Ինքը կարողա այնքան մեծ ՍԻՐՏ ունենա, որ միլիոն հատ «գեղեցկություն» արժենա. Հայաստանի ամենաբարձրահասակ մարդը՝ Գուչիի մոդելի մասին
Արխիվ 16-20Հայաստանի ամենաբարձրահասակ մարդը՝ այժմ Ֆրանսիայում ապրող Արշավիր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի խոսք Գուչիի այն աղջկան անուն կպցնող մարդկանց…
֊ Դուք ի՞նչի եք այդքան չար…
Ոնց կարա մարդ տենց բաներ գրի, առավելևս իր ԱԶԳԸ ներկայացնող աղջնակին…
Ինքը կարողա այնքան մեծ ՍԻՐՏ ունենա, որ միլիոն հատ «գեղեցկություն» արժենա…
Ինքը մաքսիմում մի քանի տարի հետո հանրաճանաչ մարդ կդառնա, աշխարհ կտեսնի, կյանքը կվայելի, իսկ դուք ձեր չար տեսակով հեռախոսը ձեռներդ նստած, մարդկանց վատաբանելով կծերանաք, կթողեք կգնաք կյանքից ոչինչ չտանելով՝ չարությունից բացի…
Մի քիչ ԲԱՐԻ եղեք, մարդուն սիրեք այնպիսին, ինչպիսին որ կա, ՍԻՐՏԸ, ՀՈԳԻՆ, ՆԵՐԱՇԽԱՐՀԸ, ոչ թե………….
Մի խոսքով…
Շատ չերկարացնեմ՝ ՄԱՐԴ եղեք մարդիկ»: