Հայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիային Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Մեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ Պապիկյան Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադան Կիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.am Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. Սրբազան Հայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան Լարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»

Ինչպես ծածկադմփոց արվեց նորակոչիկ Նորիկ Մկրտչյանի անհետանալու հանգամանքները

Իրավական

Ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանն այս ամիս արդեն պետք է զորացրվեր, բայց 2021 թվականի մայիսի 18-ը դարձավ գուժաբեր: Նորիկի մայրիկին տեղեկացրել էին, որ ընդամենը երկու-երեք ամսվա նորակոչիկ որդին անհետացել է: Դեռ մի բան էլ մեղադրանք առաջադրվեց Ն. Մկրտչյանին, եւ հարուցվեց քրեական գործ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է փաստաբան ԼՈՒՍԻՆԵ ՎԻՐԱԲՅԱՆԻ հետ, ով հանդես է գալիս  որպես մոր կողմից լիազորված անձ եւ Նորիկ Մկրտչյանի պաշտպան:

— Տիկին Վիրաբյան, տեւական ժամանակ է` հարուցվել է քրեական գործ: Որեւէ նորություն կա՞ եւ ի՞նչ փուլում է այժմ:

Մեկ տարի եւ մեկ ամիս ընթացավ այս գործը: Վերջին քննչական գործողությունը եղել է գարնանը, դրանից հետո՝ հենց սեպտեմբերին ունեցել ենք արդեն կասեցման որոշում, քանի որ, ըստ քննիչի, հանցագործությունը կատարած անձը չի հայտնաբերվել: Որեւէ նորություն չկա: Անգամ եթե ընդունենք, որ 18 տարեկան զինվորն արդեն գրեթե 2 տարի է թողել է ծառայությունն ինքնակամ եւ փախել է, փաստորեն, սա նշանակում է, որ չունենք հետախուզություն: Դրա համար էլ գտնվում ենք այս վիճակում: Ծնողը համաձայն է՝ թող հետախուզությունը հայտնաբերի ու դատի՝ ինչքան որ պատիժ է հասնում: Բայց ծնողը տվել է իր երեխային պետությանը եւ պահանջում է պետությունից իր երեխային: Հիմա գործը Սեւանի զինվորական քննչականում է, եթե, իհարկե, զբաղվում են այս գործով: Որքան էլ վարույթ իրականացնող մարմինը բարձրաձայնի եւ ասի, թե գործը քննվել է պատշաճ մակարդակով, եթե պատշաճ, գոնե բավարար մակարդակով քննվեր, կունենայինք էական որեւէ մի բան, գոնե այն, թե երբ է կորել զինվորը, ինչ պայմաններում եւ ինչի հետեւանքով:

— Փոխանակ քննությունն ընթանար անհետացած զինվորին գտնելու ուղղությամբ՝  միակ մեղադրյալ նշանակվեց հենց անհետ կորած Նորիկ Մկրտչյա՞նը:

— Այո, եւ, բնականաբար, չէին էլ կարող հայտնաբերել, որովհետեւ միայն իրենց է հայտնի, թե որտեղ է տղան եւ ինչ վիճակում է: Այլ հիմքով՝ պաշտոնական դիրքի չարաշահում, անփություն, որեւէ մեկին հրամանատարական, սպայական կազմից մեղադրանք չի առաջադրվել: Անգամ այն դեպքում, եթե իրենց ասած՝ ընդունենք, թե զինվորն ինքնակամ լքել է զորամասը կամ զինվորական ծառայության վայրը, միեւնույնն է, գոյություն ունի դիրքի ավագ, հրամանատարական կազմ, եւ պարտավոր էին թույլ չտալ նման միջադեպ: Մինչդեռ որեւէ քննություն չի իրականացվել, որեւէ մեկը ո՛չ ծառայողական, ո՛չ քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Անգամ դատախազությունը, կարծես թե, աջակցում է նրանց այդ հարցում, որովհետեւ երբ մենք հենց այդ անփութության վերաբերյալ հաղորդում ենք ներկայացրել՝ հղում են կատարել, որ գործը քննվում է կոնկրետ ծառայությունն ինքնակամ լքելու հոդվածով, եւ դեռեւս չի նախատեսվում այս գործով առնչվող որեւէ այլ բան քննել:

— Ի դեպ, օրեր առաջ 15 զինվորի ողջակիզման դեպքի հետ կապված՝ դեռ քննությունը չավարտած՝ միանգամից գրեթե ողջ հրամկազմն ազատվեց ծառայությունից: Ինչո՞ւ այս դեպքում չկան պատասխանատվության ենթարկված սպաներ:

— Ավելին՝ շատ հետաքրքիր զուգադիպութամբ՝ սպայական կազմից բոլորը ցրվել են տարբեր զորամասեր: Այսինքն՝ այդ պահի դրությամբ, ովքեր եղել են հրամկազմում, հիմա զորամասից դուրս են: Շատ տարօրինակ է՝ ցավալի միջադեպը, որ տեղի ունեցավ մի քանի օր առաջ Վարդենիսում, այո, միանգամից հրամանատարական կազմին ազատեցին աշխատանքից՝ առանց որեւէ քննություն իրականացնելու: Հետեւապես, ուզում եմ, որ Պաշտպանության նախարարությունը պարզաբանի՝ քանի՞ զինվորի ճակատագրի հետ խաղալուց հետո կարելի է հրամատարական կազմին ազատել աշխատանքից: Այսինքն՝ ստացվում է, որ եթե մի զինվոր է եղել, որը մինչեւ հիմա ոչ մեկս չգիտենք՝ ողջ է, թե՝ ոչ, ինչ վիճակում է, կարելի է, ուղղակի ուշադրություն չդարձնե՞լ: Իսկ եթե 15 զինվորի մասին է խոսքը, եւ հասարակությունը դատապարտում է, նոր այդ ժամանակ կարելի՞ է ինչ-որ մի բան անել: Պատկերացնո՞ւմ եք՝ ծնողն ուղարկել է որդուն ծառայության, երկու ամիս ծառայելուց հետո տղան անհետացել է, եւ մինչեւ օրս որեւէ տեղեկություն չկա:

— Կա՞, այսպես ասած, պաշտոնական վարկած, առերեսումների ժամանակ ի՞նչ է հաջողվել պարզել՝ համարում են, որ զոհվե՞լ է, գերի՞ է ընկել…

— Քննությունն այնքան ցածր մակարդակով է տարվում, որ պաշտոնական վարկած ասելուց շատ կխուսափեմ: Երբ քննիչի հետ խոսում ենք, ուղղակի, ասում է՝ դե գիտեք, կարող է սառել, կպել է մի տեղ, կարող է տեղանքն այնպիսին է Վարդենիսում, որ գազանները կերել են, կարող է գերի է ընկել: Սակայն, պաշտոնապես գերիների ցուցակում չկա, «Կարմիր խաչը» նույնպես պատասխան է տվել, որ անհետ կորածների ցուցակում էլ չկա: Լավ, ի՞նչ եղավ զինվորը: Բոլորը տալիս են հակասական պատասխաններ, նաեւ այն ծառայակիցները, ովքեր ներկա են գտնվել: Անգամ տեղանքի վերաբերյալ տալիս են հակասական պատասխաններ. մեկն ասում է՝ քնապարկից են հեռախոսը գտել, դիրքի ավագն ասում է՝ այսինչ տեղում է քնած եղել եւ մինչեւ գիշերվա 5-ը տեսել է նրան, բայց դրանից հետո չգիտի՝ ինչ է եղել: Մինչդեռ տղան առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, տեղանքին ծանոթ չէր, ինքնակամ չէր կարող որեւէ տեղ փախնել: Ավելին՝ առողջապես էլ ի վիճակի չի եղել. զինվորներից մեկը սկզբնական շրջանում պատմել է, որ երկու-երեք օր չի հաղորդակցվել որեւէ մեկի հետ: Այստեղ շատ հարցեր կան, որոնք պետք է պատասխաններ ունենան: Բուժակը տեղյա՞կ է եղել եւ, նաեւ հրամանատարական կազմը, որովհետեւ դիրքի ավագն ասաց, որ տեղյակ է պահել: Նորիկ Մկրտչյանը երկու-երեք օր ջերմության մեջ է եղել Վարդենիսի դիրքերում՝ առանց որեւէ էական պայմանների, ինչո՞ւ եք պահել զինվորին, ինչի՞ համար եք զինվորին մի կերպ օգնելով բարձրացրել դիրքեր այդ վիճակում, ի՞նչ մարտական գործողություն պետք է աներ, որ անխուսափելի էր այնտեղ իր լինելը: Մի՞թե հնարավոր չէր թողնել, մի քիչ վերականգնվեր, նոր բարձրանար դիրքեր: Եթե իմացել է այս մասին հրամկազմը, որ զինվորն այդ վիճակում է, ինչո՞ւ շուտ մեքենա չի ուղարկել, որպեսզի իջեցնեն ներքեւ:

— Նորիկ Մկրտչյանը մայրը իրավահաջորդի կարգավիճա՞կ ունի: Ի՞նչ է պատրաստվում անել:

— Որպես այդպիսին, չունի կարգավիճակ, որովհետեւ իրավահաջորդ կլիներ այն դեպքում, երբ տուժող կճանաչեին, եւ նաեւ փաստը կարձանագրվեր՝ ողջ կամ մահացած լինելու հետ կապված: Իսկ այս դեպքում մայրն, ուղղակի, ունի վկայի կարգավիճակ: Նա վերջին անգամ խոսել է տղայի հետ 2021 թ. մայիսի 14-ին եւ մայիսի 18-ին նրան տեղեկացրել են, որ տղան իր ծառայության վայրում չէ: Նա հենց նույն օրը տեղում է եղել եւ տեսել է, թե ինչպես են իրականացնում «հետաքննությունը» ռազմական ոստիկանության կողմից: Անգամ այնպիսի դիրք է եղել, որ մեքենան չի կարողացել բարձրանալ, ընդամենը ձիով երկու հոգի բարձրացել են, շրջել ու իջել: Իսկ քննությունն ասում է, թե ամբողջ տարածքը հնձել են, ոչ մի բան չեն հայտնաբերել: Այսինքն՝ եթե լիներ դժբախտ պատահար, որը քննիչն է առանց որեւէ հիմքի ասում, թե գազանների հետ կապված կարող է լինել դեպքը կամ վատ է զգացել, սառել-կպել է մի տեղ, անգամ այդ դեպքում նշանակում է, որ անփութություն է թույլ տրված, որ որեւէ մեկը չի հայտնաբերել: Ստացվում է, որ թողել են բախտի քմահաճույքին՝ մի զինվոր այս կողմ, մի զինվոր այն կողմ… Հիմա էլ շատ «հաջող» ձեւով գործը կասեցվեց, թե չի հայտնաբերվում: Որտեղի՞ց հայտնաբերվի, եթե դուք եք հայտնաբերողը, հայտնաբերեք ու դատեք, իսկ եթե չեք հայտնաբերում, դատեք այն մարդկանց, ում քայլերի կամ անփութության հետեւանքով է տեղի ունեցել այս ամենը (դեռ չգիտենք էլ` սա անփություն է եղել, թե` դիտավորություն, գուցե ինչ-որ բան է կատարվել, ինչը թաքցնում են):

— Իշխանական պատգամավորները հպարտությամբ նշում էին, թե զինվորների հետ կապված դեպքերը ծածկադմփոց չի արվում: Իսկ այս դեպքում ինչի՞ հետ գործ ունենք:

— Իհարկե, սա ծածկադմփոց է: Ես չեմ բացառում ոչինչ, անգամ եթե զինվորը փախուստի է դիմել, թող հրամկազմին պատասխանատվության ենթարկեին՝ անփութության, անուշադրության համար, նոր դրանից հետո հասկանային՝ իրոք, այդպես է, թե՝ ոչ: Ինչքան իրենք քննությունը փակում են եւ տանում են այն ուղղությամբ, որ հրամանատարական կազմը կապ չունի, մեզ մոտ այդքան ներքին համոզմունքն ավելանում է, որ  անմիջապես հենց բարձրաստիճան հրամանատարական կազմի մասնակցությամբ եւ իմացությամբ է տեղի ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Ուղղակի մի փոքր մարդկություն պետք է ցուցաբերեին,  գոնե այդքանից հետո ծնողին տեղյակ պահեին՝ որտե՞ղ է իր տղան, ի՞նչ վիճակում է: Ծնողն անգամ ասում է՝ եթե տղաս ողջ չէ, ասեք դրա մասին: Երկու տարի է ծնողն աչքը ճանապարհին սպասում է, ամեն գերու հետ, ամեն հայտնաբերված դիակի հետ  վերապրում է իր ցավը: 

— Այնուհանդերձ, դեռ տեսնո՞ւմ եք հնարավորություն` այս գործը վերաբացելու, ի վերջո, բացահայտելու, թե ո՞ւր կորավ Նորիկ Մկրտչյանը:

— Գլխավոր դատախազությունը պետք է թեկուզ մի փոքր մեղքի զգացում ունենա, որ եթե ժամանակին գործը հարուցվեր մեր բողոքի հիման վրա, միգուցե քննություն իրականացվեր, եւ մի գործի հետքերով մյուս գործի հանգամանքներն էլ բացվեին: Իսկ այս դեպքում եթե գործը կասեցված մնաց, պետք է վկաներից ինչ-որ մեկը խոսի, ինչը, կարծում եմ, շատ լավ թաքցրեցին, վկաների հետ հնարավորություն չտվեցին, որ ծնողն առերեսվի: Իսկ այն անձինք, ովքեր ծնողի մոտ խոսել էին եւ պատմել որոշ մանրամասներ, քննիչի մոտ հրաժարվեցին նախապես իրենց ասածներից: Շատ կազմակերպված ձեւով եւ խնամքով թաքցվում են գործի փաստերը, որը, նորից եմ ասում, էլ ավելի է մեզ մոտ ուժեղացնում ներքին համոզմունքը, որ դիտավորությամբ կատարված որեւէ արարքի հետ գործ ունենք: Իսկ պետությունը աչք է փակում այդ ամենի վրա: ԱԺ-ում պաշտպանության նախարարին հարց ուղղվեց, եւ նա ասաց, թե որոշակի գործընթացներ են ընթանում, դա եղել է մեկ տարի առաջ: Այդ գործընթացները քանի՞ տարի պետք է ընթանան, որպեսզի հասկանանք՝ 18 տարեկան զինվորն ինչ եղավ դիրքերից: Ծնողը վստահել է պետությանն իր երեխային, բայց ո՛չ պետությունը, ո՛չ օրենքը չի կարողանում հետ տա ծնողին կամ գոնե պատճառաբանի՝ ինչ եղավ իր երեխայի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հայտնի փաստաբանը իր ղեկավարած «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակով միանում է մայիսի 21-ին կարանալիք ակցիայինԱմենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդինՏիգրան Բարսեղյանը` Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի ԵրևանումՄեր ցավակցությունն ենք հղում հարազատներին, ուժ ու արիություն ենք մաղթում իրանցի ժողովրդին․ ՊապիկյանՈղբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Սրբազանը, Ոսկին ու ոստիկանական բլոկադանՆոր փառավոր էջ «Ինտերի» պատմության մեջ. ՄխիթարյանԿիրանցում այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել են. բնակիչ« NEWS.amԿիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքն են սարքում. ՍրբազանՀայաստանը և Ադրբեջանն առաջիկայում կհամաձայնեցնեն հանձնաժողովների կանոնակարգի նախագիծը․ ԱՆԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը ՀայաստանԼարված իրավիճակ. «Ընգե’ր ջան, ի՞նչ ա էղել, ոստիկանի հասցեին էլ չփորձեք բան ասեք»«Սրբազանին չհրե’ս». սև և կարմիր բերետավորները շրջապատել են նրան ու Շարժման անդամներինԱդբեջանի համար ական եք հանում, գնայիք Հադրութն ու Շուշին պաշտպանեիք. շարժման մասնակիցը՝ ոստիկաններինՀայտնի Իրանի նախագահի և նրա հետ զոհված մյուս գործիչների հուղարկավորության օրն ու վայրըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինՇնորհավոր Ձեր մասնագիտական տոնը հարգարժան պրոֆեսորՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода