Գործադիր իշխանությունը ճաքեր է տալիս. Բամբասանք Արդարադատության նախարարությունը նիկոլի պետական դավաճանության աջակի՞ց Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել Մայիսը վայի՞ս, թե՞ լավ ամիս Ամենասյուռը ցույցերին աչքի ընկած մի ոստիկան էր. Զարմանք Այս վճիռը մեզ համար բարոյական նշանակություն ունի առաջին հերթին, մեզ բարոյական վնաս է հասցվել. նախագահ (տեսանյութ) Մեր զորակցությունն ենք հայտնում Նորին Սրբությանը. Մովսես սրբազան Դատապարտում ենք կատարվածը. Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Պոլսո Հայոց պատրիարքական աթոռը հանդես է եկել հայտարարությամբ Բագրատ Սրբազանը բավական հաստատակամ է, փողոցային ճնշում է պետք, ու Շարժումը կհաջողի. Սարգսյան (տեսանյութ)

Լրտեսության մեջ կասկածվող ֆրանսուհին մտադիր է դատի տալ Հայաստանին

Ներքաղաքական

Ֆրանսահայ հայտնի ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ տեղեկացրել էր, որ Հայաստանում, մասնավորապես՝ Վարդենիսում վերջերս ձերբակալվել է մի ֆրանսուհի, որը կասկածվում է լրտեսության մեջ: Ըստ Լ. Նիկոլյանի` ֆրանսուհին պնդել է, թե իրեն բռնաբարել են, ազոտական թթու (կիսլատա) են լցրել վրան: Ո՞վ է այդ ֆրանսուհին, իրականում ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչո՞ւ են լռում պատկան մարմինները, «Իրավունքը» մանրամասներ է պարզել Լ. Նիկոլյանից:

— Հայտնի՞ է այդ ֆրանսուհու անուն-ազգանունը, իրականում ինչո՞ւ էր եկել Հայաստան եւ ինչպե՞ս էր հայտնվել Վարդենիսում:

— Գլխավոր խնդիրը հենց սա է՝ «ո՞վ է նա», ինչպես ասում է հայտնի երգի մեջ Թաթա Սիմոնյանը: Ոչ ոք չի ճանաչում այս աղջկան, որ անուն-ազգանունն է Կլաուդիա Լոստանլեն: Ես գտա նրա մասին միայն տեղեկություն, որ նա այնպիսի ռազմական կրթություն է ստացել, որ դրանից հետո՝ կա՛մ պետք է բանակում ծառայես, կա՛մ կառավարության աշխատող դառնաս: Բայց կրթությունից հետո ինչ է աշխատել` չգիտեմ: Խոսում է ռուսերեն, նույնիսկ ռուսերենի դասեր է տվել: Ասում է, թե եկել էր Հայաստան, իբրեւ լրագրող, բայց լրագրողական փաստաթուղթ չունի, կարող է լինել անկախ լրագրող, բայց ոչ մի հոդված չեմ տեսել իր անուն-ազգանունով, ոչ մի հեռուստատեսային կամ ռադիո հաղորդում չկա, որտեղ նա ունի մասնակցություն, ոչ մի հարցազրույց չկա, որը վարում է նա, նույնիսկ Ֆեյսբուքում եւ Թվիթերում չկա: Հետեւապես, ո՞րն է եղել իր առաքելությունը Հայաստանում: Եկել էր՝ որպես տուրի՞ստ, թե՞ որպես լրագրող: Ընդ որում՝ եկել է Հայաստան երկու անձնագրով: Նա մտել է հայկական տարածք իտալական անձնագրով, բայց ֆրանսիական անձնագիր էլ ունի: Եվ, ի վերջո, ինչո՞ւ էր գնացել Գորիս, եթե որպես տուրստ է եկել, տուրիստները գնում են Դիլիջան, Սեւան, Էջմիածին, Երեւան: Գորիսում Անվտանգությունը նրան ստուգել է, ուրեմն՝ ինչ-որ բան եղել է, գուցե նկարել է մի բան, որը չէր կարելի: Ստուգել են, ոչինչ չեն գտել, որովհետեւ հյուրանոցում երկու համար էր վերցրել: Տեսե՞լ եք մի տուրիստի, որը հյուրանոցում երկու համար է վերցնում, երբ մենակ է: Թե ո՞ւմ համար է աշխատում, եւս պարզ չէ՝ ֆրանսիական գաղտնի ծառայությունների՞ համար, թե՞ այլ երկրի: Ինչեւէ, Գորիսից եկել է Երեւան եւ գնացել է Վարդենիս: Վարդենիսը տուրիստական վա՞յր է, հիմա անգամ երեւանցիները չեն գնում Վարդենիս: Ինչպե՞ս է նա Սոթք հասել, սա եւս հետաքրքիր է, ո՞ւմ միջոցով: Անհնար բան է սա անգամ երեւանցու համար, քանի որ ճանապարհին կանգնած է ոստիկանությունը, նաեւ ռազմական ոստիկանությունն է տարածքը վերահսկում: Ես անձամբ եղել եմ այնտեղ, իհարկե, չեմ ասի, թե ինչպես ու գիտեմ, որ անհնար է հասնել այնտեղ: Բնականաբար, ես չէի գնացել նկարահանումներ անելու, այլ գնացել էի մեր զինվորներին բարեւելու՝ այն էլ սպայի ուղեկցությամբ:

— Պարոն Նիկոլյան, իսկ ինչո՞վ է զբաղված եղել Վարդենիսում, ի՞նչ են նկատել անվտանգության ծառայողները:

— Հետաքրքրականն այն է, որ Վարդենիսում մի շոր է հագին եղել, որի թեւին եղել է հայկական զինանշանը: Որտեղի՞ց այդ հագուստը, ինչի՞ համար էր հագել, եթե տուրիստ է կամ եթե լրագրող է, ուրեմն՝ պետք է լիներ չեզոք: Սոթքում նկարահանում անելու նպատակը ո՞րն է եղել, ինչո՞ւ է հայկական դիրքերը նկարել: Ընդ որում, եթե Ֆրանսիայի համար է աշխատում, ուրեմն՝ նրա հետ պետք է լիներ Ֆրանսիայի դեսպանատան ատաշեն, ինչո՞ւ է եղել մենակ: Վերջապես մեկը զանգահարել է անվտանգության ծառայությանը եւ ասել, որ մի աղջիկ կա տարածքում արտասահմանցի, նկարահանումներ է անում, իսկ տեսախցիկը դնում պայուսակի մեջ: Սա եւս ուշագրավ է, որովհետեւ եթե լրագրող ես, տեսախցիկը ուսիդ կգցես, ոչ թե ամեն անգամ պայուսակիցդ կհանես: ԱԱԾ-ն բռնում է նրան, հեռախոսները ստուգում են, համակարգիչը՝ եւս, հարցնում են, թե ով է, ինչու է նկարահանում, ում համար է աշխատում: Սակայն, աղջիկը ոչինչ չի պատասխանում, չի խոսում: Օրենքով սա այն դեպքն է, երբ նրան անմիջապես պետք է տանեին ԱԱԾ-ի կենտրոնական գրասենյակ՝ Երեւան, Նալբանդյան 104: Բայց չեն տանում, պահում են՝ համոզված լինելով, որ «խոշոր ձուկ են բռնել»: Եվ որպեսզի նա խոսի, սկսում են տանջել, ըստ այդ աղջկա, ապտակներ են նրան հասցրել, հետո բանը հասել է նույնիսկ բռնաբարության: Բայց քանի որ այդպես էլ չի խոսել, ազատել են, ուղարկել Երեւան: Այս ամբողջ պատմությունից հետո նա դիմել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն, դեսպանատանը բոլորն են տեղյակ այս մասին, եւ իմ տեղեկություններով՝ նրա բողոքին ի պատասխան ասել են, որ՝ «դու եկել ես Հայաստան իտալական անձնագրով, եթե մտնեիր ֆրանսիական անձնագրով, սա արդեն ուրիշ հարց կլիներ»: Իհարկե, սա ձեւ է եղել, որպեսզի գլուխներն ազատեն, բայց չէ որ նա նույնքան նաեւ Ֆրանսիայի քաղաքացի է, եւ դեսպանատունը պարտավոր էր օրենքին համապատասխան պաշտպանել իր քաղաքացու շահերը: Պարզապես, Ֆրանսիայի դեսպանատունը չի ցանկացել աղմուկ բարձրացնել եւ խնդիրներ ունենալ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ: Դրա համար ամեն ինչ արել են, որպեսզի շուտ նրան ուղարկեն Ֆրանսիա: Թե արդյոք դիմել է նաեւ Իտալիայի դեսպանատուն, չգիտեմ:

— Փաստորեն, ՀՀ ազգային անվտանգությունն այս անձի հետ կապված որեւէ խնդիր չի՞ տեսել, որ նա արդեն Ֆրանսիայում է:

— Այո, նա հիմա Ֆրանսիայում է: Եվ այստեղ դիմել է դատաբժշկի, որի եզրակացության հիման վրա պատրաստվում է դատի տալ Հայաստանի կառավարությանը: Բայց հետաքրքիրն այն է, որ Վարդենիսում տեղի ունեցածի մասին ԱԱԾ ղեկավարությունը տեղյակ չի եղել: Իսկ տեղեկանալուց հետո չեն բարձրաձայնել այդ մասին, ուրեմն՝ մի խնդիր կա, որ ուզում են փակել թեման: Սակայն, ասեմ, որ արդեն իսկ այս հարցով ֆրանսիական մամուլը եւս հետաքրքրված է: Ինձ թվում է՝ Վարդենիսում մի սխալ բան, այդուհանդերձ, եղել է: Բռնել էիք, լավ էիք արել, ուղարկեիք Երեւան…

— Ի վերջո, Կլաուդիա Լոստանլեն լրտե՞ս է, թե՞ անախորժ պատմության զոհ:

— Ես չգիտեմ՝ այդ մասին թող բարձրաձայնի ԱԱԾ մամուլի ծառայությունը՝ սխալմո՞ւնք է եղել, թե՞ իրականում լրտես է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Գործադիր իշխանությունը ճաքեր է տալիս. ԲամբասանքԱրդարադատության նախարարությունը նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցՎրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկելՄայիսը վայի՞ս, թե՞ լավ ամիսԱնի Հովսեփյանի նոկաուտով հաղթանակը օլիմպիական վարկանիշային մրցաշարումԱմենասյուռը ցույցերին աչքի ընկած մի ոստիկան էր. ԶարմանքԱյս վճիռը մեզ համար բարոյական նշանակություն ունի առաջին հերթին, մեզ բարոյական վնաս է հասցվել. նախագահ (տեսանյութ)Մեր զորակցությունն ենք հայտնում Նորին Սրբությանը. Մովսես սրբազանԱԳՆ շենքի մոտից 29 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆԴատապարտում ենք կատարվածը. Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Պոլսո Հայոց պատրիարքական աթոռը հանդես է եկել հայտարարությամբԲագրատ Սրբազանը բավական հաստատակամ է, փողոցային ճնշում է պետք, ու Շարժումը կհաջողի. Սարգսյան (տեսանյութ)Բաքվին և Երևանին ստիպում են խաղաղության պայմանագիր կնքել արևմտյան հարթակներում. ԲելոուսովՍև բերետավորներն ինձ էլ են խփել․ էլ մեր դեմն առնել չկա. Բագրատ ՍրբազանԴատարանը արդարացրեց Սերժ Սարգսյանին` հանցակազմի բացակայության հիմքովԱդրբեջանը Հայաստանից ակնկալում է ակшնապատ դաշտերի «ճշգրիտ քարտեզներ». ԱմիրբեկովԸստ թուրք լրագրողի՝ Հայաստանի ղեկավարին պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը. թուրքագետՔացով, բոքսով, ոնց ասես՝ հարվածում էին․ տո դու ո՞վ ես, սրիկա', նստել ա վերևում, ասում ա չեմ ընդունիԳերլարված իրավիճակ ԱԳՆ-ի շենքի մոտ. Ոստիկանների և քաղաքացիների միջև բախում սկսվեց (ուղիղ)Բախումներ ու վտանգավոր վիճակ է ԱԳՆ շենքի մոտ (տեսանյութ)ՇՏԱՊ. Ուզում եք 7 հազար բերետավոր բերեք, կապ չունի, մենք պետք է բարձրանանք վերեւՈստիկանների բիրտ ուժի հետևանքով քաղաքացու ուշքը գնաց․ ցուցարարները օգնություն են ցուցաբերում«Մի արեք, ստոպ, արա՛», «Ամո՛թ, ամո՛թ»․ հարյուրավոր ոստիկաններ քաշքշում են խաղաղ ցուցարարներինՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանից պահանջվում է բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, դրամական միջոցներ«Էն կողմ անցեք, ես գնում եմ Արարատի ականջին բան ասեմ». լարված իրավիճակ՝ ԱԳՆ-ի շենքի մոտՎահե Ղազարյան, մենք պիտի ԱԳՆ բարձրանանք. էս պատասխանատվության տակ չմտնես. Սրբազան (տեսանյութ)Իրավիճակը լարված է ԱԳՆ շենիք մոտ. բախում՝ ոստիկանների ու քաղաքացիների միջևԱննա Հակոբյանը ամուսնու ծննդյան օրը գնում է ԳյումրիԱդրբեջանի բանտում գտնվող տղերքի հացն ես կերել, լա՛վ, մի բառ խոսե՞լ ես նրանց հանելու համար. Սրբազան (տեսանյութ)Մոուրինյոն կգլխավորի թուրքական ակումբԺողովուրդ, շենքից մեկն ուզի դուրս գա՝ չթողնեք․ ոստիկանապետը մոտեցավ Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Արարատ Միրզոյանի մոտ կմտնենք 10 հոգով և ԶԼՄ աշխատակիցները. Սրբազանը ներկայացրեց իր պահանջները (տեսանյութ)Էն վախկոտը հրահանգել է ժողովրդին ծեծելով տուն ուղարկել. մեզ նման տեղեկություններ են հասել. Սրբազան (տեսանյութ)Էս չե՞ք, Անկարայից ասել են՝ Փաշինյանին պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ ուժերը. Սրբազան (տեսանյութ)ԱԳՆ դիմաց իրավիճակը խիստ լարված է, սրբազանը կանանց կոչ արեց առջևի շարքերից հետ գնալՔեֆերին երգող, շրջագայողներին չե՞ք նկատում, թե՞ դա արդեն կվնասի տարիների պատմություն ունեցող ձեր լափամանները. ՇահգելդյանՄեկնարկեց Առաջին հանրապետության դասերը եւ ներկա իրավիճակը թեմայով կոնֆերանսըՇՏԱՊ. Ուզում եք 2 հազար բերետավոր բերեք, կապ չունի, բարձրանում ենք վերև ու ոստիկանների կողմից որևէ սխալ քայլ՝ մնալու է ձեր վզինՈվ է վայր դնելու մանդատըԱյն, ինչը վաճառվում է, պետք է հարկվի. ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` Եկեղեցուն հարկելու մասին (տեսանյութ)ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպան«Դխկ» մականունով հայտնի ոստիկանը հուշում է` Սրբազանից պահանջել, «չվիրավորել» իրավապահներին (տեսանյութ)Այսօր Լեռնային Ղարաբաղի վանքերը վերանվանվում են, յուրացվում է Հայ եկեղեցու անցյալը. ԶատուլինԷրեկվա հրեշտակին սիրե՞լ եք, նկատի ունեմ երևույթը. Սրբազանը կատակեց (տեսանյութ)Հայաստանը չի մասնակցում Ալմաթիում ընթացող ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հանդիպմանըԼսե՛ք, լավ լսե՛ք, Արարատ լեռ, ոչ մի ուրիշ բան. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հայաստանն իրավունք ունի փնտրելու այլ գործընկերներ, բայց տեսանելի ապագայում Ռուսաստանի հետ համագործակցությունն այլընտրանք չունի. ԶատուլինՈւժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրինUcom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը«Այ պիղծ», «լիրբ». Կարմիր բերետավոր Արթուր Ղազարյանը՝ պատգամավոր Աննա Մկրտչյանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода