Դու ո՞վ ես, այ համբալ, որ իմ ու ժողովրդի անունից խոսաս. Նարեկ Մալյան ԱՄՆ-ում գնալով տարածվում է վարկածը, որ Կալիֆոռնիան հրկիզվել է անօդաչուների միջոցով (Տեսանյութ) «Էվրիկա» մասնավոր դպրոցում աշակերտուհիներից մեկը հղիության պատճառով ընդհատել է ուսումը Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին. Արտակ Զաքարյան Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները նշեցին իրենց մասնագիտական տոնը (լուսանկարներ, տեսանյութ) Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից» Հակոբյան Աննան ինքն իրե՞ն է փիառում, թե՞ մարդուն է առաջ բրդում.Armenian info Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը. աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի 2-րդ որդին. հուզիչ կադրեր`ծնարանից Ձեր «խաղաղասեր պատմությունը» շրջանցում է խաղաղության կարևոր տարրը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Փաշինյանին

Գործող կառավարության տրամաբանությունը վաղուց արդեն զարմանալի չէ. Արտակ Զաքարյան

Արխիվ 16-20

ՀԱՅԱՍՏԱՆ 2020.
ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՈՒ ԿԵՍ ՏԱՐԵԿԱՆ ՉԷ: ԱՅՆ ՈՒՆԻ ԱՄՈՒՐ ԱՆՑՅԱԼ ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԱՊԱԳԱ: ՄՆՈՒՄ Է ՊԱՐԶԵՆՔ ՆԵՐԿԱՆ:

Գործող կառավարության տրամաբանությունը վաղուց արդեն զարմանալի չէ: Ըստ նրա, կյանքը Հայաստանում սկսվել է բոլորովին վերջերս՝ 2018թ. կեսերից: Մինչ այդ եղածը կամ հետևողականորեն պետք է մոռանալ ու աղավաղել, կամ էլ փնտրել ու գտնել միայն քրեականը: Իսկ եթե այնուամենայնիվ նախկինում կյանք եղել է, ապա պետք է այն քրեականացնել ու հայտարարել “մեղավորներին”:

ԱԺ-ում 2020թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները ևս առաջ են տարվում հենց վերոնշյալ տրամաբանությամբ: Հատկապես հետաքրքիր է, որ ցուցանիշների համեմատություններն արվում են ոչ թե 2019թ.-ի այլ 2018թ. նկատմամաբ: Իհարկե, իմաստ ունի, որովհետև պարզ հասարակ քաղաքացիները դրանում չեն խորանում՝ իսկ արդյունքում թվերն ու ցուցանիշները էլ ավելի տպավորիչ են դառնում: Օրինակ ՀՀ ՊՆ ռազմական ծախսերի 0,8 % աճը լավ չի հնչում, հետևաբար կարելի է ասել 25-26 % աճ 2018թ. նկատմամաբ, ու այդպես մանիպուլյացիան տարեցտարի “կկատարելագործվի” ու կդառնա ավելի “էֆեկտիվ”:

Այնուամենայնիվ, 2018թ. մայիսից առաջ էլ կյանք է եղել մեր երկրում, պետություն ենք ունեցել, քաղաքացիներ, որոնք բյուջեից տարիներով աշխատավարձ, նպաստ ու թոշակ են ստացել, տնտեսություն՝ որը տարեցտարի ամրացրել ու զարգացրել է իր կարողությունները՝ սնելով նաև պետական ու հանրային կյանքը, սոցիալական համակարգ որը կայացել է գրեթե ոչնչից, իրավական համակարգ, որն արդեն մեկ տարի հետևողականորեն ոտնահարվում է, ու դեռ էլի մնում է կանգուն, պետական բազմաթիվ ինստիտուտներ՝ որոնցից յուրաքանչյուրը լավ թե վատ կայացել ու ամբողջացրել է Հայաստան պետության ինստիտուցիոնալ կարգը:

Պետական ու հանրային բազմաբովանդակ ծախսերի կողքին միշտ էլ ուշագրավ է եղել ԶՈՒ կայացմանն ու զարգացմանն ուղղված հանրային միջոցները: Պետության պաշտպանությունը մի ամբողջական համակարգ է, բաղկացած բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներից: Մեզ համար բանակ պահելը շքեղություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն ու մեծ պատասխանատվություն:

Հետևաբար ցանկանում եմ անդրադառնալ վերջին տաս տարիներին ՀՀ ԶՈՒ կարիքների համար հատկացված հանրային միջոցներին՝ ըստ պետական բյուջեի ցուցանիշների:

2008թ. Պաշտպանության նախարարության բյուջեն կազմել է 125,5 մլրդ դրամ՝ որից 120,5 մլրդը զուտ ռազմական ծախսերն են եղել:

2009 թվականին՝ ՊՆ բյուջեն կազմել է 149,6 մլրդ դրամ, որից 144,3 մլրդն ուղղվել է ռազմական կարիքներին: Այսինքն նախորդ տարվա համեմատ պաշտպանական բյուջեն աճել է 19,2 %-ով, կամ 24,1 մլրդ դրամով:

2009 թ-ին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության հետևանքով 2010թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2009թ. նկատմամաբ նվազել են 17,2 %-ով, կամ 159,9 մլրդով: Հետևաբար 2010թ. ՊՆ բյուջեն համապատասխանաբար նախատեսվել էր 135,7 մլրդ (որից 130,3 մլրդ զուտ ռազմական ծախսեր)՝ նախորդ 2009թ. համեմատ նվազելով 13,9 մլրդով կամ 9,2 %-ով: Հարկ է նկատել, որ պետական բյուջեի 19,2 % կրճատման պարագայում պաշտպանական բյուջեն կրճատվել է 9,2 %-ով:

2011թ. ՊՆ բյուջեն կազմել է 146,2 մլրդ դրամ, որից 140,1 մլրդն ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Ֆինանսական ճգնաճամից հետո մեկ տարվա ընացքում այն գրեթե վերականգնել է 2009թ. ցուցանիշը՝ աճելով մոտ 9 %-ով:

2012թ. պաշտպանական բյուջեն կազմել է 154,5 մլրդ՝ որից 148,3 մլրդը հատկացվել է ռազմական կարիքներին: 2011թ. բյուջեի նկատմամաբ 2012թ. ռազմական բյուջեն ավելացել է 8,3 մլրդով կամ 5,6 %-ով:

2013թ. ՊՆ բյուջեն կազմել է 182,7 մլրդ դրամ՝ որից 176,3 մլրդ դրամն ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Այսինքն 2012թ. նկատմամբ 2013թ.-ին պաշտպանական բյուջեն ավելացել է 28,2 մլրդով կամ 18 %-ով:

2014թ. ՊՆ բյուջեն կազմել է 194,1 մլրդ դրամ՝ որից 187,1 մլրդ դրամը հատկացվել է ռազմական կարիքներին: 2013թ. համեմատ 2014թ. պաշտպանական բյուջեն աճել է 11,4 մլրդ դրամով կամ 6,2 %-ով:

2015թ.-ին պաշտպանության ոլորտի բյուջեն կազմել է մոտ 199 մլրդ դրամ, որից 191,6 մլրդը ռազմական պաշտպանությանը: 2014թ.-ի համեմատ ՊՆ բյուջեն ավելացել է 4,9 մլրդ դրամով կամ 2,5 %-ով:

2016թ. ՊՆ բյուջեն կազմել է մոտ 207,3 մլրդ դրամ՝ որից 199,6 մլրդ դրամը հատկազվել է ռազմական պաշտպանության ապահովման ծախսերին: 2015թ. նկատմամաբ պետության պաշտպանական ծախսերը 2016թ-ին փաստացի աճել են 8,3 մլրդ դրամով կամ 4,15 %-ով:

2017թ. ՊՆ բյուջեն կազմել է 209,8 մլրդ դրամ՝ որից 202,1 մլրդը զուտ ռազմական կարիքների համար: 2016թ. նկատմամաբ 2017թ. բյուջեն ավելացել է 2,5 մլրդ դրամով կամ 1,2 %-ով:

2018թ (ի նկատի ունեցեք, որ այն ևս պլանովորել և ընդունել են նախորդ “ռեժիմի” ներկայացուցիչները ներկայիս իշխանավորող շատ պետական պաշտոնյաների հետ մեկտեղ) պաշտպանական բյուջեն կազմել է 247,9 մլրդ դրամ (516,5 մլն ԱՄՆ դոլար), որը նախորդ 2017թ. նկատմամաբ ավելացել է 38,1 մլրդ դրամով կամ 18,1 %-ով: Ռազմական պաշտպանությանը 2018թ. տրամադրվել է 238,2 մլրդ դրամ՝ որը 2017թ. համեմատ ավելացվել է 36,1 մլրդ դրամով:

Հարկ է ի նկատի ունենալ, որ 2015թ. ստոարգրվել և վավերացվել է ՌԴ-ից ՀՀ-ին ռազմական նշանակության կարիքների համար 200 մլն ԱՄՆ դոլարի (96 մլրդ ՀՀ դրամ) արտոնյալ միջպետական վարկը, որն ամբողջովին ուղղվել է ռազմական պաշտպանությանը: Համաձայնագրով նախատեսված սպառազինությունն ու տեխնիկան ամբողջովին մատակարարվել է 2016-2017թթ. ընթացքում: Բացի այդ 2017թ. ՌԴ հետ ստորագրվել է մեկ այլ ռազմական նշանակության արտոնյալ համաձայնագիր, որով ՀՀ ռազմական կարողություններն ավելացվել են ևս 100 մլն ԱՄՆ դոլարին (48 մլրդ դրամ) համարժեք սպառազինությամբ:

Նշեմ նաև, որ 2017-ի հուլիսին ՀՀ կառավարությունն ի դեմս ֆինանասների նախարարի հայտարարել էր, որ պաշտպանության նախարարության ծախսերը նախատեսվում է յուրաքանչյուր տարի ավելացնել 26-27 միլիարդ դրամով, ինչը կլինի համախառն ներքին արդյունքի 4 տոկոսի պայմաններում: Դրա նպատակը ոչ թե անվանական որևէ ծավալի ռազմական բյուջե ունենալն է, այլ ռազմական ծախսերին ուղղվող գումարը հենց ՀՆԱ 4 %-ին հասցնելը (մոտ 600 մլն դոլար մինչև 2020 թվականը):

2019թ. ՊՆ բյուջեն կամել է 311 մլրդ դրամ (650 մլն ԱՄՆ դոլար)՝ որից 300,4 մլրդը նախատեսվել է ռազմական պաշտպանության ծախսերի համար: 2018թ. համեմատ պաշտպանական բյուջեն ավելացել է 63,1 մլրդ դրամով կամ 25,4%-ով:

2020թ. պաշտպանության նախարարության բյուջեի նախագծով նախորդ տարիների աճի տեմպը անկում է ապրել, մասնավորապես ռազմական պաշտպանությանն ուղղված ծասերի առումով՝ ընդամենը մոտ 0,8 %-ով: Սա բացատրվում է նրանով, որ զուտ ռազմական ծախսերը չեն կարող գերազանցել ՀՆԱ 4%-ը՝ ինչն այսօրվա դրությամբ կազմում է 625 մլն ԱՄՆ դոլարին համարժեք:

Գործող կառավարությունը եթե չկարողանա հաջորդ տարիներին ավելացնի ՀՆԱ ծավալները, ապա պաշտպանական համակարգի և հատկապես ռազմական նշանակության ծախսերի աճն ըստ էության սահմանափակվելու է 2020թ. եղածով: Սա նշանակում է, որ պոպուլիզմն ու սոցիալական թոզփչոցին այլևս օրակարգային ու կարևոր չեն լինելու և բոլորս պետք է սևեռված լինենք մեր երկրի տնտեսական զարգացմանը:

Վերջում ընդգծեմ, որ ժողովրդավարական իշխանափոխության արդյունքում առաջացած թավշյա խառնաշփոթը չպետք է մեզ կտրի իրականությունից: 2008-2018թթ. (2019թ. բյուջեն ներառյալ, քանի որ այն նախկին տնտեսական քաղաքականության իներցիոն արդյունքներն են) 10 տարիների ընթացքում, բացառությամբ 2010թ., մնացյալ բոլոր տարիներին ՀՀ ՊՆ բյուջեն հետևողական աճ է գրանցել 125,5 (120,5 մլրդ ռազմական ծախսեր) մլրդ դրամից հասնելով 247,9 (238,2 մլրդ ռազմական ծախսեր) մլրդի (կրկնակի աճ): Բյուջետային այս միջոցներին պետք է ավելացնել նաև ՌԴ-ից ստացված 300 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով երկու վարկային միջոցները, որոնք վերջին երեք տարիներ համար հավելյալ մեծ ներդրում էր ՀՀ ԶՈՒ պաշտպանողական և հարձակողական կարողությունների ավելացման համար:






Դու ո՞վ ես, այ համբալ, որ իմ ու ժողովրդի անունից խոսաս. Նարեկ ՄալյանՀանրային տրանսպորտից օգտվելիս արտոնություն ունեցող քաղաքացիները կարող են իրենց բանկային քարտերով նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին. ԿոստանյանԱՄՆ-ում գնալով տարածվում է վարկածը, որ Կալիֆոռնիան հրկիզվել է անօդաչուների միջոցով (Տեսանյութ) «Էվրիկա» մասնավոր դպրոցում աշակերտուհիներից մեկը հղիության պատճառով ընդհատել է ուսումըՆիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին. Արտակ ԶաքարյանԱԺ-ում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկի ընդլայնման հարցը և համակարգի խնդիրներըԱնկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը երկարաձգվել է, հետվճարից կարող են օգտվել նաև արցախցիներըԱզգային անվտանգության մարմինների աշխատակիցները նշեցին իրենց մասնագիտական տոնը (լուսանկարներ, տեսանյութ)Ավիացիոն աղմուկի ազդեցությունը կարող է մեծացնել սրտի նոպաների առաջացման հավանականությունը. American College of CardiologyԲիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»Արհեստական բանականությանը սովորեցրել են պարզել մաշկի քաղցկեղի ագրեսիվ տեսակների ընթացքը եւ ծանրությունը Հզոր երկրաշարժից հետո ռոբոտ փոշեկուլը փախել է տնիցՀակոբյան Աննան ինքն իրե՞ն է փիառում, թե՞ մարդուն է առաջ բրդում.Armenian infoՆախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը. աղջիկը փորձել է վերջ տալ կյանքինԾնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի 2-րդ որդին. հուզիչ կադրեր`ծնարանիցԳիտնականներն առաջարկել են Կենտավրոսի Ալֆային զոնդ ուղարկելու միջոց. Այն կարող է տեղ հասնել ընդամենը 40 տարումՁեր «խաղաղասեր պատմությունը» շրջանցում է խաղաղության կարևոր տարրը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՓաշինյանինԹեհրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրականացմանը․ Իրանի ազգային ԱԽ քարտուղարը՝ ՓաշինյանինԲերեք երջանկություն. երկու տնային բույս ​​հաջողության համար 2025 թվականինԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» IBA ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԵԿՈՆՄասկը Կալիֆոռնիայի իշխանություններին համարում է ամենավատը հրդեհների ֆոնինԻնչո՞ւ մարդկանց գումարը պետք է կորի, ինքնաթիռի տո՞մս է, ի՞նչ է.Փորձագետը ուղեվարձի թանկացման եւ «բարեփոխումների» մասինՊեսկովը գնահատել է՝ որքանով է հավանական Պուտին-Թրամփ շփումներըԹրամփը մտադիր է վերափոխել աշխարհը՝ ստեղծելով թրամփյան նոր աշխարհագրություն․ Մեդվեդև«Աղջիկ, դու այլևս Կանադայի նահանգապետը չես, ուստի կարևոր չէ, թե ինչ ես ասում»․ Մասկը՝ ԹրյուդոյինԴանիայի ԱԳՆ-ն չի բացառել՝ Գրենլանդիան կարող է դուրս գալ երկրի կազմիցՉենք տեսել, չենք լսել․ Կրեմլը՝ Ալիևին վիրավորելու մասին«Պետք է սպասել Բրյուսելի արձագանքին Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու նախաձեռնությանը»․ ՊեսկովԱլիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանը կհիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ինՎերջին օրերին Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև շփումներ չեն եղել․ ՊեսկովԶուրաբիշվիլին կմասնակցի Թրամփի երդմնակալությանըՆախորդ տարի ՀՀ շուկա է մուտք գործել 5 նոր ավիափոխադրող. ՏԿԵ նախարար (տեսանյութ)Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունությամբ. Պեսկով Սրանք պետություն ասվածը հասկանում են լավ ապրել, բարեկեցիք կյանք ունենալ, Հայտնաբերվել են գողացված մեքենաների կողային հայելիների մի ամբողջ պահեստ. վարորդների ակցիայի հետքերովՏրանսպորտի սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցողները կարող են նույնականացում անցնելՄեքենաների վառելիքը «ֆուլ» սպասում ենք, տուժված քաղաքներն ահավոր վիճակում են. ինչ վիճակ է ԳլենդելումԵթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն՝ թոշակն առձեռն կստանա, թե քարտով. ՓաշինյանՈվքեր մեծարում են ԼՏՊ-ին, ազնիվ չեն իրենց լսարանի հանդեպ. Տիգրան ՔոչարյանԹրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Չինաստանին շահագործել Պանամայի ջրանցքըՇՏԱՊ. Կրակը խժռում է Կալիֆոռնիան«Ես չգիտեմ Գրելանդիայի հարձակման որևէ պլանի մասին»․ ՊենտագոնԱղքատն աղքատ է` իր խնդիրն է, ո՞վ է ասել, որ պատասխանատուն մենք ենք. Նիկոլ ՓաշինյանԹրամփը Կալիֆորնիայի նահանգապետին կոչ է արել հրաժարական տալՄասկը քննադատել է Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը«Հարյուրավոր հայեր կորցրել են իրենց բնակարանները»․ Կալիֆորնիայում բռնկված հրդեհների հետևանքները (տեսանյութ)Ո՞նց ա ցածր աշխատավարձը, բողոքների առնվազն մի մասը չի գնում աշխատելու շինարարությունում․ Փաշինյան (տեսանյութ)Մենք հազիվ մեր ֆինանսների նախարարության հետ ենք լեզու գտնում. ԱԳ նախարարը՝ դեսպանատներում հերթերի մասինՈչ ոգևորվելու շատ բան կա, ոչ էլ լարվելու որևէ բան կա․ ՓաշինյանՀայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը կարող է որոշվել միայն հանրաքվեի ճանապարհով․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top