ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՎ ԿԱ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ
Արխիվ 16-20Ազգային անվտանգության ծառայությունում քննվող օտարերկրյա քաղաքացիների կողմից օրենսդրության կոպիտ խախտմամբ հայաստանյան բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն: Ըստ մեզ հասած տեղեկությունների` գործով կա ձերբակալված անձ: Լուրը փորձեցինք պարզել Քննչական կոմիտեից, որտեղից հաստատեցին՝ ասելով.
- ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, խնամքը ստանձնելու նպատակով երկու երեխայի առքը կազմակեպելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Երեւան քաղաքի 1976 թվականին ծնված բնակիչը: Նախաքննությունը շարունակվում է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ