Մեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ Պապիկյան Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադան Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.am Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. Սրբազան Հայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան Լարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք» «Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներին Ադբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններին

ԲՈՄԺԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՍ ԿԱՌՈՒՑԻ

Վերլուծություն

Չգիտեմ կա՞ աշխարհում որեւէ մեկ այլ երկիր, որի ղեկավարը բացահայտ  ուղղակիորեն խախտի իր երկրի սահմանադրությունը եւ մարզերից մեկը ճանաչի մեկ այլ երկրի սեփականություն: Հայերին «հաջողվեց» ստեղծել այդպիսի երկիր եւ ընտրել այդպիսի ղեկավար:

Ավելին, Հայաստանի իշխող ուժի  կառկառուն ու աննման ներկայացուցիչ,  մտքի գիգանտ Հովիկ Աղազարյանը (վայ քեզ, հայ ժողովուրդ) արտահայտեց փառահեղ միտք. «Ես համաձայն չեմ պահանջատիրությանը, մենք ո՞վ ենք, որ պահանջատեր լինենք` որպես պետություն»: Եթե Հովիկ Աղազարյանը համարում է, որ ինքը ոչ ոք է եւ ոչինչ, զրո, ապա դա իր անձնական գործն է եւ գնահատկանը, որը մենք չենք էլ փորձելու վիճարկել: Սակայն, եթե երկրի ղեկավար մարմնի ու ղեկավար քաղաքական ուժի ներկայացուցիչը այդպես է մտածում մեր երկրի մասին, ապա սա ոչ միայն դավաճանություն է, այլ վերջին աստիճանի ստորություն: Ու այդպիսիներին պետք է օր առաջ դուրս շպրտել իշխանությունից, որպեսզի իրենց զրոյական ինքնագնահատանքով չնսեմացնեն մի ամբողջ ժողովրդի, ինչպես սրանք անում են  վերջին  վեց տարիների ընթացքում, երբ գրավեցին իշխանությունը: Մինչ այդ հաղաթանակած հայը գիտեր, թե մենք ով ենք եւ գլուխներս բարձր,  սեփական ուժերի վրա վստահ կարող էինք ասել, որ մենք  թուրքին պատժողն ենք: Իսկ ավելի վաղ` Խորհրդային Հայաստանի ժամանակ, մենք կարող էինք ասել, որ գիտության, արդյունաբերության, մշակույթի ազգ էնք: Հիմա եկել են հովիկաղազարյանները, անթրաշ ու անպլաշ նիկոլների հետ ու հայտարարում են, թե մենք ո՞վ ենք որպես պետություն: Բոմժի հոգեբանությամբ պետություն չես կառուցի: Պետություն, որը չունի որեւէ հավակնություն, երկար դիմագրավել չի կարող:

ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՆՇՆԱԿՈՒՄ Է  ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Եթե իշխանությունը ինքն է այդպես վերաբերվում իր իսկ երկրին, ապա  պարզ չի՞ որ Ադրբեջանը էլ ավելի առհամարական  դրսեւորումներ կունենա: Եվ արդյո՞ք աշխարհում կա մեկ այլ անկախ պետություն, որին  մեկ այլ պետություն  թելադրում է, թե ինչպիսի սահմանադրություն նա պետք է ունենա: Քանի՞ կոպեկ արժի այդպիսի «անկախությունը»: Երկորդ արցախյան պատերազմից հետո  երբ Արցախը միտումնավոր հանձնվում էր թշնամուն,Ալիեւը Էրդողանի հետ առաջ քաշեցին նոր պահանջ` Հայաստանի սահմանադրութնունը պետք է փոփոխվի:Մեր թշնամիները  դրանով փորձում են  իրենց ռազամական ու քաղաքական հաղթանակները վավերացնել իրավական դաշտում եւ ամրագրել ՀՀ սահմանադրության մեջ: Ամբողջ խնդիրն այն է, որ  Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում, որը ՀՀ սահմանադրության մասն է, ֆիքսված է, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է: Այսպիսով, երբ Նիկոլը արեւմտյան  տերերի թելադրանքով հայտարարեց Արցախը Ադրբեջանի մաս, նա խախտեց Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությնունը: Սա պետական հանցագործություն է: Եվ  դա գիտի ե՛ւ Նիկոլը, ե՛ւ իր ոհմակը: Եվ դրա համար, եթե, իհարկե, Հայաստանը մնա աշխարհի երեսին,  Նիկոլը ու նիկոլականները  պատասխան են տալու  օրենքի, ազգի առաջ: Եվ պատասխանատվությունից խուսափելու համար Նիկոլը ձայնակցում է Ալիեւին, թե պետք է փոխել սահմանադրությունը, որպեսզի  սահմանադրությունից ջնջի, վերացնի իր հանցագործության վկայականը եւ ապացույցը:

Իսկ մինչ այդ Ալիեւը  գրավոր պահանջել է խաղաղության պայմանագրում  ներառել ՀՀ նոր սահմանադրության մասին կետը: Գերմանիայում Ադրբեջանի դեսպան  Նասիմի Աղաեւը ուղղակիորեն թիրախավորում է ՀՀ Անկախության հռչակագիրը. «Հայաստանի` Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջները ամրագրված են  իր անկախության հռչակագրում, իսկ իր սահմանադրությունը պաշտոնապես հիմնված է հռչակագրի վրա»: Ի դեպ, ՀՀ խայտառակ ԱԳ նախարար Արարատ Միզոյանը հաստատել է, որ Ադրբեջանը պահանջում է չեղարկել  Հայաստանի անկախության հռչակագիրը. «Բարձրաձայն էլ իրենք այդ մասին ասել են, այո : Իրենք համարել են, որ դա խնդիր է եւ իրավական հարցեր են ներկայացրել: Մենք էլ համապատասխանաբար նույն կերպ խնդրահարույց ենք համարել իրենց մոտ ձեւակերպումները»: Նիկոլական  ազգակործան խունտայի մեկ այլ  ներկայացուցիչ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանը ձայնակցելով իր ադրբեջանական  հոգեհարազատ  պահանջներին նույնպես թիրախավորում է Հայաստանի Անկախության հռչակագիրը. «Անկախության հռչակագիրը կարծես ՀՀ-ի մասին չլինի, այլ որ՝ ստեղծում ենք պետություն, որ սպասարկի ԼՂ-ի միացումը ՀՀ-ին»:

Այսպիսով` սորոսական կերկակրատաշտից սնված, իրենց կյանքում Հայաստանի համար ոչինչ չարած, որպես կանոն բանակից խուսափած, անհայտ , թերուս, անհայրենիք լակոտակրատիան Արցախը ոչնչացնելուց հետո թիրախավորել է հենց Հայաստանը: Ընդ որում, նշանակետը հենց Հայաստանի անկախությունն է, անկախության հիմնաքարը` Անկախության հռչակագիրը: Ոչնչացնել Անկախության հռչակագիրը նշանակում է ոչնչացնել Հայաստանի անկախությունը, ոչնչացնել այն հսկայական ներդրումը, որ ամբողջ ազգը մեծագույն զոհաբերությունների ու զրկանքների հաշվին ունեցել է երկիր կառուցելու, պահելու, պահպանելու գործում 30 դժվարագույն տարիների ըթացքում: Ավելին` հազարամյակների ընթացքում:

34  ՏԱՐԻ ԱՆՑ ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐԻ  ՀՈԳԵԶԱՎԱԿՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՌԵՎԱՆՇԻ 

Սակայն ասել, որ ամբողջ  ժողովրդն է մաքառել, այստեղ  ճշգրիտ չի լինի, չէ՞ որ այսօրվա լակոտակրատիաի քաղաքական պապաները  Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ-ականները դեմ էին, որպեսզի  Արցախի վերամիավորումը  ու Ցեղասպանության միջազգային հետապնդումը լինեն Հայաստանի անկախ պետականության հիմքում: Դեռ այն ժամանակ ` 1990 թվականին հսկայական ջանքեր պահանջվեցին, որպեսզի այդ երկու կետերը ամրագրվեն ՀՀ անկախության հռչակագրում: ՀՀՇ-ականների արեւմտյան  կարգադրիչները դեռ այն ժամանակ  փորձում էին կանխել այդ կարեւորագույն կետերը: 34 տարի անց  ՀՀՇ-ականների  հոգեզավակները, իսկ որոշ դեպքերում ուղղակի գենետիկական զավակները նախապատրաստվում են վերջնական ռեւանշի` ոչնչացնելու ամեն ազգայինը, Հայաստանը  դուրս հանելու Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից եւ դնելու Թուրքիայի ու Արեւմուտքի վերահսկողության ներքո:

Եվ պատահական չէ, որ  ազգային արժեհամակարգի, ազգային պետության, անկախ պետականության, Արցախի Հանրապետության ոչնչացումը ուղեկցվում է բարոյական կատաստրոֆիկ անկումը: Նիկոլականների կողմից Ազգային ժողովի զավթումից անմիջապես հետո դրա ամբիոնը տրամադրվեց տրանսգենդերներին, իսկ օրերս  ԱԺ լսումների ժամանակ, այն էլ` կրթության ոլորտի մասին, ցուցադրվեց գերմանական  ֆիլմ 18+: Ի՞նչ կապ ունեն մերկ մարդիկ կրթության ոլորտի հետ, ի՞նչ կապ ունի գերմաներերն ֆիլմը ՀՀ ԱԺ-ում: ԵՎ ի՞նչ կապ ունի այդ ամենը ԱԺ լսումների հետ: Եթե այսպես շարունակվի, ապա առողջապահության ոլորտի ԱԺ լսումներին սրանք կցուցադրեն պոռնո…

Հասկանալի է, որ Հայաստանի կրթության ոլորտը օկուպացրած հրեշավոր մտքերով եւ գաղափարներով տոգորված խմբակը դա արել է ինչ-ինչ արեւմտյան խորհրդատուների թելադրանքով: Որպեսզի հասականլի լինի, թե ովքեր էին այդ ամենի կազմակերպիչները բավական է դիտել, թե ովքեր էին նստած հռճվում ամբիոնում: ԱԺ կրթության հանձնաժողովի ղեկավար Սիսակ Գաբրիելյանը, նախկինում ԱՄՆ պետական  գաղափարախոսական ու քարոզչական  «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից. ամեն ազգային մերժող  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ  ժամանակին կապույտ մազերով  ու սոցցանցերում քֆուրների  ստուգաբանությունը ներկայացնող, ներկայումս ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Հայե՛ր, դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ովքեր են զբաղվում մեր երեխաների կրթությամբ, դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչի՞ կարող է այս ամենը բերել: Ի՞նչ կրթություն կարող է լինել այն դպրոցներում որոնք ընկել են սրանց ճանկերը:

«ԻՐԵՑ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ Է, ԻՍԿ ԱՄԲԻՑԻԱՆՆԵՐԸ` ԱՌԱՋԻՆ»

Այս զանգվածային մառազմի  տրամաբանական հետեւանքն է այն, որ Արցախի  դավաճանական հանձնումը չընդունած երիտասարդներին այսօր դատում են  Հայաստանի Հանրապետությունում: Այն երիտասարդներին, ովքեր սեպտեմբերյան հերթական դավաճանությունը չընդունեցին, ովքեր դուրս եկան պաշտպանելու Հայաստանի սահմանադրությունը: Զուգահեռաբար Ադրբեջանում դատում են Արցախի Հանարպետության ղեկավարներին… Այսքանից հետո այն պետակականման կազմավորումը, որում մենք այսօր ապրում ենք անվանել «Հայաստանի» Հանրապետություն խիստ չափազանցված ու պայմանական է, որովհետեւ չի կարող այնպես լինել, որ Հայաստանում ու Ադրբեջանում միաժամանակ, նույն մեղադրանքներով, Արցախը պաշտպանելու համար դատեն հայ մարդկանց: Չի կարող պատահել, որպեսզի Հայաստանում  տուգանեն նրանց, ովքեր պատերազմի ժամանակ Արցախ օգնություն են հասցրել հենց այն բանի համար, որ այդ օգնությունը իսկապես հասել է Արցախ: Չի կարող լինել այնպես,որ Հայաստանում, եթե դա իրոք Հայաստան է, դատեն երկրի նախկին նախագահին, մինչ այդ պաշտպանության նախարարին, որը հսկայական ներդրում ունի երկրի պաշտպանության մեջ: Կարելի է տարբեր  վերաբերմունք ունենալ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ այս կամ այն դրվագին, սակայն մանրախնդրորեն դատավարություն նախաձեռնել բենզինի ինչ-որ գների անհիմն մեղադրանքներով, սա այլ ոչինչ է, քան ցուցադրական առհամարանք Արցախի պաշտպանության ջանքերի հանդեպ: Այդպիսի  քստմնելի ու զզվելի,  ոչնչով չապացուցված մեղադրանքներով դատում էին գեներալ Մանվելին, նույնպես, որպեսզի ցույց տան, իրենց անսահման առհամարանքը Հայրենիքի պաշտպանության գաղափարի հանդեպ: Եվ այս ամենը մի խումբ ուրիշի դժբախտությամբ հաճույք ստացողների  եւ այդ հաճույքից  անգամ տակները միզող մարդուկների  հավանաություն արտահայտող վնգստոցի ուղեկցությամբ:

Ըննդիմադիր խոսք ասողների հանդեպ  հետապնդումները  «ժողովրդավարական» «Հայաստանում» նորանոր  դրսեւորումներ են ի հայտ գալիս: Ավագանու ըննդիմադիր անդամին օրը ցերեկով առեւանգում են, իսկ  ոստիկանների հետ շփվելուց հետո նա եզրահանգում է, որ պետք է շտապ լքի երկիրը: Մեկ այլ ընդդիմադիրի մեքենան են այրում: Օրերցօր ավելանում են քրեական հետապնդման տակ գտնվող ընդդիմադիր գործիչներ: Ցավոք սրտի,  այս ամենը չի բերում ազգային  կամ գոնե քիչ թե շատ ազգային գաղափարախոսություն ունեցող ընդդիմադիրների միասնական  գործողություններին: Այս կապակցությամբ դիպուկ է արտահայտվել  ՀՀ նախկին վարչապետ եւ նախկին ԱԺ նախագահ Խոսրով Հարությույանը. «Իմ խոսքը ուղղված է բոլորին, ինձնից սկսած: Ես նույնպես պետք է գիտակցեմ, որ մեր պետականության դեմ սպառնալիքը պետք է չեզոքացնել ամբողջ ընդդիմության ներուժը միավորելով: Եթե առաջնորդները  չեն փոխում իրենց  առաջնահերթությունները, ես ունեմ հիմք ասելու, որ իրենց համար  պետականութնունը երկորդ տեղում է, իսկ ամբիցիաները` առաջին»:

Հայկ  Բաբուխանյան

 

 



Տիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս Ջումա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода