«2050 թվականին ՀՀ բնակչությունը կարող է կազմել ընդամենը 1 կամ 1,8 մլն». Գեւորգ Պողոսյան (Տեսանյութ)
Արխիվ 16-20ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ս.գ.դ., պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ գնահատմամբ` մեր բնակչության աճն ապահովելը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար:
- Բնակչությունն ավելացնելու համար ունենք երկու ճանապարհ. առաջինը հայրենադարձությունն է, եթե կարողանանք կազմակերպել, եւ երկրորդը` ընտանիքի ամրապնդումն է եւ երկրորդ, երրոդ երեխա ունենալը խրախուսելը: Երկուսն էլ բավականին դժվար իրականացվող են: Ասում են, թե երեխաների թիվն ընտանիքում նվազելու հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական իրավիճակն է, բայց իրականում այդպես չէ, որովհետեւ երբ նայում ենք, աշխարհում կան շատ աղքատ երկրներ, որտեղ երեխաներն անթիվ, անհամար ծնվում են, եւ կան բարվոք եվրոպական երկրներ, որտեղ նվազում է երեխաների թիվը, չնայած իրենք ապահովված են: Դրա համար շատ կարեւոր է փորձել մշակել այնպիսի քաղաքականություն պետության կողմից, որը կնպաստի ընտանիքների ամրապնդմանը: Բայց առայժմ եղած ծրագրերը ոչ արդյունավետ են գործում: Իհարկե, չեմ ուզում սրել իրավիճակը, բայց եթե ծնելիության նվազման միտումները չկարողանանք հաղթահարել, ապա 2050 թվականին ՀՀ բնակչությունը կարող է կազմել ընդամենը 1 կամ 1,8 միլիոն, ինչն արդեն լուրջ սպառնալիք է մեր երկրի անվտանգության համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Թեմայի մասին առավել մանրամասն դիտեք տեսանյութում.