Մեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա Խաչատրյան ՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգը Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ Մոդի Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվել Մարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերը Իրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետ Սարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Էրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրը Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին Մոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ Զախարովա

Կա Քովիդ 19-ի աճ. որքանով է այն շարունակում «վախեցնել» մարդկությանը

Հանդիպում

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ կա: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ  սուր շնչառական հիվանդությունները Հայաստանում նախորդ շաբաթվա համեմատ աճել են 1,1 անգամ: Հիվանդացության դեպքերի 76 տոկոսը 0-ից 18 տարեկան երեխաներն են: Իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 123 դեպք: Հնարավո՞ր է, որ Հայաստանում կրկին գլուխ բարձրացնի Քովիդ 19-ը, արդյո՞ք մարդկանց շրջանում համատարած գրիպը, հազը կապ ունի հենց Քովիդի շտամների հետ: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցել է առողջապահության կազմակերպիչ, բժշկական գիտությունների թեկնածու ԴԱՎԻԹ ՄԵԼԻՔ-ՆՈՒԲԱՐՅԱՆԻ հետ:

— Այս պահին ունե՞նք Քովիդ 19-ի աճ։ Այն դեռեւս կարո՞ղ է սպառնալիք լինել մարդկության համար:

— Քովիդը, ըստ էության, արդեն դարձել է մարդկության մոտ շրջանառվող հերթական վարակներից մեկը՝ այն, ինչը մենք կանխատեսում էինք դեռեւս սկզբնական փուլում եւ, բնականաբար, կարող ենք ունենալ հիվանդացության աճ, նվազումներ: Մենք, ինչ-ինչ պատճառներից ելնելով, գտնվում ենք այդ աճի փուլում, բայց այդ աճն այս պահի դրությամբ կառավարելի է: Կարող ենք ասել, որ ներկա պահին, հանրային առողջության տեսակետից, էական վտանգ այն չի ներկայացնում:

— Մարդկանց շրջանում նկատվում է միանման վիրուսային հիվանդություն՝ ոսկորների ցավ, հազ, գրիպ։ Հնարավո՞ր է այն կապ ունենա օմիկրոնի շտամի հետ:

— Ընդհանուր առմամբ, պետք է գիտակցենք, որ բոլոր սուր շնչառական հիվանդությունների ախտանշանները միմյանց բավականին նման են, եւ հստակ կարող ենք դրանք տարանջատել միայն լաբորատոր քննությունների արդյունքում: Այս պարագայում դժվար է մեկնաբանել՝ դա օմիկրո՞նն էր, թե՞ այլ շնչառական հիվանդություն էր, կամ միգուցե գրիպի վարակն էր: Այստեղ, իհարկե, մեզ կօգնի միայն լաբորատոր հետազոտությունը:

— Հնարավո՞ր է` Քովիդից հետո մարդկությունն առաջիկայում բախվի նոր համաճարակների հետ: Կա՞ նման տեղեկատվություն:

— Տեղեկատվություն, իհարկե, այս պահին ես չունեմ, բայց գիտնականների շրջանում մշտապես այդ հարցը բարձրաձայնվել ու ահազանգվել է: Անգամ մինչեւ Քովիդը, եթե չեմ սխալվում` 2019թ.-ին, մեծ զեկույց դուրս եկավ հեղինակավոր գիտնականների կողմից, որում նշվում էր, որ մարդկության թիվ մեկ սպառնալիքներից մեկը դա նոր վարակների ի հայտ գալն է, այսինքն՝ մի պրոցես, որը գրեթե մշտապես եղել է: Մարդու օրգանիզմը եւ կենդանիների օրգանիզմները մշտապես կապի մեջ են, սա անընդհատ եփվող կաթսայի նման մի բան է, անընդհատ փոխհամագործակցում են միմյանց հետ, եւ որեւէ մեկը որեւէ երաշխիք չի կարող տալ, որ ապագայում՝ վաղը, մեկ տարի հետո, հարյուր տարի հետո նոր վարակներ չեն լինի: Դեռ ավելին` գիտնականները միշտ խորհուրդ են տալիս լինել պատրաստ, զգոն: Եվ հենց դրա համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներդրել է հետաքննության մեխանիզմներ, որպեսզի հնարավորինս շուտ նման դեպքերի մասին ինֆորմացիա ստանա եւ կարողանա արձագանքել:

— Ուսումնասիրվա՞ծ են Քովիդ 19-ի վերջնական բացասական հետեւանքները:

— Մենք անընդհատ ստանում ենք նոր տեղեկություններ քովիդի երկարատեւ ազդեցության վերաբերյալ, դա լոնգ քովիդն է` ավելի հեռահար ազդեցությունը, եւ այսօրվա տվյալները խոսում են նրա մասին, որ այդ ազդեցություններն իրոք կան, ու մարդկանց շուրջ 30 տոկոսի մոտ լինում են: Բայց հետազոտությունները շարունակվում են, եւ վերջնական պատասխան տալ, թե կոնկրետ ի՞նչ ազդեցություն է տալիս, շատ դժվար է: Ամեն դեպքում, կարող ենք ասել, որ ազդեցություն, այո՛ կա, առնվազն 30 տոկոսի մոտ, եւ այն ներառում է գրեթե բոլոր օրգան համակարգերը:

— Պարոն Մելիք-Նուբարյան, որքանո՞վ էին արդյունավետ քովիդ-պատվաստանյութերը:

— Քովիդ պատվաստանյութերը չափազանց արդյունավետ էին, եւ կան միջազգային հետազոտություններ ու նաեւ մեր Բժշկական համալսարանի կողմից արված վերլուծություն, որը միանշանակ խոսում է այն մասին, որ քովիդի պատվաստանյութը հնարավորություն տվեց աշխարհի մակարդակով փրկել միլիոնավոր կյանքեր, Հայաստանում փրկել հազարավոր կյանքեր: Հայաստանի վերաբերյալ այդ վերլուծությունը կարող եք գտնել Հերացի վերլուծականի ֆեյսբուքյան էջում, եւ այնտեղ բավականին ճշգրիտ հաշվարկ կա, թե մեր երկրում կոնկրետ պատվաստանյութը քանի՞ հազար մարդու կյանք է փրկել կամ մահ է կանխարգելել: Դրա համար, հանրային առողջության տեսանկյունից, այս փաստը որեւէ կասկած չի հարուցում:

— Շատ էր խոսվում նաեւ, որ քովիդ-պատվաստանյութերը վտանգավոր էին մարդկանց առողջության համար, նույնիսկ ասում էին, որ առաջացնում էին անպտղություն։ Նման խոսակցությունները որքանո՞վ էին իրականությանը մոտ:

— Արդեն, փաստորեն, երրորդ տարին է, ինչ մարդկությունը պատվաստվել է քովիդի դեմ, եւ այս պահի դրությամբ որեւէ հիմնարար փաստ չկա, որը մեզ հնարավորություն կտա պնդել, որ քովիդի դեմ պատվաստանյութերը մարդու առողջությանն էական վնաս է պատճառել, մասնավորապես՝ անպտղության հետ կապված: Սրանք լոկ խոսակցություններ էին, որոնք, ցավոք սրտի, շատ անբարեխիղճ անձինք տարածում էին, ու այդ հետեւանքները մնում են նաեւ այն տարածողների խղճի վրա:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Մեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահըՁեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էրՇՏԱՊ. Սրբազանը մեկնում է ԿիրանցՍեւուսպիտակը վերջին խռխռոցներն է անում. Սրբազան- դիմել կարգին ՀայկոյինՖիկո, Ռաիսի. «պատահականությունները» շատ չեղա՞նՆախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարարԴեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են. իրանցի պաշտոնյաԱրա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ ՍրբազանՉպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ․ ԳեղամյանՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցիԴեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՓրկարարական խմբերից մեկը հասել է ենթադրյալ վայր, որտեղ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռըԻրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայրԻրանի նախագահի կյանքը «վտանգված է». ReutersԱստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ․Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի վարչապետ առաջադրվելու մասին Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ)Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода