Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի ՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել Էբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАСС Իրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Սարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը Ոստիկանական ուժերը Կիրանցում Ի լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ Միրզոյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է

ՄԵՆՔ ՏԵՍԱՆՔ ՄԱՐԴՈՒ, ՈՎ ՈՉ ՄԻԱՅՆ ՈՒՆԱԿ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԱՆՑՅԱԼԸ, ԱՅԼԵՒ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՆԱՅԵԼ ԴԵՊԻ ԱՊԱԳԱՆ

Արխիվ 16-20

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոստացված ասուլիսը, որին սպասում էր հանրության զգալի մասը, մինչ օրս լայն քննարկման առարկա է իշխանական շրջանակներում: 3 ժամանոց ասուլիսը գերհագեցած էր եւ խիտ իր քաղաքական բովանդակությամբ: Որոնք էին ասուլիսի հիմքում ընկած հիմնական մեսիջները` «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ, ով նախ փորձեց գնահատել, թե ինչու նախագահը հիմա որոշեց խոսել.

- Ամենայն հավանականությամբ, նախագահ Սարգսյանը, գնահատելով, որ հատկապես տավուշյան իրադարձություններից հետո ինչպիսի քաղաքական  շահարկումների ականատես կարող ենք լինել` հարկ համարեց այս փուլում որոշ մեկնաբանություններ ներկայացնել ապրիլյան պատերազմի վերաբերյալ: Արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կար` այսօր մենք տեսնում ենք, որ դրա անհրաժեշտությունը, այո՛, կար: Ապրիլյան պատերազմի մասին որոշ մեկնաբանություններ հնչեցնելը շատ էական էր հետագայում նաեւ Ղարաբաղյան հակամարտության գործընթացի տրամաբանությունը գնահատելու կամ ընկալելու համար:

Կառանձնացնե՞ք նախագահի ասուլիսի կարեւոր մեսիջները:

Առաջին հանգամանքն այն էր, որ ռազմական գործողությունները դադարեցնելու նախաձեռնությամբ հանդես է եկել ադրբեջանական կողմը: Սա պատասխան էր բոլոր նրանց, ովքեր ասում են, որ Ադրբեջանը հաղթել էր: Հաղթող կողմը երբեք հանդես չի գալիս նման նախաձեռնությամբ: Երկրորդը, որը նույնպես շատ էական եմ համարում, այն էր, որ գլխավոր շտաբի պետերի հանդիպման արդյունքում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել: Եվ երրորդ` շատ հայտնի թեզ կա, որի հեղինակը Բարոն Կառլ Ֆոն Կլաուզեվն է. «Ցանկացած պատերազմի նպատակը խաղաղությունն է` հաղթող կողմի համար նպաստավոր պայմաններով»: Եթե փորձենք այս թեզը տեղափոխել ապրիլյան պատերազմի  արդյունքների վրա, ապա ըստ էության, հակառակորդի կողմից հրահրված  ապրիլյան պատերազմի ընթացքում` մենք հրադադարը հաստատելուց զատ` փորձեցինք բանակցային գործընթացում հանդես գալ նոր դիրքերից: Եվ սա էր հենց հենքը, որ բանակցային գործընթացում հայկական կողմը հանդես եկավ մոնիտորինգի կարողությունների ընդլայնման, ինչպես նաեւ ամբողջ շփման գծում հետաքննության մեխանիզմներ ներդնելու առաջարկությամբ: Այլ կերպ ասած` Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այսինքն, ըստ էության, հենց սա էր այն դիվանագիտական կապիտալը, որը մենք ձեռք ենք բերել ապրիլյան պատերազմի արդյունքում: Հարկ եմ համարում ընդգծել, որ այդ ամենը նախագահ Սերժ Սարգսյանն ասաց օրինակելի կերպով` պետական գործչին վայել բառամթերքով, մենք տեսանք մարդու, ով ոչ միայն ունակ է գնահատել անցյալը, այլեւ կարող է գնահատականի հիման վրա` նայել դեպի ապագան: Ի դեպ, նույն կարծիքին եմ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հետ կապված, որովհետեւ նրանք սահմանեցին քաղաքական պոլիմիկայի մի այնպիսի նիշ, որ սրանից հետո որեւէ մեկին հարցազրույց տալուց ուզած-չուզած պետք է ձգտի այդ բարձր նիշին:

Պարոն Հարությունյան, այս օրերին շատ է խոսվում, որ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նման պետք է ստեղծվի նաեւ Տավուշյան մարտերը քննող հանձնաժողով: Դուք ի՞նչ կասեք այս առումով:

Միանգամից պատասխանեմ` ոչ, որովհետեւ ես գտնում եմ, որ ապրիլյանի վերաբերյալ եւս պետք չէր նման հանձնաժողով ստեղծել, որովհետեւ բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ ապրիլյան պատերազմի իրադարձությունների կապակցությամբ քննիչ հանձնաժողովի ձեւավորումն ունի բացառապես քաղաքական նպատակ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ



Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դիՀՐԱՏԱՊ. Երևանում քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկելԷբրահիմ Ռայիսին կիրակի ծրագրում էր այցելել Հայաստան, սակայն այցը վերջին պահին հետաձգվել է․ ТАССԻրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրելՍարսափազդու կադրեր. Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացըՈստիկանական ուժերը ԿիրանցումԻ լուր Իրանի ժողովրդի՝ հայտարարվել է Ռաիսիի մահվան մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԻրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին․ ՄիրզոյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց էՇՏԱՊ. Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. ՏոկաևՑնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից. ՓաշինյանԹեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԻրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամներըԻրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարներըԻրանի նախագահն ու բոլոր ուղեկիցները զոհվել ենՄեզ համախմբողը մեր բարոյական արժեքները կոնսոլիդացնող Հայ Առաքելական եկեղեցին է. Մարինա ԽաչատրյանՇՏԱՊ. Եվրամիությունը գործի է դնում իր արբանյակային համակարգըՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ ՄոդիԻրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվելՄարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. Եթե չեք վախենnւմ, պարզեք ձերըԻրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետՍարսափազդու կադրեր. Իրանում մարդիկ սկսել են տոնել նախագահ Ռաիսիի «մահը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԷրդողանը մեկնաբանել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրըԹուրքիան օգնություն է առաջարկել ԻրանինՄոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ ԶախարովաԿապ է հաստատվել Իրանի նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ. Fars20․05-26․05 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններինԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ հաջողակ և բախտավոր նշանների հիթ-շքերթըՀՐԱՏԱՊ. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեինը դիմել է Իրանի ժողովրդինՊետդեպարտամենտը հայտադարություն է տարածելՊարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnրծանման ճշգրիտ վայրըՀnրnuկnպի այu նշաններին, գարնան վերջին դրամական մեծ պարգևներ են uպաuվnւմ․․․Ահա, թե nվքեր են նրանք Գալիք շաբաթն անհավանական մեծ uիրnվ է լցվելnւ՝ աuտղակերպի այս նշանների համար Այն տարածքում, որտեղ թռել է Ռաիսին, իսրայելական հատուկ ծառայություններն իրենց ավելի քան հանգիստ են զգում. Սեմյոն ՊեգովՇահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը.Ինչ են պայմանավորվել Ալիեւն ու Ռաիսին դեպքից ժամեր առաջԳՇ պետը կոչ է արել գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ Ռայիսի ուղղաթիռը գտնելու համարԻնչու Ռաիսիի ուղղաթիռի եւ թիկնապահների կապի միջոցները չեն փոխանցել անկման վայրի ճիշտ կոորդինատներըՑնցված ենք Իրանից եկող լուրերով․ ՀՀ ԱԳՆ–ի հայտարարությունըԻրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել էԿադրեր Ռաիսի ուղղաթիռի վթարից րոպեներ անցՌաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներՇառլ Միշելը՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մասինՌայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ ԱլիևՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըՌաիսիի Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐԲութ, բայց շարունակական ցավ ուսի հատվածում. Պատճառը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում շուտովՀՐԱՏԱՊ. Իրանում հաստատել են երկրի նախագահի մահըՁեր համար Արցախը լավ օրերի վայր էր, որտեղ գնում ու քեֆ էիք անում, որտեղ այդ նույն արցախցին լայն սրտով ու ջերմությամբ ընդունում, հարգում/պատվում էրՇՏԱՊ. Սրբազանը մեկնում է Կիրանց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода