Տոնվեց Խաչատուր Աբովյանի Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակը
Արխիվ 16-20Սեպտեմբերի 27-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի եւ Խաչատուր Աբովյանի` Արարատ լեռը բարձրանալու 190-ամյակը: «Արարատյան վերելք-190» խորագրով հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «Արարատի հայացքով» լուսանկարչական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումը: Գլխավոր մրցանակների արժանացան` Հարություն Ստեփանյանը /150.000 դրամ/, Անուշ Կարաքեշիշյանը /100.000 դրամ/, Էդուարդ Մկրտչյանը /Արեւմտյան Հայաստանի ուղեգիր/:
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, կարեւորելով հոբելյանի նշանակությունը` պատմագիտական տեսանկյունից, առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց միջոցառման աջակիցներին: Ի դեպ, հանդիսությանը մասնակցելու նպատակով այս օրերին Երեւանում է Օհայոյի համալսարանի պատմաբան Պիետրո Շաքարյանը, ով հանդես եկավ ելույթով: «Արարատյան վերելք-190» հոբելյանական ցուցապաստառի վրա տեղի ունեցավ AR mobile հավելվածի իրականացում` «Խաչատուր Աբովյան» ֆիլմից արարատյան տեսարանի հատվածով: Միջոցառումը եզրափակվեց Վահագն Հայրապետյան ջազային քառյակի ելույթով:
Ինչեւէ, «Արարատյան վերելք-190» խորագրով հոբելյանական միջոցառումները կշարունակվեն մինչեւ տարեվերջ: