Երանի ձեզ պես խանդավառ լինեինք, երանի ձեր կառավարման այս ողբերգական տարիները չլիներ. Տեր Համբարձումը քահանայի արձագանքը` ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանին «Հրապարակ». ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է «Ժողովուրդ». Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն «Փաստ». Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին Չասով Յար. ռուսական դեսանտայիններն անընդմեջ հարձակվում են (Քարտեզ) Զանգվածային հրթիռային հարձակում Ուկրաինայում (Տեսանյութ) «Հրապարակ». Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը. «Ժողովուրդ» «Փաստ». Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են Գերմանացի գնդապետը վախենում էր ռուսական պատասխան հարվածից

Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո լրագրողների կյանքի, գործունեության դեմ ուղղորդված, սանձարձակ սպառնալիքների արշավ է սկսվել

Թավշյա տեռոր

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.

— Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր տևած ասուլիսից հետո, որի ընթացքում լրագրողական համայնքն իր հարցերով անհարմար իրավիճակում դրեց նրան՝ փաստարկված հակադարձելով և զուգահեռներ անցկացնելով մինչ 2018թ. հեղափոխությունը, պաշտոնավարման ընթացքում և այժմ նրա կողմից հնչեցված հայտարարությունների միջև՝ հարցեր հնչեցնելով նաև արցախցիների, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների և շարքային քաղաքացիների կողմից, իշխանության ներկայացուցիչների, իշխանամերձ շրջանակների, այսպես կոչված՝ կառավարական «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի, կեղծ օգտատերերի, ինչպես նաև իշխանություններին հարող տարբեր խմբերի, մերձիշխանական ֆեյք «լրատվամիջոցների» (որոնք անգամ խմբագրակազմ չունեն)  ու առանձին անհատների կողմից թիրախավորվել են ասուլիսին մասնակցած որոշ լրագրողներ և մասնավորապես՝ NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանն ու Aravot.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը:

Տարատեսակ սոցցանցային էջերում տեղադրվում են անգրագետ, սպառնալիքներով լեցուն գրառումներ, այդ թվում՝ նրանց ընտանիքներին ուղղված, իսկ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ չի թաքցնում, որ իրեն հանձնարարված է ամեն կերպ Հռիփսիմե Ջեբեջյանից ճշտել վերջինիս ազգականի համարը, որի ասելիքը փոխանցել էր լրագրողը: Բնականաբար, այդ մասին հրապարակումներ հայտնվում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում և տարածվում վարչապետի աշխատակազմում բարձր պաշտոն զբաղեցնող անձի հետ առնչվող լրատվամիջոցում:

Տպավորություն է, որ հաշվեհարդար են ուզում տեսնել կամ լրագրողի, կամ նրանց հարազատների հետ, մինչդեռ լրագրողը որևէ պարտավորություն չունի որևէ մեկի փոխանցել որևէ հեռախոսահամար, անգամ, եթե այդ հեռախոսահամարը պահանջում է Նիկոլ Փաշինյանը:

Սպառնալիքներ են հնչեցվում նաև Անի Գևորգյանի նկատմամբ: Հիմնականում կեղծ օգտատերեր սպառնում են նրան վառել, կտտանքների ենթարկել, վիրավորում և ամենաայլանդակ հայհոյանքներն են հնչեցնում՝ ինչպես նրա, այնպես էլ՝ Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին, և սա պատահական կամ ինքնաբուխ չի արվում: Լրագրողների նկատմամբ հարձակումները գեներացվել են դեռ երեկվանից, այդ թվում՝ իշխանամերձ, այսպես կոչված, քաղհասարակության անդամների սոցցանցային էջերով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ այս կազմակերպված, ուղղորդված, սանձարձակ ու լկտի հարձակումները, կոչ անում դադարեցնել դրանք: Լրագրողները կատարել են իրենց մասնագիտական պարտականությունն ու գործառույթները, Նիկոլ Փաշինյանին չեն վիրավորել, նրան չեն ընդհատել, լեզվակռվի մեջ չեն մտել, հակադարձել են, հնարավորինս կոռեկտ են եղել՝ այն պարագայում, երբ նա լրագրողներին մեղադրում էր տարատեսակ մեղքերի մեջ, այդ թվում՝ պարզ հարցապնդումներն անվանելով քաղաքական ակցիա:

Ի դեպ, ինչպես ամբողջ աշխարհում, անհրաժեշտության դեպքում լրատվամիջոցները, լրագրողներն ազատ են նաև ակցիա կազմակերպել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ունեն հանրային նշանակություն, ինչը նույն Նիկոլ Փաշինյանը իր լրագրողական գործունեության ընթացքում բազմիցս արել է:

Այս ամենի պատասխանատվությունը բացառապես կրում են իշխանությունները, մասնավորապես՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Դադարեցրե՛ք ուղղորդված հետապնդումները, լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելը, կառավարե՛ք ձեր բնազդները, վախերը, դադարեցրե՛ք խմբակային հարձակումները լրագրողների նկատմամբ. երբևէ որևէ իշխանության չի հաջողվել ու չի հաջողվելու լռեցնել ազատ խոսքը:

Այս հայտարարությամբ ստեղծված իրավիճակի նկատմամբ հրավիրում ենք նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուշադրությունը, ով պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը հայտարարել է լրագրողների աշխատանքը կարևորելու և նրանց սատար կանգնելու պատրաստակամության մասին:

Խնդրի նկատմամբ հրավիրում ենք նաև իրավապահ մարմինների ուշադրությունը. լրագրողների կյանքը, մասնագիտական գործունեությունը, տեղաշարժը վտանգված է, և դուք կրում եք պատասխանատվություն նրանց կյանքի և գործունեության խափանման համար:

Այս հայտարարությամբ նաև իրազեկում ենք Հայաստանի ժուռնալիստների միության միջազգային գործընկերներին՝ ահազանգելով լրագրողների դեմ ՀՀ իշխանությունների և իշխանամերձ շրջանակների կողմից սանձազերծված արշավի, հակաժողովրդավարական, ընդդեմ խոսքի ազատության կատարվող գործողությունների մասին:

Կոչ ենք անում նաև հասարակությանը՝ չտրվել նպատակաուղղված սադրանքներին, գիտակցել պահի լրջությունը և սատար կանգնել լրագրողական համայնքին, պետությանը, տեր կանգնել տեղեկացված լինելու իրենց իրավունքին:



Երանի ձեզ պես խանդավառ լինեինք, երանի ձեր կառավարման այս ողբերգական տարիները չլիներ. Տեր Համբարձումը քահանայի արձագանքը` ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանին«Հրապարակ». ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է«Ժողովուրդ». Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն«Փաստ». Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում ՓաշինյանինՉասով Յար. ռուսական դեսանտայիններն անընդմեջ հարձակվում են (Քարտեզ)Զանգվածային հրթիռային հարձակում Ուկրաինայում (Տեսանյութ)«Հրապարակ». Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանելՉի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը. «Ժողովուրդ»«Փաստ». Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել ենԳերմանացի գնդապետը վախենում էր ռուսական պատասխան հարվածիցԱրցախցի հայտնի փաստաբանը արցախցիների «գումարով» շարժմանը մասնակցելու եւ այլ խնդրահարույց հարցերի շուրջ մանրանասներ է ներկայացնումԳուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է. «Հրապարակ»Մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայում. «Ժողովուրդ»«Փաստ». Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունըԲրիտանացիները տագնապած են Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ որոշումից հետոՈւկրաինայի բանակը թակարդում են հայտնվել միանգամից երկու քաղաքում. բրիտանացի փորձագետԹակեր Կարլսոնը Ուկրաինայի և Արևմուտքի համար տհաճ հայտարարություն է արել Ռուսաստանի մասինՏարբերակ չկա՛, եկել է ժամը, մենք պիտի զոհաբերենք մեզ. Անաստաս ԻսրայելյանԵթե հենց վաղն ազատվենք ՔՊ-ականներից, առնվազն 3 տասնամյակ է պետք երկիրը վերականգնելու համար. ՀակոբյանԵՐԵՎԱՆԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ։Հայտնում ենք մեր աջակցությունը Հայ Առաքելական եկեղեցուն. ընդունվեց բանաձեւԿենսաբանական գրոհ է նախապատրաստվում. Գրիգոր ԳրիգորյանՁերբակալվել է ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 քաղաքացի (Տեսանյութ)Ովքեր իշխանափոխության հայտ են ներկայացնում, սա պետք է իմանան. Հայկ ՆահապետյանՈւկրաինայի բանակը մայիսին կորցրել է ավելի քան 35 հազար զինվորական. ԲելոուսովԵթե վաղը Ադրբեջանը նման քայլի գնաց, թող մեզ համար անակնկալ չլինի. Հայկ Նահապետյանը զգուշացնում էՉինական բանակը պատրաստ է ռուսական բանակի հետ միասին պաշտպանել արդարությունը աշխարհում. ՉԺՀ ՊՆ ներկայացուցիչԲոլոր կարմիրգդակավոր տխմար ձյունանուշիկները ենթակա են պատասխանատվության. Պետրոսյան44 օրյա պատերազմի կառավարիչն իրականում եղել է Մեծ Բրիտանիան. Հայկ Նահապետյան«ԵՐԿՐՈՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՂԹԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ15 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԵՂԻՇԵ ՄՈՍԵՍՅԱՆՈւկրաինան դարձել է քաղաքական խաղերի մանրադրամըՄՈՒԱՅԹԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸԱյնպիսի սիրով սիրենք մեր երկիրը, որ այդ սիրուց վախենա թշնամին. Աբգար ԱփինյանԽնդիրը մեր մտածողության մեջ է. Գեւորգ ՄելքոնյանՎաղը Գյումրիում մեծ հանրահավաք կլինի. Բագրատ ՍրբազանԿործանարար սպառնալիքները պետք է կարողանանք մեղմել, չեզոքացնել այլեւս չենք կարող. ՀՀ նախկին վարչապետՈ՞վ է երեկվա հրեշտակը Մխիթարյանը` չեմպիոնական մրցաշրջանի մասին(տեսանյութ)ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ. ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԴաժան իրականություն է, բայց առավել քան ցավալին առջեւում է. Վան ՀամբարձումյանԵթե այս շարժումը հաջողություն չունեցավ, ապա մենք արդեն գոյություն չենք ունենա. Վոլոդյա ՀովհաննիսյանԾաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով՝ դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնումՈվքեր են այս օրերին նոր կուսակցություններ ստեղծումԲրիտանացիների հերթական մեծ պարտությունըՆիկոլի հերթական հողատվությունը ոչինչ չտվեցՍրանք էլ մարդկանց գզող գերմանական ավչարկաներն ու դրանց կառավարող ֆաշիստները (Տեսանյութ)Ահա թե իրականում ով է տերըՏրամաբանական է, որ թուրքերն ուզում են պաշտպանել իրենց գործակալին. ԲաղդասարովՌուսաստանը, ի պատասխան ԱՄՆ-ի, կարող է կոնկրետ քայլեր ձեռնարկել միջուկային զսպման ոլորտում. ԼավրովԳործադիր իշխանությունը ճաքեր է տալիս. Բամբասանք
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода