Երիտասարդները Փաշինյանի միջոցով մետրոյի ժետոն փոխանցեցին ԿԳՄՍ նախարարին (Տեսանյութ)
Արխիվ 16-20ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները մետրոյի ժետոն փոխանցեցին իրենց հետ հանդիպման եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով փոխանցել նախարարին:
«Սա իր արած հայտարարությունները և ժետոնը, խնդրում եմ փոխանցեք», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ վարչապետին փոխանցելով երեկ ՀՅԴ մասին Արայիկ Հարությունյանի արած հայտարարությունների տպագիր տարբերակը:
Մետրոյի ժետոնն էլ երիտասարդները փոխանցեցին՝ պդնելով, որ եթե Հարությույանը չգիտի, թե ինչ վերաբերմունք կա հասարակության մոտ նրա նկատմամբ, ապա կարող է մետրոյով տուն գնալ և հարցնել մարդկանց:
«Ինքը, կարծում եմ, 100 դրամ կունենա», - ասաց Փաշինյանը, մինչդեռ ակցիայի մասնակիցը պնդեց, որ Փաշինյանը հենց իրենց տված ժետոնը փոխանցի նախարարին՝ ասելով.
«Ժողովրդի ժետոնը փոխանցեք»:
Փաշինյանը վերցրել ժետոնն՝ ասելով. «Ժողովրդի ժետոնը ես կպահեմ որպես հիշատակ»: