Թերեզա Մեյի մոմե արձանը հեռացվել է Մադամ Տյուսոյի թանգարանի մշտական ցուցադրությունից
Արխիվ 16-20Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մոմե արձանը հեռացրել են Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանի մշտական ցուցադրությունների սրահից, նախքան նրա հրաժարական ներկայացնելը հունիսի 10-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բրիտանական աղբյուրին:
Պարբերականի տվյալներով՝ թանգարանը ցուցադրում է 1855 թվականից ի վեր ընտրված բրիտանացի վարչապետների մոմե արձանները: Մեյի արձանը, որը գործչին պատկերում է կարմիր երանգի կոստյումով և մարգարտյա վզնոցով, գնահատվում է 150 000 ֆունտ ստեռլինգ: Այն թանգարանում ներկայացվել է 2017 թվականին:
Sunday Times-ի հաղորդմամբ՝ թանգարանում քվեարկություն են արել, թե արդյոք ճիշտ է հիմա Մեյի արձանը հեռացնել մշտական ցուցադրությունից: Այցելուների մեծամասնությունը կողմ է քվեարկել արձանը պահեստ տեղափոխելուն:
Նշենք, որ ներկա պահին Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարում են թագավորության նախկին ԱԳ նախարար և Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնն ու ԱԳ ներկայիս նախարար Ջերեմի Հանթը: Մեյը շարունակում է կատարել վարչապետի պարտականությունները մինչ այդ պաշտոնում նոր թեկնածուի ընտրությունը: