե­լույթ­նե­րից մե­կում տո­ղա­տա­կե­րով ակ­նար­կեց նաեւ ­Փա­շին­յա­նը: Ա­մեն դեպ­քում, ե­թե պաշ­տո­նա­պես ֆիքս­վում է, որ Գ­րի­գոր­յանն ու ­Մուս­տա­ֆաե­ւը քննար­կում են «բազ­մա­թիվ հար­ցեր», եւ այդ պա­հին «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» քննար­կում­նե­րից փաս­տա­ցի դուրս են մնա­ցել ա­մե­րի­կա­ցի­նե­րի սի­րեց­յալ ԱԳ նա­խա­րար Միր­զո­յա­նը եւ բրի­տա­նա­ցի­նե­րի սի­րեց­յալ ՀՀ ԱԽՔ-ը, հե­տաքր­քիր պատ­կեր է ստաց­վում: ­Վեր­ջին հաշ­վով, Գ­րի­գոր­յան-­­Մուս­տա­ֆաեւ ձե­ւա­չա­փը ստեղծ­վել է ­Մոսկ­վա­յի հետ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի (կոնկ­րետ 2021թ. հուն­վա­րի 11-ի մոս­կով­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան) արդ­յուն­քում: Եվ ա­հա հի­մա, որ Ա­լիե­ւը հրա­ժար­վել է ա­րեւմտ­յան հար­թակ­ից, ­Միր­զո­յան Ա­րոն եւ Գ­րի­գոր­յան Ար­մե­նը մնա­ցել են «խա­ղից դուրս», իսկ ­Մոսկ­վա­յում ստեղծ­ված հար­թա­կը ոչ միայն գոր­ծում է, այլ նաեւ ժա­մեր շա­րու­նակ «աչ­քից հե­ռու»՝ Ի­ջե­ւա­նի սահ­մա­նին «բազ­մա­թիվ հար­ցեր» են քննար­կում, ա­պա սա կա­րող է հարց ա­ռաջ քա­շել՝ իսկ ի­րա­կա­նում ԱՄՆ դես­պա­նի սպառ­նա­լիք­նե­րը ­Նի­կո­լին օգ­նո՞ւմ են «ճիշտ կողմ­նո­րոշ­վել»:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 



«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода