Ոչ ոք չի համարձակվի իրանցիների Կասպից ծովից նույնիսկ մի կաթիլ խլել. Զարիֆ
Արխիվ 16-20Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նորվեգիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ քանի դեռ նա ողջ է. «ոչ ոք չի համարձակվի իրանցիների Կասպից ծովից նույնիսկ մի կաթիլ խլել»: Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը:
Նախարարը նշել է, որ Իրանը պատերազմ և պատժամիջոցներ վերապրած երկիր է, որին վերջին 40 տարվա ընթացքում չի աջակցել ոչ մի օտարերկրյա պետություն: Նրա խոսքով՝ իրանցիները հաստատակամորեն պաշտպանում են իրենց անկախությունն ու ամբողջականությունը, այդ պատճառով ոչ ոք չի համարձակվում հավակնել իրանական ցամաքային և ծովային տարածքին, այդ թվում՝ Կասպից ծովի նրա օրինական հատվածին:
Խոսելով Իրանի քաղաքական անկախության մասին՝ արտգործնախարարը նշել է, որ «իրանցիները միջազգային հարաբերություններում խնամակալի կարիք չունեն», նրանք կրթված են և կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել և գործել: