Եթե Պորտուգալիան մասնակցի Ամերիկայի Գավաթին, ապա Ռոնալդուն ավելի շուտ կդառնա հաղթող, քան Մեսսին. Մոուրինյո
Արխիվ 16-20Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Ամերիկայի Գավաթին պետ է մասնակցեն ավելի ուժեղ թիմեր:
«Եթե ԿՈՆՄԵԲՈԼ-ը ցանկանում է, որ Ամերիկայի Գավաթն ավելի հետաքրքիր մրցաշար դառնա, ապա պետք է ուժեղ հավաքականների հրավիրի Եվրոպայից: Կարելի է հրավիրել Ֆրանսիային, Իսպանիային կամ Պորտուգալիային: Կարծում եմ Պորտուգալիային հրավիրելու դեպքում Կրիշտիանու Ռոնալդուն ավելի շուտ կդառնա մրցաշարի հաղթող, քան Լիոնել Մեսսին»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Legit-ը: