Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի ՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել Էբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАСС Իրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Սարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը Ոստիկանական ուժերը Կիրանցում Ի լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ Միրզոյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է

Պետք է արժեւորել ու գնահատել մեր սահմանի յուրաքանչյուր միլիմետրը. ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Շոու բիզնես

«Իրավունքը» զրուցել է դերասան, շոումեն, Քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

-2023 թվականն ինչպիսի՞ տարի էր Ձեր համար:

-Ստեղծագործական առումով բավականին բուռն տարի եմ ունեցել, իսկ ինչ վերաբերվում է երկրի վիճակին` բավականին ծանր տարի էր: Աշխարհում թող երբեք պատերազմներ չլինեն: Եվ այն պատերազմները, որ տեղի ունեցան 2023թվականին և դրանից առաջ թող մնան անցյալում:

— Դուք մասնակցել եք արցախյան ե՛ւ Քառօրյա, ե՛ւ 44 օրյա պատերազմներին, այն ամենը, ինչ տեսաք ու զգացիք, ի՞նչ փոխեց Ձեր ներաշխարհում:

— Մինչ Քառօրյա եւ 44-օրյա պատերազմին մասնակցելը` այդ կյանքին ծանոթ եմ եղել: Դեռ փոքր տարիքից անցել եմ պատերազմի թոհ ու բոհի միջով: Բայց այն ժամանակ ոչ թե մարտի դաշտում, այլ` 1990-ական թթ.-երին, երբ հայրս Արցախյան առաջին պատերազմին էր մասնակցում: Նրա ամեն գալուստից, տեսքից, ընկերների հետ հավաքույթներից ու պատմություններից պատերազմի մասին արդեն որոշակի գաղափար ունեի, եւ այն իր ազդեցությունն ունեցել է ինձ վրա: Եվ հետո մենք բնակվել ենք զորամասին հարակից, եւ զինվորական կյանքին լավ ծանոթ էի: Հայրս զինվորական էր եւ անընդհատ շփումը զինվորականների հետ էր: Նաեւ ծառայության ընթացքում եմ ծանոթ եղել զինվորական կյանքին: Դրանից հետո հաջորդեց Քառօրյա, այնուհետեւ 44-օրյա պատերազմը, որին մասնակցել եմ, բայց առաջնագծում չեմ եղել: Այդ վիճակն այնքան ծանոթ ու սովորական էր արդեն դարձել ինձ համար, որ նույնիսկ եղել է օր, որ թաքնվելու փոխարեն ԱԹՍ-ներն էի նկարում: Ինձ ասում էին` դու խենթ ես, չե՞ս վախենում մահից: Ասում էի` երբ արդեն սահման ես հասել, ինձ թվում է` պետք է չվախենաս մահից: Քանի որ դու գիտակցում ես, որ ցանկացած պահի կարող է եւ չլինես:

— Ֆեյսբուքում շատ են հայրենասիրական սրտաճմլիկ գրառումներ անող տղամարդիկ: Ըստ Ձեզ, այսօր ոչ թե խոսքով, այլ գործով քանի՞սը զենքը ձեռքին կգնան մեր հայրենիքի սահմանը պաշտպանելու:

— Դա շատ լուրջ խնդիր է: Եվ հայրենասիրության ոգին դաստիարակելը նախեւառաջ պետք է սկսել ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից... Բայց երբ ընտանիքի գաղափարը դու դարձնում ես առաջնային` քո ապրելու, քո լինելու, քո բարեկեցության համար շատ կլինեն պատերազմից ու բանակից խուսափողներ: Պետք է արժեւորել ու գնահատել մեր սահմանի յուրաքանչյուր միլիմետրը: Թշնամուն դու չպետք է թողնես քո շեմից ներս: Իսկ այսօր մեր դասագրքերից հանում են պատմության շատ էջեր: Ինչ-որ նոր օրինագիծ են մշակում, որ դպրոցական դասագրքերում ոչ թե «Հայոց պատմություն» լինի, այլ լինի` «Հայաստանի պատմություն»: Նման օրինագիծ մտցնողին եւ նույնիսկ առաջարկողին բավականին մեծ հայհոյանքով կարելի է անդրադառնալ: Երբ այսօր Հայոց պատմությունը, որ մենք դարերով ունենք, կխմբագրեն, դրանից հետո կունենանք ընդամենը պատմության էջեր` «բրոշյուրի» տեսքով: Մեր երկրում ազգային արժեքները վերացել են: Իմ ամբողջ կռիվը անընդհատ այդ պահպանողականության հետ է պայմանավորված, որ ես ցանկացած տեղ ասում եմ` եկե՛ք պահենք մեր ազգայինը: Գագիկ Գինոսյանն այնքան սիրուն է անում այդ ամենը: Հարսանիքների, միջոցառումների ժամանակ ես ուրախությունից ցնծում եմ, երբ իր ներկայությունը կա, այդ ժամանակ մենք պարում ենք միայն ազգային պարեր: Ես փշաքաղվում եմ, երբ տեսնում եմ նրանց, ովքեր համախմբված են այդ գաղափարի շուրջ` պարում են միայն ազգային, այլ ոչ թե անհասկանալի շարժումներով պարեր: Հենց այդ անհատներն են, որ այսօր գոնե մի քիչ պահում են երգի, պարի, արվեստի հետ կապված ինչ-որ ազգային կարեւոր բաներ, բայց անհատներն անզոր են ամբոխի առաջ:

Այսօր «պարտականություն» բառը հանել են մեր օրակարգից եւ դրա փոխարեն մտցրել են իրավունքը: Եթե նախկինում կար կին-տղամարդ հարաբերություն, եւ այդ հարաբերության մեջ յուրաքանչյուրը գիտեր ապրելու իր դերն ու ձեւը, ընտանիքում դրսեւորման տարբերակները, ապա այս պահին բոլորին տվել են միայն իրավունքի սահմանաչափը: Եվ մարդկանց ասում են` դուք պետք է դրսեւորվեք, որպես անհատներ, անկախ ընտանիքի գաղափարից, դուք դա ձեր մեջ կրում եք, թե` ոչ: Ի սկզբանե արդեն փչացրել են ընտանիքի գաղափարը: Եվ դա ոչ միայն պետությունից, այլ նաեւ ընտանիքից է գալիս, որովհետեւ երբ աղջիկն ասում է. «Պապ, ամուսինս տաբատը հանում է գցում է բազմոցին, այլ ոչ թե կախում է, ուզում եմ բաժանվեմ»: Հայրը պատասխանում է. «Բալես, ճիշտ ես անում, բաժանվի, արի տուն»: Հայրը չի մտածում, որ քանդում է աղջկա ընտանիքն ու չի մտածում հետեւանքների մասին: Այսինքն` այստեղից ամեն ինչ փչանում է: Ծառը, որ արմատից հանես, էլ չի աճի` ո՛չ տերեւ կունենա, ո՛չ էլ բերք կտա: Այսինքն` դու այդ ծառը պոկում ես արմատից, բերում ես քո տան մեջ ես դնում, որպեսզի բերք տա: Իհարկե, բերք չի տա: Ես սա վատագույն տարբերակն եմ ասում, կան նաեւ բացառություններ, որ մարդիկ իրականում պետք է բաժանվեն, որից հետո կարելի է շատ ավելի լավ ընտանիք կազմել: Կամ երբ փողոցում նայում եմ մեր այսօրվա տղաներին, 10-ը տղայից 8-ն ինձ համար չի տարբերվում` ինքը տղա՞ է, թե՞ աղջիկ է: Ինչ-որ անհայտ սեռի է: Բոլոր տղաները փորձում են այսօր «պուպուշ» երեւալ: Հայրենիքի առաջին պաշտպաններն այսօր տղաները պետք է լինեն, բայց տղամարդկային այն բրուտալ վիճակն այսօր շատ քիչ տոկոսի մոտ կա: 100 տոկոսից երկու տոկոսն է միայն այսօր փորձում տղամարդ լինել` իր դրսեւորումներով, կեցվածքով, խոսքով, պահվածքով, հագուստով, մազերի ձեւով: Իսկ 98 տոկոսն ինչ-որ անհասկանալի վիճակում է: Հենց այստեղից էլ կարելի է ասել, որ մեղավոր են կառավարության այն շերտերը, որոնք ինչ-որ օրենքներ են քաշում առաջ մեր երկրի համար, որոնք չենք նպաստում հայրենասիրությանը: Տղայի միջից այսօր փորձում են այդ որձը հանել եւ թողնում են ֆիզիկական մարդուն: Հոգեպես տղա չի դաստիարակում ո՛չ մանկապարտեզը, ո՛չ դպրոցը, ո՛չ էլ ընտանիքը: Այսօր ծնողների մեծ մասն ասում է` իմ տղան պետք է չծառայի: Ոչ ոք չի ուզում գնա սահմանին կանգնի: Պայմանագրային ծառայողը ցածր աշխատավարձի պատճաոռվ ուզում է գնալ ուրիշ տեղ աշխատել, որ կարողանա ընտանիք պահի, 18 տարեկան տղան ազատվում է բանակից, որովհետեւ ծնողները չեն ուզում, որ իրենց որդին ծառայի: Արդյունքում` ոչ ոք չի գնում: Բայց եթե մեր սահմանին ոչ ոք կանգնած չլինի, եւ բոլորն այդպես մտածեն, ու մի օր մեկը քացով խփի, դուռը բացի, մտնի քո տուն, այդ ժամանակ մեզ ո՞վ է պաշտպանելու: Հայրենիք սիրելը պետք է սկսվի տնից, որ գնա հասնի մինչեւ սահման:

Կամ եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ մեր յուրաքանչյուր երեւանյան շենքի 10-ը տնից գոնե երկուսը սեփականության իրավունքով հայեր չեն բնակվում` թուրք, հնդիկ, պարսիկ: Մենք տվել ենք աշխարհին այն իրավունքը, որ բոլորն իրավունք ունեն այստեղ սեփականություն ունենալու: Մենք անընդհատ գնում ենք, իրենք գալիս են: Այդպես որ շարունակվի, այնքան են թուրքերն այստեղ բնակվելու ու շատանալու, որ մի օր ասելու են` դուք ինչքա՞ն եք, իսկ մե՞նք ինչքան ենք քանակով, դե վեր կացեք եւ գնացեք այստեղից, ինչպես եղավ 1915 թ.-ին: Ցավ ի սիրտ` մենք քիչ-քիչ մոտենում ենք դրան...

— Ըստ Ձեզ` ազգային արժեքների նկատմամբ այսօր որքանո՞վ են ուշադիր ու հետեւողական:

— Ազգային արժեքներ ասելով` պետք է կարեւորենք մեր հերոսին, մշակութային գործչին, ուսուցչին, զինվորականին: Այսինքն` այն ամեն ինչը, որ կարեւոր դեր է ունենում` մեր ազգային արժեքները, ավանդույթները պահպանելու համար: Այսօր մեր երկրում ապրող եզդիները, որոնք քանակով քիչ են, ավելի շատ են պահպանում իրենց ազգային ավանդույթները, քան մենք: Մենք մոռանում ենք մեր ազգային ինքնության մասին, որոնք շատ կարեւոր են` հայրենասիրության, դաստիարակության, ընտանիքի գաղափարը կրելու, մեծին հարգելու համար, եւ փորձում ենք գնալ ժամանակին համընթաց: Այսինքն` այդ բոլոր արժեքավոր բաները մենք մեր երկրի օրակարգից հանում ենք դուրս, որպեսզի ապահովենք մեզ համար ժամանակակից կյանք: Իսկ ժամանակակից կյանքը մեզ տարավ կործանման: Հանեցինք հայրենասիրությունն «արանքից»` պատերազմում պարտվեցինք, հանեցինք դաստիարակության մոդելը ընտանիքից` սկսեցին բաժանումները շատանալ մեր երկրում:

Անդրադառնանք Ձեր գործունեությանը. այս պահին, ո՞ր սերիալում եք նկարահանվում:

— Այս պահին նկարահանվում եմ «Մոխրոտի երազները» հեռուստասերիալում: Եվ նաեւ զբաղվում եմ միջոցառումներով: Միջոցառումներ եմ կազմակերպում եւ վարում` որպես հանդիսավար եւ շոումեն:

— Միջոցառումների ժամանակ ավելի շատ ազգայի՞ն, թե՞ ռաբիս երաժշտությունն են նախընտրում:

— Ավելի շատ ռաբիս եւ արտասահմանյան երաժշտությունն են նախընտրում լսել: Շատ հազվադեպ դեպքեր է լինում, երբ ազգային երաժշտություն է հնչում:

— Ճանաչված լինելը դրակա՞ն, թե՞ բացասաբար է ազդում Ձեզ վրա: Դրանից ավելորդ լարվածություն չե՞ք ունենում:

— Դա ինձ շատ հաճելի է, ո՛չ լարվում եմ, ո՛չ ճնշվում եմ, ո՛չ էլ դա խանգարում է ինձ...

— Ընտանիքում ինչպիսի՞ ամուսին, հայր եք:

— Նորմալ է, որ կարող են լինել կոնֆլիկտներ: Ես առհասարակ խաղաղասեր եմ եւ սիրում եմ իմ ընտանիքը:

— Ձեր երեխային դաստիարակելիս «ոչ»-երը շա՞տ են, թե՞ համարում եք, որ պետք է թողնել իր ուզած քայլն անի, սխալվի` կհասկանա:

— Ինչի՞ սխալվի, եթե կարող ես բացատրել որ չսխալվի: Իհարկե, շատ «ոչ»-եր կան` երեխայի դաստիարակության հետ կապված: Ես երբեւէ չեմ առաջնորդվել նրանով, որ երեխան թող սխալվի, որ իր սխալի վրա հասկանա: Իհարկե, կլինեն կյանքում այդպիսի դեպքեր էլ, որովհետեւ ինչ-որ ժամանակ ինքնադրսեւորում պետք է ունենա երեխան, եւ այդ ժամանակ գուցեեւ սխալվի: Բայց մինչեւ այդ սխալվելը` պետք է իր տարիները լցնես ամենահետաքրքիրով, գեղեցիկով եւ լավ խորհուրդով: Հատկապես, երբ մարդը հասուն է լինում, հասկանում է իր սխալների վրա, որ հետո ինչպես կարելի է դրսեւորվել: Եվ այդ խորհրդով դու պետք է առաջնորդես քո բալիկին, որպեսզի ինքը կյանքում քիչ սխալվի: Եվ այդ առումով` «ոչ»-երն ինձ մոտ շատ են, որոնք կարող են ուրիշ ընտանիքում նորմալ չնայվել:

— Մասնավորապես` որո՞նք են հիմնական այդ «ոչ»-երը` երեխայի դաստիարակության գործում:

—Ո՛չ, որովհետեւ չեմ ուզում իմ երեխան ինձ չհարգի, ինձ իրեն հավասար դասի, ինձ անունով դիմի կամ լինի իմ ընկերը: Ես պետք է իր հետ ունենամ այն հարաբերությունները, որ ինձ վստահի, սիրի, ինձ հետ խոսի ամեն ինչից, բայց ես դա ընկեր չեմ կոչում: Մեր օրերում շատ են ասում` երեխան պետք է լինի ընկեր իր ծնողի հետ: Իհարկե, ես դա չեմ ընդունում: Ինքն իմ երեխան է, ես նրա հայրն եմ, թող դպրոցում իր համար ընկերներ գտնի, ընկերություն անի:

— Կլինեն ընկերներ, որոնց չեք հավանի: Այդ դեպքում ի՞նչ կասեք Ձեր երեխային:

— Իմ երեխային երբեւէ չեմ թողնի, որ ինքն ընկերություն անի լեսբիի, բիի կամ գեյի հետ: Ես դեմ եմ իրենց եւ չեմ ուզում, որ դա մեր իրականության մեջ լինի: Ես իրենց չեմ մեղադրում, շատերը գուցեեւ ի ծնե հորմոնալ խախտմամբ են ծնվում, բայց շատերն էլ շփումից: Մի այսպիսի անեկդոտ կա: Մեկին հարցնում են` «Դու ո՞նց դարձար գեյ»: Նա պատասխանում է` «Այսպես` քեզ պես հարցուփորձ անելով»: Ես չեմ ուզում, որ իմ երեխայի հետ նման մեկն ընկերություն անի, ու նա դրան այնքան նորմալ նայի, որ մի օր էլ իր հավեսը տա, ասի` կարո՞ղ է մի հատ ես էլ փորձեմ...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահըՁեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էրՇՏԱՊ. Սրբազանը մեկնում է Կիրանց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода