Լերմոնտովո գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվել է
Արխիվ 16-20Օգոստոսի 11-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Նորքի 33-ամյա մի բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տուժողը մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.30-ին, Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի Այգեգործական փողոցում անհայտ անձանց հետ վիճաբանելիս:
Նախապատրաստված նյութերը տարածքային կարգով ուղարկվել են ոստիկանության Գուգարքի բաժին:
Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Երևանի, Բակունցի փողոցի 25-ամյա մի բնակիչ:
Օգոստոսի 19-ին, հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, կասկածվողը ներկայացել է բաժին և խոստովանել, որ Լերմոնտովո գյուղի Այգեգործական փողոցում տուժողի հետ ծագած վիճաբանության ժամանակ դանակով 2 անգամ հարվածել է նրա որովայնին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հացագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: