ԶԱԽԱՐՈՎԱ. ՓՈՂԸ ՆՈՐ ԿՐՈՆ Է ԴԱՐՁԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Արխիվ 16-20Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ժամանակակից աշխարհում փողը դարձել է նոր կրոն։ Սյս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Մեր աշխարհում փողը նույնպես դարձել է կրոն։ Շատ առումով փողը նույնիսկ սկսել է իշխել նյութական աշխարհում ու դարձել կրոն։ Հենց սա է, որ խնդիր է ու ամենից սարսափելին է»,- ասել է Զախարովան։ Ըստ ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցչի, ժամանակակից շատ մարդիկ ունեն այն սխալ ընկալում, թե փողը լուծում է բոլոր խնդիրները աշխարհում։ «Դրա պատճառով էլ այն հատկապես երիտասարդության համար դարձել է գերնպատակ»,- ամփոփել է Զախարովան, ասելով, որ ինքը այդ կարծիքին չէ։