«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենք Երևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն «Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» «Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը Կիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ) «Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին «Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Խարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)

Նյութապաշտությունը, ցուցամոլությունն ու ատելությունը կուրորեն տանում են կործանման. ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն Թումանյան, քաղաքակիրթ ձեւով աշխարհին ներկայանալու համար որո՞նք են մեր հիմնական խնդիրները:

— Ամբողջ խնդիրն այն է, որ մենք չենք պատկերացնում, թե ինչ է նշանակում քաղաքակրթություն: Քաղաքակրթությունն ունի մի քանի տարբեր` ոչ միայն օրենքներ, այլ` ցուցանիշներ, որով որոշվում եւ կողմնորոշվում է, թե մենք քաղաքակրթական զարգացում ունե՞նք, թե` չունենք, քաղաքակիրթ պետությո՞ւն ենք, թե` ոչ: Քաղաքակրթական պետության մեջ միշտ գլոբալ կարեւորության հարցերը կարողանում են լուծում գտնել: Իսկ մենք անգամ փոքրիկ հարցերը չենք կարողանում լուծել: Առհասարակ քաղաքակրթության մեջ ստեղծագործական փոքրամասնությունն իր ետեւից տանում է իներտ մեծամասնությանը: Եթե մենք սկսենք անցնել այդ մեծամասնության կողմը քաղաքակրթություն չենք ունենա: Պետությունը պետք է սատարի ստեղծագործական փոքրամասնությանը, որպեսզի մեծամասնությունը գնա նրա հետեւից: Այդ դեպքում մենք կունենանք արդեն այլ հասարակություն: Եվ նաեւ պետք է ավելացնեմ, որ առանց մշակույթի, գոյություն չունի քաղաքակրթություն:

Այդ դեպքում` մեզանում մշակույթի դերը քաղաքակրթության մեջ որքանո՞վ է զգալի:

— Աշխարհի շատ հանճարներ իրենց ստեղծագործություններով տվել են գեղեցկություն, փիլիսոփայություն եւ այն բարոյակարգը, որի շուրջ էլ ձեւավորվում է հասարակարգը: Սակայն, մենք ճիշտ դրա հակառակն ունենք: Խորհրդային Միության փլուզումից հետո ունենք չձեւավորված, ինտուիտիվ ինչ-որ մշակութային ձեւ:

— Երբ հայացք ենք նետում  անցյալ, Խորհրդային Միության տարիներին ավելի ազգային գործեր են կատարվել: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իհարկե, եւ ամբողջ խնդիրն այն է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո այն կառավարությունը, որը ստեղծվեց, պետք է ունենար մեր երկրի զարգացման տեսլականը, որն այդպես էլ չունեցավ: Իսկ Խորհրդային Միության ժամանակաշրջանում ձեւավորված կառավարությունն ուներ իր տեսլականը, որի արդյունքում ունեցանք գերագույն մասնագետներ, մշակութային կոթողներ, որում նաեւ մասնակից եղան մեր հայ մշակութային գործիչները:

Փորձեցինք դառնալ ազատ, անկախ Հայաստան: Ըստ Ձեզ` դարձա՞նք:

— Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ է իրենից ներկայացնում ազատ, անկախ Հայաստանը: Ի տարբերություն Խորհրդային Հայաստանի` մենք չգիտենք մինչեւ այսօր, թե ինչ է ազատ, անկախ Հայաստանը: Ազատ, անկախ Հայաստանի տեսլականն ունենալու համար առանձին ծրագիր պետք է մշակվեր, որի շուրջ պետք է դրվեին մեր ամբողջ քաղաքակրթական զարգացման հիմքերը: Բայց դա չարվեց: Չուսումնասիրվեց, թե այս ազգը, որ ազգն է եւ ինչպիսի մշակութային ֆունդամենտ ունի: Ինչպես կարելի է մեզ ճանաչել, եւ ինչպես կարող ենք ինքներս մեզ ճանաչել եւ զարգանալ: Մենք այսօր ադրբեջանական հարսանիքով ենք ապրում: Եթե գուգլում փնտրեք ադրբեջանական հարսանիք, կտեսնեք, որ ավելի ադրբեջանական են հայկական հարսանիքները, քան Ադրբեջանինը: Ես կարող եմ հասկանալ, որ ժամանակին Օսմանյան կայսրության ժամանակներում ենք ապրել (չնայած այդ տարիներին Կոստանդնոպոլսում ունեցել ենք թատրոն, Չուխաջյանից հրաշալի կտորներ), բայց մենք չէ՞ որ հետո ունեցանք Խորհրդային պետություն, որի ժամանակ անկախացանք մեր մշակույթով: Թեկուզ գաղափարը բանվորագյուղացիականն էր,միեւնույնն է, շատ լավ էր: Մենք ձեւավորվեցինք որպես բանվոր-գյուղացի, բայց մեր կրթությունն էլիտար էր: Իսկ այսօր մենք անկախացել ենք, մեզնից թագավորներ ենք կորզում, բայց իրականում ստորացած մշակութային արվեստով ենք ապրում: Սա կուրիոզ է: Այդպես չենք կարող քաղաքակիրթ համարվել: Այսօր մենք կարող ենք աշխարհի կողմից անտեսվել, քանի որ չունենք մեր հայի տեսակը: Եվ դրա շուրջ ոչ մի աշխատանք չի տարվում: Իբրեւ ազատության օրինակ` հեռուստատեսությամբ սկսեցին ցուցադրվել հեռուստասերիալներ եւ ռաբիս, անճաշակ երաժշտություն: Գիտեք, շատ լավ կարելի էր օգտվել այդ ազատությունից եւ ցույց տալ ճաշակով ֆիլմեր, երաժշտություն:

Այսօր մտավորականներն ունեն հնարավորություն` այս կամ այն սխալ որոշումների դեմ ընդվզելու: Ըստ Ձեզ` ի՞նչն է նրանց հետ պահում, որ դա չանեն:

— Տգետի հետ չես կարող վիճաբանել, քանի որ նա մինչեւ վերջ փրփուրը բերանին կփորձի հիմնավորել իր տգիտությունը: Ինչպես Էյնշտեյն էր ասել. «Տիեզերքը միգուցե ունենա սահման, իսկ տգիտությունը չունի սահման»: Եվ դա մեր արհավիրքներից մեկն է: Իսկական մտավորականը ժողովրդին վերաբերվում է ինչպես ծնողն իր երեխային: Նա չի կարող ավելորդ գովաբանել: Նա կարող է գնահատել, բոլոր պայմանները ստեղծել եւ ծառայել նրա կրթական ապագայի շուրջ: Երբ ասում են` մեր երեխաները մեր ապագան են, սխալվում են: Երեխաները կարող են իրենց երեխաների ապագան լինել, բայց ոչ մեր ապագան: Մենք ենք մեր երեխաների ապագան: Ինչպես նրանց դաստիարակում ենք, այդպես էլ ստեղծում ենք նրանց ապագան: Ուրեմն` մենք ինչ-որ մի բանով թերացել ենք: Մեր մեղքն է եղել, որ չենք կարողացել նրանց տալ արժանավոր կրթություն կամ ապագա:

Գերմանիայի «Ասպետական օրդենի» անդամ եք, «Վենետիկյան առյուծի», Միլանի քաղաքապետարանի կողմից Պատվո մեդալակիր եք, Ամերիկյան սենատի կողմից արժանացել եք պատվոգրի: ՀՀ ժողովրդական արտիստի կոչում ունեք: Այսքան կոչումներ ու պատվոգրեր ունենալով` ի՞նչ կարծիք ունեք ՀՀ Ազգային ժողովում պատվավոր կոչումների չեղարկման նախագծի վերաբերյալ:

— Հասարակ ժողովուրդը չի կարող արվեստագետին գնահատել: Պետությանը չի կարելի զրկել արտահայտվելուց կամ գնահատելուց: Նա պետք է անպայման ունենա իրավունք` գնահատելու իր պետական գործիչներին: Չնայած, որ ես ՀՀ ժողովրդական արտիստ կոչումից բացի, այլ երկրներում էլ ունեմ կոչումներ ու պատվոգրեր, այնուամենայնիվ, ինձ ավելի հաճելի է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմամբ հանդես գալը: Սա էլ մի կարեւոր խնդիր է, որի շուրջ մի գեղեցիկ օր, երեւի, կհասունանանք եւ կհասկանանք ... Մարդուն արժեւորելով` մենք միայն տալիս ենք հնարավորություն նրան` զարգանալու, իսկ արհամարհելով` կարող ենք վերացնել նրա գոյությունը:

Ըստ Ձեզ` ո՞րն է այս անարդար որոշումների պատճառը:

— Անարդարությունը գալիս է սխալ արժեւորումից...

Կա՞ն արդյոք ձեւեր, որոնցով մենք կարող ենք վերանայել ինքնաճանաչման մեր խնդիրները:

— Իհարկե` կան: Ես վաղուց առաջարկել եմ` ինչպես Օլիմպիական խաղերն են սպորոտում, նույնը կարելի է անել մշակույթի մեջ: Աշխարհում 1999 թվականից ընդունվեց Դելփյան խաղերի նոր ուղղությունը: Ես, լինելով այդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչը, այն վերանվանեցի Նավասարդյան, որովհետեւ մենք ունեինք մեր զարգացման մոդելը, դա Նավասարդյան խաղերն են, որոնք Դելփյան խաղերից շատ ավելի շուտ են եղել: Եվ 2013-2014 թվականին մենք դա արեցինք: Հետո դա չարվեց: Ես ժամանակավոր գնացի արտերկիր` աշխատելու, չկարողացա հետեւողական լինել: Շատ ցանկալի կլիներ, որ դրան նույնպես անդրադառնան, որովհետեւ Նավասարդյան խաղերի մեջ ընդգրկված են բոլոր տեսակի արվեստի ձեւերը: Իմ կարծիքով` մենք պետք է հետեւողական լինենք Սոկրատի հետեւյալ գաղափարին. «Եթե անգամ իմանանք, որ վաղը աշխարհի վերջն է, միեւնույնն է, պետք է ծառ տնկենք»: Չպետք է հուսահատվենք: Շատ լավ հասկանալով, որ մենք հայ ենք եւ մեկս մյուսին ատելու իրավունք չունենք: Քանի որ նյութապաշտությունը, ցուցամոլությունն ու ատելությունը կուրորեն տանում են կործանման:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 



«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան«Այց, որը կփոխի աշխարհը»Մոսկվան կապ ունի՞ ներկայիս սահմանազատման հետԸնկեր ՓանջունիԻմպիչմենթս գաղտնի թող մնաԲամբասանքԶարմանքԽարկովում ուկրաինական բանակը հայտնվել է անելանելի վիճակում«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստրԹող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԻնչ փոփոխություններ է արձանագրվել տարադրամի շուկայումԿներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. ՊուտինՀարկատուի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար կսահմանվի վարչական պատասխանատվություն«Կամք»-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ 4 «Կամք»-ականներինՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութըԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն ԹունյանՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըԱրեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ ԳալստյանԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանումՏոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել ՂազախստանUcom ընկերությունը շնորհավորում է բոլորին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода