Մեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա Խաչատրյան ՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգը Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ Մոդի Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվել Մարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերը Իրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետ Սարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Էրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրը Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին Մոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ Զախարովա

ՈՒՄ ԿԱՅՐԻ ՍԻՐԻԱԿԱՆ ԱՆԱՊԱՏԻ ՍՊԻՏԱԿ ԱՐԵՎԸ

Արխիվ 12-16

ՈՒՄ ԿԱՅՐԻ ՍԻՐԻԱԿԱՆ ԱՆԱՊԱՏԻ ՍՊԻՏԱԿ ԱՐԵՎԸ

Մոտ երկու տարի առաջ՝ 2014թ. մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նման հայտարարությամբ հանդես եկավ. «Ռուսաստանն ընդամենը տարածաշրջանային պետություն է, եւ ոչ թե իր ուժի, այլ՝ թուլության պատճառով է վտանգ հանդիսանում իր որոշ հարեւանների համար»: Գրեթե դրան զուգահեռ` Օբաման նորից սպառնաց. «Ռուսաստանը թանկ կվճարի իր քաղաքականության համար...»: Ապա. «ԱՄՆ-ը մեկուսացրել է Ռուսաստանին...»: Դրանից հետո արդեն Օբաման խոսում էր ԱՄՆ-ի բացառիկության մասին՝ չմոռանալով արդեն ոչ միայն Ռուսաստանին, այլ՝ գործնականում ողջ աշխարհին զգուշացնել. «Ամերիկան պետք է համաշխարհային արենայում միշտ առաջնորդ լինի... Իսկ զինված ուժերը մշտապես կլինեն մեր առաջնորդության գլխավոր հիմքը»:ՆՈՐ ԱՇԽԱՐՀ

 

 

 

Կրկնենք՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդամենը մեկ-երկու տարի առաջ էր այդ գերբարձր տոնայնությամբ խոսում: Եվ ասել, թե Օբաման պարզապես գլուխ էր գովում, այնքան էլ ճիշտ չէր լինի: ԱՄՆ-ն իրոք հզորագույն երկիր է, եւ նրա բացառիկության մասին խոսելը թեեւ ինչ-որ տեղ Հիտլերին է հիշեցնում, սակայն այն ժամանակներում Ֆյուրերն էլ էր հավատում իր եւ իր ղեկավարած երկրի բացառիկությանը ու դրա համար հիմքեր ուներ: Եվ այսօր Օբաման եւս, անշուշտ, հավատում էր իր ասածներին, եւ այդ հավատը նույնպես իր հիմնավորումներն ունի:
Օբամայի բացառիկության եւ Ռուսաստանի՝ «տարածաշրջանային մակարդակի թույլ պետության» մասին հիշեցինք՝ փորձելով էլ ավելի ընդգծված ցույց տալ այն փոփոխությունները, որ աշխարհում եղել են այս երկու տարիներին: Այսպես՝ նախօրեին ԱՄՆ-ն ու ՌԴ-ն, ընդ որում՝ նաեւ նախագահների մակարդակով հաստատեցին, որ սիրիական պատերազմի հարցով կարողացել են համաձայնեցված զինադադարային ծրագիր հաստատել: Թե ինչ է իրենից ներկայացնում այն եւ ինչ հնարավոր էֆեկտ կունենա, հարցի մյուս կողմն է: Եվ այստեղ առանցքայինը, թերեւս, հետեւյալն է: Սիրիան ամենեւին էլ Ռուսաստանի հարեւանը չէ: Ավելին. այն ամերիկյան ավանդական քաղաքական վերահսկողության գոտում՝ Մերձավոր Արեւելքում գտնվող երկիր է: Եվ եթե Օբամայի ասած «բացառիկ» եւ «համաշխարհային լիդեր» ԱՄՆ-ն բարեհաճում է իր ազդեցության գոտու հետ կապված հարցերը ոչ թե նույնիսկ քննարկել, այլ՝ համատեղ լուծումներ գտնել բոլորովին այլ տարածաշրջանի «թույլ երկիր» Ռուսաստանի հետ, ապա միայն այդ փաստը վկայում է, որ այս երկու տարիներին աշխարհը «գլխիվայր շրջվել է»: Այսինքն՝ Օբաման Ռուսաստանին արդեն ընդունում է բոլորովին այլ կարգավիճակով, առնվազն՝ որպես իրենից ոչ թե արդեն մի տասը, այլ՝ մեկ աստիճան ներքեւ կանգնած երկիր: Կա այդ մեկ աստիճանը, թե՝ ոչ, դա էլ է առանձին հարց: Բայց փաստն այն է, որ ԱՄՆ նախագահն իր երկրի առաջնորդի ֆունկցիան փաստացի կիսում է ռուսների հետ: Իսկ ավելի ռեալ՝ ստիպված լինելով է կիսում. եթե հնարավորություն ունենար, ապա ուրախությամբ ռուսների հետ Սիրիայում ոչ թե ինչ-որ բան կպայմանավորվեր, այլ՝ փայտով ծեծելով, Օբաման Պուտինին Մերձավոր Արեւելքից դուրս կքշեր: Իսկ եթե չես կարողանում քշել եւ ստիպված ես՝ պայմանավորվել, ապա արդեն լիդեր չես, այլ, լավագույն դեպքում, հավասարների մեջ առաջինը: Ընդ որում՝ երկու հավասարների, հաշվի առնելով, որ մյուս բոլոր առաջատար երկրներն իրավիճակի հետ կապված սեփական մոտեցումներն ու շահերը մի կողմ թողած, բավարարվեցին միայն ռուս-ամերիկյան այդ պայմանավորվածությունները ողջունողի պասիվ դերով:
ԻՆՉՊԵՍ ԵՎ ՍՊԱՍՎՈՒՄ ԷՐ՝
ԱՄԵՆ ԻՆՉ ԷՐԴՈՂԱՆԻ
ԳԼԽԻՆ Է ՋԱՐԴՎՈՒՄ
Ընդ որում՝ նաեւ Անկարան: Այն, որ հենց Թուրքիան է ամենաշատը շահագրգռված սիրիական հակամարտության լուծման մեխանիզմների հարցով, հայտնի փաստ է: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ եթե մյուս երկրները վատագույն դեպքում կարող են պարզապես որոշակի ակնկալիքներ չստանալ, ապա Թուրքիան այն եզակի պետությունն է, որը կարող է ոչ թե պարզապես ինչ-որ սպասված օգուտ չստանալ, այլ՝ կրել լուրջ կորուստներ: Իսկ ծայրահեղ զարգացումների դեպքում, ասենք՝ Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծման պարագայում նույնիսկ կանգնել տարածքային ամբողջականություն վտանգելու հեռանկարի առաջ: Ընդ որում, այդ ծայրահեղ տարբերակներ ասվածը միանգամայն ռեալ է, հաշվի առնելով նաեւ Վաշինգտոնից շարունակաբար ստացող, գնալով կոշտացող մեսիջները: Իսկ ռուսների հետ այս պայմանավորվածություններից հետո Պետքարտուղարությունը նույնիսկ բաց սպառնալիքի անցավ, թե՝ «Կիսելով քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի գործունեության հետ կապված Թուրքիայի մտահոգությունը», բայց մեկ է՝ Անկարան պետք է դադարի սիրիական քրդերի վրա հարձակումները: Ընդ որում, Պետքարտուղարության օգտագործած «ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» արտահայտությունը 180 աստիճանով հեռու է նույն քրդերին` Անկարայի տված «ահաբեկիչներ» բնորոշումից: Այդ թափանցիկ ակնարկը նշանակում է, որ շարունակելով ռմբակոծել քրդերին, Անկարան արդեն պետք է աչքի առաջ ունենա, որ Վաշինգտոնի հայացքով դրանք սեփական ժողովրդին ահաբեկիչներից պաշտպանող, այսինքն՝ հակաահաբեկչական պայքարի մեջ ներառված եւ ԱՄՆ-ին դաշնակից ուժեր են: Եվ սրանից հետո պատահական չէր, որ Թուրքիան արդեն գերադասեց նախ՝ փորձել այլ իմաստ տալ Սիրիա զորքեր մտցնելու իր հայտնի սպառնալիքին, թե՝ նկատի ուներ ոչ թե առանձին, այլ՝ կոալիցիոն գործողություն: Եվ դրանից զատ էլ՝ Անկարային մնում էր միայն իր հերթին ողջունել ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները՝ հստակ տեսնելով, որ դրանք առաջին հերթին հենց իր դեմ են ուղղված:
Նկատի ունենք հետեւյալը: Պայմանավորվածությունները թեեւ ենթադրում են զինադադարի հաստատում, սակայն հենց այդ փաստաթուղթն է վկայում, որ պատերազմը կշարունակվի: Այսինքն՝ զինադադարը վերաբերում է այն համեմատաբար մանր-մունր սիրիական կամ դրսից եկած հակակառավարական խմբերին, որոնք մի կողմից՝ այս պատերազմում ոչինչ չեն որոշում, մյուս կողմից՝ կարող են դառնալ ճգնաժամի քաղաքական կարգավորման, այսինքն՝ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հիմքերից մեկը: Իսկ ահա ԻՊ-ին, «Ջեբհաթ ան-Նուիսրային» եւ մյուս առանցքային ահաբեկչական խմբավորումներին, հենց որոնց միջոցով էլ Անկարան գործում էր Սիրիայում, զինադադարը չի վերաբերում: Միաժամանակ այս պայմանավորվածության առանձնահատկությունն այն է, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն զինադադարը չխախտելու համատեղ վերահսկողություն են իրականացնելու: Իսկ այդ դեպքում, եթե «սիրիական ընդդիմություն» կոչված այն մանր-մունր եւ երկրով մեկ ցվրված ուժերը հանդարտ մնան, սիրիական բանակի զգալի ուժեր կազատվեն եւ կուղղվեն Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական հիմնական խմբավորումների դեմ: Դա պատերազմը վերջապես ավարտելու տեսանելի հեռանկարներ է բացում, իսկ պատերազմից հետո հենց Թուրքիան է, որ կանգնելու է քրդական ինքնավարության հետ սահման ունենալու հեռանկարի առաջ: Սահման, որը կվերահսկի` պատերազմում լրջորեն թրծված սիրիական բանակը: Իսկ թե սա ինչ կերպ կազդի Թուրքիայի եւ Էրդողանի ապագայի վրա, ժամանակը կգա, կտեսնենք, թեեւ այս պահին մասնագիտական կանխատեսումներն Անկարայի համար ամենեւին էլ հուսադրող չեն:
Եվ եթե այս ամենին գումարենք, որ ռուս-ամերիկյան պայմանավորվածություններում խոսք անգամ չկա Ասադի հեռանալու մասին, ապա ավելի շուտ սկսում է նմավել այն բանին, որ այս կերպ Վաշինգտոնը պարզապես փորձում է դուրս պրծնել այս երկարամյա սիրիական ճահճից՝ միգուցե փորձելով ինչ-որ չափով դիրքերը պահել քաղաքական հարթությունում: Դա էլ է հասկանալի. մի կողմից՝ ամերիկյան ընտրություններում միլիարդատեր Թրամփն է սկսել Օբամային «խեղդել»: Մյուս կողմից՝ նյարդային շեղման հասած Էրդողանը կարող էր մի մեծ պատերազմ սարքել եւ Վաշինգտոնին էլ ավելի անելանելի ճահճի մեջ ներքաշել: Այդ երկու հանգամանքն էլ Օբամային պարզապես պարտադրում էր՝ օր առաջ Պուտինի հետ որոշակի պայմանավորվածությունների հասնել: Նաեւ այն հաշվարկով, որ շարունակվող սիրիական հարձակումը բերում է նորանոր հաջողությունների, եւ ձգձգումը ԱՄՆ-ին կանգնեցնում է ավելի մեծ զիջումների գնալու հեռանկարի առաջ: Իսկ այս կերպ՝ Օբաման դեռ կարող է դեմքը պահպանել, դեռ մի բան էլ՝ հանդես գալ խաղաղասերի դիրքերից: Ճիշտ է, կա նաեւ Էրդողանին կորցնելու վտանգը, թեեւ Օբամայի ինչի՞ն է պետք այդ հիստերիկ երեւույթը: Միեւնույնն է, Թուրքիայում մնում են ամերիկյան ռազմաբազաները, իսկ Անկարայի հարաբերությունները Մոսկվայի հետ այն աստիճան են փչացել, որ Էրդողանին փոխարինողը դեռ երկար ժամանակ է ԱՄՆ-ի կարիքն ունենալու:
Կորցնում է նաեւ Սիրիա-Իրան ուղղությունը: Բայց եթե չի ստացվում այս պահին վերցնել, ինչ անել. մնում է հաշտվել իրականության հետ եւ մտածել հետագա պլանների մասին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ


Մեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահըՁեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էրՇՏԱՊ. Սրբազանը մեկնում է ԿիրանցՍեւուսպիտակը վերջին խռխռոցներն է անում. Սրբազան- դիմել կարգին ՀայկոյինՖիկո, Ռաիսի. «պատահականությունները» շատ չեղա՞նՆախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարարԴեպքի վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են. իրանցի պաշտոնյաԱրա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ ՍրբազանՉպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ․ ԳեղամյանՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՏԵՍԱՆՅՈԹ. Ավտոմատով հանեն տնիցս դուրս չեմ չգա , մարզպետն ասում է` զորքը կհանի. կիրանցեցիԴեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՓրկարարական խմբերից մեկը հասել է ենթադրյալ վայր, որտեղ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռըԻրանի կառավարության պատվիրակությունը փոխնախագահի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայրԻրանի նախագահի կյանքը «վտանգված է». ReutersԱստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ․Աջապահյանը՝ Բագրատ Սրբազանի վարչապետ առաջադրվելու մասին Վատ եղանակի պատճառով Իրանի նախագահի ուղղաթիռի օդային որոնողական աշխատանքները դադարեցվել են (Տեսանյութ)Կարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода