ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնում Հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբ Ո՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմում Իսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. Reuters Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Մեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ են Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ Սրբազանին Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Ինչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորները Պակիստանում հանրային սուգ է հայտարարվել

ՆԱԽՈՐԴ ԵՎ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԸ ՀԻՄՆԱԶՈՒՐԿ Է ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ

Հրապարակախոսություն

Երեկ հայկական լրատվադաշտի համընդհանուր քաոսի մեջ աչքովս ընկավ իմ կողմից շատ հարգված փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետաքրքիր հարցազրույցը, որում նա խորհրդածում է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին, ինչպես նաև ներկայացնում երկիրը համակարգային աղետի հանգեցրած պատճառահետևանքային կապերի իր տարբերակը։

Հեղինակի բազմաթիվ գնահատականներն ու մտորումները դրդեցին ինձ խորհրդածել նույն թեմայով և այսօրինակ վերլուծական բանավեճի միջոցով փորձել լույս սփռել, օգնել փորձագիտական-քաղաքական շրջանակներին ճշմարտության հավերժական որոնումներում։

ՆԱԽ՝ ԱՉՔԻ Է ԶԱՐՆՈՒՄ ԱՅՆ ԶՈՒԳԱՀԵՌԻ ՍԽԱԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, որը պարոն Իսկանդարյանն անցկացնում է այսօրվա իրավիճակի և մինչև 2018 թվականը տիրող իրադրության միջև։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որևէ կերպ չի հիշեցնում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և միակ «նմանությունը» լոկ այն է, որ երկու ուժերն էլ եղել են իշխանավարող կուսակցություններ։

Իսկ գաղափարական, կադրային, պատմական, քաղաքակրթական, միջազգային տեսանկյուններից պետք է արտասովոր երևակայություն ունենալ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» Հայաստանի Հանրապետական կուսակցությանը նմանեցնելու, իսկ Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանի հետ համեմատելու համար։

Ինչ վերաբերում է իշխանության ուղղաձիգին այն ժամանակ և հիմա, ապա բավական է հիշել լոկ այն փաստը, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չէր կազմում և կոալիցիոն դաշնակիցների կարիք ուներ. մասնավորապես, դրա վկայությունն է կոալիցիայի ձևավորումը Դաշնակցության հետ, ինչը թույլ տվեց հաղթահարել օրենսդրական ցենզը խորհրդարանում՝ օրինագծերի որոշակի փաթեթի պարագայում:

Նույն խորհրդարանական ընդդիմությունը նախքան 2018 թվականը անարգել իրականացնում էր իր սահմանադրական իրավունքները՝ ի տարբերություն այն ամենի, ինչ այսօր անում է խորհրդարանական մեծամասնությունը ներկայիս խորհրդարանական ընդդիմության նկատմամբ։

Բավական է հիշել, որ գործող խորհրդարանն այս տարվա ընթացքում արդեն աչքի է ընկել ընդդիմության իրավունքների ոտնահարումների աննախադեպ քանակով, ձայնի իրավունքից ընդդիմության զրկումով, բարձրախոսների անջատմամբ, ծեծկռտուքով, ընդդիմության հանդեպ ֆիզիկական բռնության կիրառումով, դահլիճում վերակացուների ներկայությամբ և «հեղափոխականների» խառնակչախմբի ավտորիտար կառավարման այլ ատրիբուտներով, չենք խոսում արդեն խորհրդարանական լրագրողների աշխատանքի ցինիկ սահմանափակումների և օրենսդիր մարմնում ԶԼՄ-ների գործունեության ազատության բազմաթիվ խախտումների մասին։

Համամիտ չեմ պարոն Իսկանդարյանի հետ նաև այն հարցում, թե հանրապետականներն արտահայտված գաղափարախոսություն չունեին, ծրագիր չունեին, և չկար այն, ինչի օգտին պիտի քվեարկեին մարդիկ։ Համարձակվեմ հիշեցնել, որ 2017-ի ընտրություններն անցել են Հայաստանի Հանրապետական կուսակցության «թարմ արյան» դրոշի ներքո՝ առաջատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, որը քաղաքականություն բերեց ոչ միայն նոր միտումներ, նոր ծրագիր, նոր մարդկանց, այլև ընթացք տվեց հաղորդակցության նոր մշակույթին։

Ինչ վերաբերում է կուսակցական գաղափարախոսությանը, ապա հենց ազգային պահպանողականության գաղափարախոսությունն է միշտ բնորոշ եղել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։

Ընդդիմության գործունեությանը տրված գնահատականները, թե իբր՝ աշխատում է բացառապես բացասականորեն, այսինքն միայն քննադատում է իշխանությանը, նույնպես չեն համապատասխանում իրականությանը, որովհետև նույն ընդդիմությունը, առնվազն երկու խորհրդարանական խմբակցությունները, ԱԺ վերջին ընտրություններին մասնակցել են հստակ, պարզորոշ նախընտրական ծրագրով, իսկ բողոքի ցույցերն աչքի են ընկել ոչ միայն հուզառատ հայտարարություններով կամ իշխանությունների պիտակավորմամբ, այլև ընդդիմության ներկայացուցիչների համակարգային ծրագրային ելույթներով՝ պետության գործունեության տարբեր ոլորտներում ճանապարհային քարտեզի ոճով, սկսած միջազգային հարաբերություններից և վերջացրած երկրի պաշտպանունակությամբ։

ՀԱՐԿ Է ՆՇԵԼ ՆԱԵՎ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԸ ՄԻՆՉԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԸ շատ ավելի բազմաշերտ ու բազմազան էր։ Զսպումների և հակակշիռների համակարգը գոյություն ուներ ոչ միայն օրենքի շրջանակներում, այլև կուսակցության բուն կառուցվածքում, որը իշխանական հովանու ներքո միավորում էր տարբեր շրջանակների և ազդեցության խմբերի ներկայացուցիչների։

Ինչ վերաբերում է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին, ապա կուզենայի հիշեցնել, թեև տվյալ արձագանքի նպատակը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պատմական էքսկուրսը չէ, որ սահմանադրական այդ բարեփոխման նպատակը երկրում խորհրդարանական կառավարման համակարգի կառուցումն էր, քանի որ նախորդ՝ «կիսանախագահական» Սահմանադրությունը չէր համապատասխանում պետության առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորապես՝ երկրի անվտանգության ապահովման հարցերում։

Այլ բան է, թե որքանով դա հաջողվեց անել։ Ի դեպ, հարգարժան քաղաքական գործիչներից, վերլուծաբաններից շատերն այն ժամանակ չէին քննադատում Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական բարեփոխումը։ Իմ համեստ համոզմամբ, հենց այդ նոր Սահմանադրությունը մեղմեց 18-ի գարնան իրադարձությունների փողոցային բաքոսատոնով հայոց պետականությանը հասցվող հարվածները։

Շատ կարևոր եմ համարում կրկին անդրադառնալ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրման թեմային։ Դեռևս 2018-ին իր հարցազրույցներից մեկում Սերժ Սարգսյանն ասել էր, որ առաջադրվում է ընդամենը մեկ-մեկուկես տարով և պատրաստ է այնուհետ զիջել կառավարման ղեկն ավելի երիտասարդ սերնդին, և այն ժամանակ հիշատակվում էր Արցախի հարցը՝ որպես անկյունաքարային գործոն, որը դրդեց Հայաստանի Հանրապետական կուսակցությանը առաջադրել Սերժ Սարգսյանին։

Ավելին, պետհեղաշրջումից չորս տարի անց հասարակայնությանը հայտնի են դարձել բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ 2018 թվականին իշխանության հակասահմանադրական զավթման դրդապատճառը եղել է բացառապես Արցախյան հիմնախնդիրը։

Ինչպես իր հարցազրույցներից մեկում ասել է Սերժ Սարգսյանը, ինքը զիջել է բնավ ոչ Նիկոլ Փաշինյանին, ինքը զիջել է շատ ավելի հզոր, ազդեցիկ ուժերի, որոնց պատկերացումը Հայաստանի և Արցախի ապագայի մասին չէր համընկնում մեր պատկերացումների հետ։

Այդպես կոչված հեղափոխությունը երկրում նախապատրաստվում էր տարիներ շարունակ, եթե ոչ տասնամյակներ, ստեղծվում էր պարարտ հող՝ հյուսված լրատվական մանիպուլյացիաներից, ստերից, ահռելի քարոզչամեքենայից, ագրեսիվ և արտաքին խաղացողների վերահսկողության տակ գտնվող հասարակական կազմակերպություններից, բազմաթիվ հիմնադրամներից։ Ողջ այդ վիթխարի մեխանիզմը կառուցվել է տարիներ շարունակ և դրա աշխատանքի հիմնական ձեռագիրն էին համատարած սուտն ու մանիպուլյացիան։

Վերն ասված ամենը բնավ չի նշանակում, թե այն ժամանակ գործող իշխանություններն իրենց սխալները չունեին։ Ոչ մի իշխանություն անսխալական չէ, իսկ նրանց համար, ովքեր հետաքրքրվում են այդ թեմայով, կցանկանայի հիշատակել Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստանի Հանրապետական կուսակցության վերջին համագումարում, որտեղ երկրի երրորդ նախագահը համակարգված ներկայացրեց բոլոր այն հիմնական սխալները, որոնք ինքն ու իր իշխանավարող թիմը թույլ են տվել կառավարման տարիներին։

ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՄ ՆԵՐՔԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ, որոնք, հեղինակի դիտողությամբ, սկսվել են ոչ թե 2018-ին, այլ առնվազն 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, իսկ գուցեև ավելի վաղ, և թե, հեղինակի բնորոշմամբ, Հայաստանը բոլոր մարտահրավերներին արձագանքել է անհամարժեքորեն, ապա նման գնահատականը բացարձակապես չի կապակցվում իրականությանը, քանզի այն ժամանակ առկա բոլոր խնդիրներով հանդերձ՝ Հայաստանը պատվով է դուրս եկել ինչպես դիվանագիտական մարտերից, այնպես էլ 2014, 2015, 2016 թվականներին անվտանգությանը նետված մարտահրավերներից։

Անվտանգության բազմաշերտ համակարգ է կառուցվել ինչպես սեփական զինված ուժերի արդիականացման շուրջ, որոնք ամենից մարտունակն էին համարվում տարածաշրջանում՝ համաձայն միջազգային անկախ վերլուծաբանների գնահատման, այնպես էլ բազմակողմանի, այսպես ասած՝ բազմավեկտոր արտաքին քաղաքականության միջոցով, որն իր մեջ համատեղում էր հայկական ազգային շահը ինչպես ռազմավարական դաշնակցի, այնպես էլ գլոբալ գործընկերների հետ աշխատելու պատրաստակամության և ունակության հետ:

Այսօր գործող ընդդիմությունը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ներկայումս էլ կոնկրետ քայլեր է առաջարկում ճգնաժամից դուրս գալու համար։ Առանց ավելորդ համեստության ընդգծեմ, օրինակ, որ այն հոդվածաշարը, որը ես վերնագրել եմ «Ի՞նչ կլիներ, եթե Նիկոլը հեռանար», բաժանելով այդ շարքը համապատասխան ժամանակագրության, հստակ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ քայլեր է առաջարկել և կարող էր իրականացնել ընդդիմությունը, եթե Նիկոլ Փաշինյանը լքեր վարչապետի աթոռն ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ից, այնպես էլ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո։

Ամփոփելով հիշյալ հարցազրույցի թեմայով իմ հակիրճ մտորումները՝ ցանկանում եմ ասել, որ նախորդ և ներկայիս իշխանության, գործող ագրեսիվ-պոպուլիստական մեծամասնության և խորհրդարանական ընդդիմության միջև հավասարության նշան դնելը առնվազն ճիշտ չէ թե՛ ակադեմիական, թե՛ իրական քաղաքականության տեսանկյունից։

«Բոլորը նույնն են», «իրար արժեն», «բոլորն էլ մեղավոր են» թեզերը հարմար շղարշ են, որի հետևում գործող իշխանությունը նպատակաուղղված փորձում է քողարկել իր ճակատագրական վրիպումներն ու աղետալի սխալները։ Չեմ խոսում արդեն այն մասին, որ դրանք պարզապես վիրավորական են իմ և գործընկերներիս համար։

Այսքանով եզրափակեմ։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

 

 



ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլուխները պատին են տվել նոր իշխանությունն էլ, հինն էլ․ «Կամազով» հրապարակ ներխուժած վարորդը մանրամասներ է հայտնումՀավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբՈ՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմումԻսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. ReutersՈւղղաթիռի կործանման հետևանքով մահացած Ռայիսիի և անձնակազմի հուղարկավորությունը տեղի կունենա վաղըՄեր բոլոր մտքերն ու աղոթքներն բարեկամ Իրանի և եղբայրական ժողովրդի հետ ենՀայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՈ՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահըԻնչպես են տեղափոխում Ռաիսիի մարմնի բեկորներըՊակիստանում հանրային սուգ է հայտարարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի վերջին լուսանկարը՝ ուղղաթիռիցԻսրայելցի ռաբբիները հայտարարել են, որ Ռաիսիի մահը «Աստծո պատիժ» էԻրանում համազգային սուգ է հայտարարվելՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերըՀայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. ԱլիևՇատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար. մայիսի 20-ի աստղագուշակԱմուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասինԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ. Կիրшնց գյուղի ներսում տեղшդրվեցին uшhմшնшյին հենшսյnւները. գյnւղը կիսվեցԻնչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода