Հունիսի 3-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկարան ողջունում է կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի անկեղծ ջանքերը. Գյուլեր Արդյո՞ք Եկեղեցին իրավունք ունի՞ առաջնորդել իր հոտին այս կամ այն իրավիճակում.մանրամասնում է աստվածաբանը Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է Սրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է Գյումրի (Ուղիղ) Առաջիկա շաբաթներին նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում. Վարուժան Գեղամյան Երեխաներին պաղպաղակ բաժանող նախագահն է հայտնաբերվել Քաղաքացիների ակցիան Երևանի փողոցներում.ՖՈՏՈՇԱՐՔ Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին ու չսատարեին որոշ միջազգային դերակատարներ․ Տիգրան Աբրահամյան Ճշգրիտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն Է. Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

Մինուճար երեխայիս տվել եմ, մինուճար երկիրս չեմ կարող տալ, ուրիշը չունեմ. Նաիրա Մելիքյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հայկ Մելիքյանի մայրիկի` ՆԱԻՐԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

— Դուք հայտարարությամբ եք հանդես եկել, որ ապրիլի 4-ին` ժամը 16:00-ին, սպասում եք բոլորին Ազգային ժողովի դարպասների մոտ: Ի՞նչ է սպասվում, եւ Դուք ի՞նչ եք ակնկալում:

— Նախապատմությունն այն է, որ մեկ ամիս առաջ «Միասին» շարժման մասնակիցներով բանաձեւ ենք ներկայացրել Ազգային ժողով` Արցախի անկախության ճանաչման հարցով: Այս հարցն այսօր ավելի քան առաջնահերթ է: Առաջ Արցախի ինքնորոշման հարցը շատ առաջ չէր մղվում, որովհետեւ կար բանակցային գործընթաց: Այդ ժամանակ ասում էին, որ այն կարող է վնասել բանակցային գործընթացին: Իսկ այսօր բանակցային գործընթաց չկա, կա խայտառակ իրավիճակ: Այս բանաձեւը կարող է դառնալ նախ զսպման միջոց, եւ վերջին հաշվով` ամբողջ աշխարհը հարց է տալիս` եթե դուք ինքներդ չեք ճանաչել Արցախի անկախությունը, ապա մեզնից ինչո՞ւ եք պահանջում: Զարմանալի չէ, որ ԱԺ իշխող խմբակցության կողմից այդպես էլ որեւէ արձագանք չեղավ այս բանաձեւին, ինչը սպասում էինք: Հետեւապես, որոշեցինք, որ անենք բողոքի ակցիա` նախ Արցախի անկախության ճանաչման եւ երկրորդ` այս իշխանություններին անվստահություն հայտնելու համար: Ըստ էության, սա մեկնարկն է, եւ պետք է պայքարենք այնքան, ինչքան պետք լինի, որպեսզի վերջապես մեր երկիրն ազատագրենք այս խունտայից: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բռնակալներին հեռացնելու միակ ճանապարհը բողոքի ակցիաներն են, հանրային, ժողովրդական ընդվզումն է, այլընտրանք, ցավոք, չկա: Հիմա այդ հույսով դուրս ենք գալիս փողոց:

— Մի՞թե կարծում եք, որ բողոքի ակցիաներով հնարավոր է լինելու այս իշխանությանը համոզել, որ Արցախը ճանաչեն անկախ, երբ իրենց օրակարգում նման հարց չկա:

— Իհարկե` ոչ: Նրանք չեն գնա այդ քայլին, բայց մենք էլ չենք կարող անգործ նստել եւ սպասել, թե սրանք ինչպես են մաս առ մաս հանձնում մեր երկիրն ու իրականացնում իրենց ծրագիրը: Շատերն ասում են` անիմաստ է, մեկ է, ոչինչի չեք հասնելու, բայց ես դա չեմ ընդունում: Իմ կյանքի փորձով գիտեմ, որ չկա այնպիսի բան, որ դու իսկապես ուզես, հետեւողականորեն դրա համար պայքարես եւ դրան չհասնես: Ես տեսնում եմ այն կորիզը, ովքեր պատրաստ են ամեն օր կանգնել եւ լինել փողոցում` մինչեւ համազգային ընդվզումը կկայանա: Այդ ժամանակ սրանց այլեւս իշխանության մնալու շանս չի մնա:

— Միամտություն կլինի կարծել, թե մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել` միայն օրվա իշխանությանը հեռացնելով: Ո՞րն է Ձեր տեսլականը` աշխարհաքաղաքական խիստ բեւեռացված այս շրջանում:

— Կոմպլիմենտար քաղաքականությունն ապացուցեց, որ սիրախաղ բոլորի հետ չի լինում: Հստակ կողմնորոշում պետք է ունենալ, պետք է իմանալ` ով է քո բարեկամը, ով` թշանմին, հատկապես այսօր: Այո՛, հրաշք տեղի չի ունենալու, միակ հրաշքը, որ կարող է տեղի ունենալ այն է, որ մենք գոնե այլեւս կանգնեցնենք այս հրեշավոր մեքենայի ընթացքը, գոնե ինչ-որ մի կետում մեր գահավիժումը կանգ առնի: Շատ արագ եթե մոբիլիզացնենք բոլոր արհեստավարժ, նվիրյալ մարդկանց ուժերը, ապա բանակցությունների շնորհիվ, դիվանագիտական խողովակներով, բանակը կարգի բերելով` կարելի է շատ բան անել: Մենք եղել ենք այս իրավիճակում, 90-ականներին նույնն էր, շատերն ասում են` իրավիճակն այսօր այլ է, սրանք հիբրիդային պատերազմներ են, հասարակ զենքով չես կարող կռվել: Այո, որոշակի տարբերություն կա, բայց իրական հաղթանակը գրանցվում է տեղում` գետնի վրա: Մինչեւ գետնի վրա չբերես մարդկանց, չիջեցնես, չես կարող տարածք ազատագրել: Ես չեմ թողնելու, որ թուրքը գա իմ տան մեջ ապրի, մինչեւ վերջ պայքար կտամ դրա համար, թեկուզ մեռնելու հաշվին: Նույնը վստահ եմ` անելու են շատուշատ մարդիկ: Ով էլ չի անի, մեկ է, անիմաստ մորթվելու է:

— Այսօր ոչ պակաս պառակտված է նաեւ ընդդիմությունը: Լիահո՞ւյս եք, որ հնարավոր կլինի մեկտեղել պայքարն ու արդյունքի հասնել:

Ես, այնուամենայնիվ, հավատում եմ մեր վերջին խելքին: Այն փորձված է դարեդար: Այո, ցավոք, մենք զարթնում ենք ամենաօրհասական պահի վերջին վայրկյանին, բայց եթե զարթնում ենք, ունենում ենք Սարդարապատ: Պետք չէ հուսահատվել եւ ասել, որ այն ժամանակ ունեինք Գարեգին Նժդեհ, իսկ հիմա` չունենք: Կլինեն, կունենանք, ազգը, տիեզերքը այդ պահին կծնի, լինելու է: Եթե ես դրան չհավատամ, ուղղակի, մեկ օր անգամ չեմ ապրի: Այս հողում իմ երեխայի արյունն էլ կա, իմ երեխան զոհվել է հանուն այս երկրի: Մինուճար երեխայիս տվել եմ, իմ մինուճար երկիրը չեմ կարող տալ, ուրիշը չունեմ… Երկիրս էլ է մինուճար, էլի իմ երեխան է… Սա թող չընկալվի որպես պաթոս, այդպես եմ զգում ու վստահ եմ, որ շատուշատ մարդիկ են այդպես զգում: Շատուշատ մարդիկ հասկացել են այս հրեշների ծրագիրը, ուստի կարծում եմ` գարնան գալով նաեւ մարդիկանց արյունը կշարժվի: Չնայած այն սարսափելի հարվածներին, որոնք ամեն օր իջեցնում են մեր գլխին, մենք կզարթնենք, եւ ամեն ինչ լավ կլինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Հունիսի 3-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԱնկարան ողջունում է կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի անկեղծ ջանքերը. ԳյուլերԱրդյո՞ք Եկեղեցին իրավունք ունի՞ առաջնորդել իր հոտին այս կամ այն իրավիճակում.մանրամասնում է աստվածաբանըԱյսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն էՍրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է Գյումրի (Ուղիղ)Առաջիկա շաբաթներին նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում. Վարուժան ԳեղամյանԵրեխաներին պաղպաղակ բաժանող նախագահն է հայտնաբերվել Քաղաքացիների ակցիան Երևանի փողոցներում.ՖՈՏՈՇԱՐՔԻշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին ու չսատարեին որոշ միջազգային դերակատարներ․ Տիգրան ԱբրահամյանՃշգրիտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն Է. Լուկաշենկոն շնորհավորել է ՓաշինյանինՕդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանովԺաննա Բուտուլյանի արեւելյան տրամադրությունը՝ նոր տեսանյութումԵրկուշաբթի ժամը մեկին իրավունք tv ի ուղիղ եթերում բացառիկ հարցազրույց կտա հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Թեման Կաթողիկոսի տեղաշարժման սահմանափակման,շարժման ղեկավարի հոգևորական լինելու,վերջինիս գորլողությունների իրավական գնահատայանըԵրանի ձեզ պես խանդավառ լինեինք, երանի ձեր կառավարման այս ողբերգական տարիները չլիներ. Տեր Համբարձումը քահանայի արձագանքը` ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանին«Հրապարակ». ՔՊ նիստը հետաձգվել է. պատճառը սրբազան շարժումն է«Ժողովուրդ». Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն«Փաստ». Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում ՓաշինյանինՉասով Յար. ռուսական դեսանտայիններն անընդմեջ հարձակվում են (Քարտեզ)Զանգվածային հրթիռային հարձակում Ուկրաինայում (Տեսանյութ)«Հրապարակ». Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանելՉի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի. ինչու հետաձգվեց վճռի հրապարակումը. «Ժողովուրդ»«Փաստ». Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել ենԳերմանացի գնդապետը վախենում էր ռուսական պատասխան հարվածիցԱրցախցի հայտնի փաստաբանը արցախցիների «գումարով» շարժմանը մասնակցելու եւ այլ խնդրահարույց հարցերի շուրջ մանրանասներ է ներկայացնումԳուրգեն Արսենյանի ագրեմանը հաստատվել է. «Հրապարակ»Մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայում. «Ժողովուրդ»«Փաստ». Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունըԲրիտանացիները տագնապած են Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ որոշումից հետոՈւկրաինայի բանակը թակարդում են հայտնվել միանգամից երկու քաղաքում. բրիտանացի փորձագետԹակեր Կարլսոնը Ուկրաինայի և Արևմուտքի համար տհաճ հայտարարություն է արել Ռուսաստանի մասինՏարբերակ չկա՛, եկել է ժամը, մենք պիտի զոհաբերենք մեզ. Անաստաս ԻսրայելյանԵթե հենց վաղն ազատվենք ՔՊ-ականներից, առնվազն 3 տասնամյակ է պետք երկիրը վերականգնելու համար. ՀակոբյանԵՐԵՎԱՆԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ։Հայտնում ենք մեր աջակցությունը Հայ Առաքելական եկեղեցուն. ընդունվեց բանաձեւԿենսաբանական գրոհ է նախապատրաստվում. Գրիգոր ԳրիգորյանՁերբակալվել է ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 քաղաքացի (Տեսանյութ)Ովքեր իշխանափոխության հայտ են ներկայացնում, սա պետք է իմանան. Հայկ ՆահապետյանՈւկրաինայի բանակը մայիսին կորցրել է ավելի քան 35 հազար զինվորական. ԲելոուսովԵթե վաղը Ադրբեջանը նման քայլի գնաց, թող մեզ համար անակնկալ չլինի. Հայկ Նահապետյանը զգուշացնում էՉինական բանակը պատրաստ է ռուսական բանակի հետ միասին պաշտպանել արդարությունը աշխարհում. ՉԺՀ ՊՆ ներկայացուցիչԲոլոր կարմիրգդակավոր տխմար ձյունանուշիկները ենթակա են պատասխանատվության. Պետրոսյան44 օրյա պատերազմի կառավարիչն իրականում եղել է Մեծ Բրիտանիան. Հայկ Նահապետյան«ԵՐԿՐՈՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՂԹԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ15 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԵՂԻՇԵ ՄՈՍԵՍՅԱՆՈւկրաինան դարձել է քաղաքական խաղերի մանրադրամըՄՈՒԱՅԹԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸԱյնպիսի սիրով սիրենք մեր երկիրը, որ այդ սիրուց վախենա թշնամին. Աբգար ԱփինյանԽնդիրը մեր մտածողության մեջ է. Գեւորգ ՄելքոնյանՎաղը Գյումրիում մեծ հանրահավաք կլինի. Բագրատ ՍրբազանԿործանարար սպառնալիքները պետք է կարողանանք մեղմել, չեզոքացնել այլեւս չենք կարող. ՀՀ նախկին վարչապետՈ՞վ է երեկվա հրեշտակը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода