Իրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետ Սարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Էրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրը Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին Մոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ Զախարովա Կապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars 20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթը ՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդին Պետդեպարտամենտը հայտադարություն է տարածել

Հրապարակել է 2023 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը. Հայաստանի ցուցանիշն աճել է

Տնտեսություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) հրապարակել է 2023 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ)։

Հայաստանի ԿԸՀ 2023թ. արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 1 միավորով և հավասար է 47-ի (2022 թվականին այն 46 միավոր էր)` 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ Հաշվի առնելով այն փաստը, որ 2023թ․ Հայաստանի ԿԸՀ չափման ստանդարտ սխալի չափը, որը հավասար է 2.54-ի (2022թ․-ին այն հավասար էր 2.47-ի), ավելի մեծ է, քան ԿԸՀ արժեքի աճը (1 միավոր), կարելի է պնդել, որ այս փոփոխությունը վիճակագրորեն նշանակալի չէ կամ գտնվում է վիճակագրական սխալի սահմաններում (տե՛ս նաև ԹԻՀԿ-ի կայքի «Ռեսուրսներ» բաժնի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ)» ենթաբաժնի «2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ)» էջում ներկայացված Հաճախակի տրվող հարցեր նյութը):

Ինչպես նշվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանային վերաբերյալ վերլուծության մեջ․

«2018թ․ թավշյա հեղափոխությանն անմիջապես հաջորդած առաջին երկու տարիներին Հայաստանն (47) ականատես եղավ զգալի ժողովրդավարական և հակակոռուպցիոն բարեփոխումների։ Սակայն հետագա տարիներին առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում կանգ առավ՝ առաջին հերթին այդ բարեփոխումների իրականացման սահմանափակ մասշտաբների պատճառով։ Չնայած նրան, որ Հայաստանն, ինչպես և տարածաշրջանի շատ այլ երկրները, դիմակայում է անվտանգության սպառնալիքներին, այն ունի բավարար ներուժ՝ հաղթահարելու այդ դժվարությունները և կիրարկելու արդյունավետ քաղաքականություն՝ ավելի կառավարելի դարձնելու համար կոռուպցիան»։

2023թ․-ի Հայաստանի ԿԸՀ-ի հաշվարկի համար օգտագործված տվյալների աղբյուրների մասին տե՛ս վերը նշված «2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ)» էջի 2023թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկելու համար օգտագործված աղբյուրները նյութը։ Հարկ է նշել, որ Հայաստանի ԿԸՀ-ն հաշվարկելու համար օգտագործվել են այն նույն աղբյուրները, ինչ նախորդ երկու տարիներին՝ 2021 և 2022 թվականներին։ Այդ աղբյուրներն են Բերթելսմանի հիմնադրամի 2024 թ. տրանսֆորմացիոն համաթիվը (BF (TI)), Ֆրիդոմ Հաուսի Անցումային փուլում գտնվող պետություններ 2023թ. զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (FH), Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2022թ. վարկանիշը (GI), Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2023թ. Ուղեցույցը (PRS), Ժողովրդավարության բազմազանության ծրագրի (VDEM) 2023 թ-ի հրապարակումը և Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման 2023թ. հրապարակումը:

Գծապատկեր 1-ում ներկայացված են Հայաստանի ԿԸՀ արժեքները 2012թ․-ից մինչև 2023թ. ընկած ժամանակահատվածում:

180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2023 թ. աղյուսակում Հայաստանը գրավում է 62-րդ տեղը (2022 թ.-ին Հայաստանը Ռումինիայի հետ կիսում էր 63-ից 64-րդ տեղերը): Գծապատկեր 2-ում ներկայացված են Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների, ներառյալ Հայաստանի 2023 ԿԸՀ արժեքները։

Հայաստանը ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։ Սա նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի՝ գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում։

Ինչպես և նախորդ երեք տարիներին, Հայաստանի ԿԸՀ արժեքը 2023 թվականին (47) ևս ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջին արժեքից, որը, ինչպես և անցյալ երկու տարիներին, հավասար է 43-ի։ Միևնույն ժամանակ այն ցածր է ԿԸՀ այն արժեքից (50), որից ցածր ԿԸՀ արժեք ունեցող երկրներում, համաձայն հակակոռուպցիոն փորձագետների, կոռուպցիան հանդիսանում է լուրջ հիմնահարց։ Այն նաև գերազանցում է իր հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵՍՏՄ մյուս բոլոր երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզսստան) 2023 ԿԸՀ արժեքներից։ Արդյունքում, բացի Վրաստանից, որը 2023 ԿԸՀ համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է Հայաստանից ավելի բարձր տեղ (այդ աղյուսակում այն իր ԿԸՀ 53 միավորով կիսում է 49-ից 52-րդ տեղերը), նշված բոլոր երկրները այդ նույն դասակարգման աղյուսակում զբաղեցնում են Հայաստանից շատ ավելի ցածր տեղեր։ Մասնավորապես, իր մյուս հարևաններից Թուրքիան (34) կիսում է 115-ից 120-րդ տեղերը, Իրանը (24)` 149-ից 153-րդ տեղեր, իսկ Ադրբեջանը (23)՝ 154-ից 157-րդ տեղերը։ ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը (39) զբաղեցնում է 93-ից 96-րդ տեղերը, Բելառուսը (37)՝ 98-ից 103-րդ տեղերը, Ռուսաստանը և Ղրղզստանը (26-ական միավոր)՝ 141-ից 144-րդ տեղերը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ՝ Հայաստանը, ներառված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ: Գծապատկեր 3-ում բերված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի 2023թ. ԿԸՀ դասակարգման աղյուսակը` ներառյալ նրա բոլոր երկրների բոլոր աղբյուրների հաշվարկված համաթվերը։

 



Իրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահըՁեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էրՇՏԱՊ. Սրբազանը մեկնում է ԿիրանցՍեւուսպիտակը վերջին խռխռոցներն է անում. Սրբազան- դիմել կարգին ՀայկոյինՖիկո, Ռաիսի. «պատահականությունները» շատ չեղա՞նՆախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարարԴեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են. իրանցի պաշտոնյաԱրա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ ՍրբազանՉպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ․ ԳեղամյանՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցիԴեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՓրկարարական խմբերից մեկը հասել է ենթադրյալ վայր, որտեղ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռըԻրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայրԻրանի նախագահի կյանքը «վտանգված է». ReutersԱստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ․Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի վարչապետ առաջադրվելու մասին Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ)Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Mehr գործակալությունը ջնջել է լուրերն այն մասին, որ Ռաիսին ողջ է և մեքենայով Թավրիզ է մեկնումՌաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբՈր դեպքում հնարավոր կլինի իշխանություն վերցնել, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը միայն մեկ տարբերակ է տեսնում այս պահինԻրանի նախագահի հետ ամեն ինչ կարգին է. MehrԱռաջին կադրերը Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրից (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода