Ֆաբրեգաս. Դեմ չէի լինի տեղափոխվել Արգենտինա
Արխիվ 16-20Ֆրանսիական «Մոնակոյի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ ապագայում կցանկանար հանդես գալ արգենտինական թիմերից մեկում:
«Արգենտինայի առաջնությունում մեծ է մրցակցությունը: Առաջարկի դեպքում մեծ սիրով ապագայում կխաղամ արգենտինական թիմերից մեկի կազմում»,- Ֆաբրեգասի խոսքը հաղորդում է Super Deportivo Radio-ն:
Հիշեցնենք, որ 32-ամյա կիսապաշտպանը «Չելսիից» «Մոնակո» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ֆաբրեգասը ֆրանսիական ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: