«Երեւանում աղբահանության խնդիրը կարող է համաճարակի բռնկման հիմք դառնալ»
Արխիվ 16-20Երեւանցիների համբերության բաժակը լցվեց: Վերջիններս, ի նշան բողոքի, երեկ Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի դիմաց աղբի մեծ կույտ են լցրել: Նրանք բողոքում են, որ քաղաքապետարանը դե ֆակտո անգործության է մատնված եւ 21 օր պատշաճ աղբահանություն չի իրականացրել: Թե որքանով է իրավիճակն, իսկապես, դրամատիկ, «Իրավունքը» հետաքրքրվեց Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՊՄՀ էկոլոգիայի եւ կայուն զարգացման ամբիոնի վարիչ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ:
– Սա ուղղակի վտանգավոր է սանիտարահիգիենիկ տեսանկյունից: Ամառվա այս ամիսներին այն կարող է համաճարակի բռնկման հիմք դառնալ: Մի օր, երկու օր, հասկացանք, բայց ինչքա՞ն կարելի է սպասել:
– Տիկին Դանիելյան, նախորդ տարիների նույն ամիսների համեմատ` ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը:
– Ակնհայտ է, որ գնալով վատանում է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ